Կրեմլի հերթական մերժումը Նիկոլ Փաշինյանին

Նախօրեին ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես RTVI լրատվական կայքը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկություն էր հրապարակել, որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։

Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը իրականացնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն չի մեկնաբանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի միջև պայմանագրի վաղաժամկետ խզման մասին տեղեկությունը:
««ՀԿԵ» ընկերությունը այդ թեմայի առնչությամբ մեկնաբանություն չունի, ընկերությունը աշխատում է բնականոն ռեժիմով»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Այսինքն` պայմանագրային ժամկետից անցել է ընդամնեը 11 տարի, և այս պահին դեռևս գրեթե 20 տարի կա ժամկետի ավարտին:
Պայմանագրի խզումը Հայաստանին շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու:

Համաձայն կոնցեսիոն պայմանագրի ՝ դեռ 2008 թ. ռուսական ընկերությունը ձեռք է բերել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի ամբողջ շարժակազմը՝ ավելի քան 2000 բեռնատար և 58 ուղևորատար վագոն, 85 լոկոմոտիվ և 30 էլեկտրագնացք: Ակժմ եթե ռուսական ընկերությունը դուրս գա հայկական շուկայից` Հայաստանի երկաթուղին փաստացի կմնա առանց շարժակազմի: Նոր շարժակազմ ձեռք բերելու համար լրջագույն ներդրումներ են պահանջվելու, որի համար պահանջվող միջոցներ Հայաստանը հազիվ թե ունենա, կամ էլ կառավարումը պետք է նոր ընկերության տրվի: Այստեղ սակայն պետք է նկատի ունենալ, որ առանց շարժակազի` երկաթուղու գրավչությունն ամենևին էլ բարձր չէ: Իսկ եթե նոր ընկերությունը, եթե այդպիսին գտնվի, խոշոր ներդրումներ կատարի, ապա դա անպայմանորեն կանդրադառնա բեռնափոխադրումների սակագների վրա, ինչն էլ իր հերթիյն կնշանակի, որ երկաթուղու միջոցով ներկրվող ապրանքները` ցորեն, դիզվառելիք և այլն կթանկանան:
Հայաստանի երկաթուղու աշխատակազմը, որի թիվը հասնում է 3000-ի, կկանգնի աշխատանք կորցնելու ռիսկի առջև` ավելացնելով գործազուրկների առանց այդ էլ մեծ բանակը: Եվ վերջապես, լինելով քաղաքական նշանակության ենթակառուցվածք, երակթուղուց հրաժարվելով ռուսական կողմը ի ցույց է դնում իր բացասական վերաբերմունքը Հայաստանի ներկա իշխանության հանդեպ: Ի դեպ, Կրեմլից եկող այս մերժողական մեսիջները բավականին խորհրադնշական են` Պուտինի այցին ընդառաջ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին սպասվում է ՌԴ նախագահի այցը Երևան:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 10044 անգամ
Լրահոս
Մարդ ա վատացե՜լ․ video Դաժան սպանություն Տավուշի մարզում. մշակույթի տան տնօրենը խեղդամահ է արել իր կնոջը՝ իմիտացիա ստեղծելով, որ տեղի է ունեցել ինքնասպանություն Հոգեբանական, թե իրական ճնշում.իշխանությունը դեռ չի կողմնորոշվում Նրանց ուրախացրել է մանկահասակ երեխա ունեցող 38-ամյա հոր ողբերգական մահը. ՄԱՍ 3 Գուցե վաղն էլ ասուլիս տա Տանզանիայո՞ւմ, որ մեր գործն ավելի բարդացնի Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի առաջարկի շուրջ Արցախի առաջին նախագահին կալանավորել ես. դա չի նշանակում, որ դա մարսելու ես, վայելելու ես. Գառնիկ Իսագուլյան. տեսանյութ Ոստիկանապետն՝ իր ճակատագրի մասին. ինչքան մնաց պաշտոնավարելուն Սեյրան Օհանյանին կհրավիրեն «հարցաքննության» Հայաստան ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա Գեորգի Կուտոյանի վերջին հանդիպումները. նոր մանրամասներ Սասուն Միքայելյանը մատնեց Փաշինյանին Ռաֆայել Սուքիասյանի հայրը գտել է այն օգտատիրոջը, որը սպառնացել էր՝ «սպանված աղջկա ընկերը փնտրում է իր դստերը» Իրավապահների հավաքի հետքերով «Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք». Գագիկ Սուրենյան Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Սամվել Ալեքսանյանը պարահրապարակից դուրս չի եկել Վրեժխնդրությո՞ւն. Հանցագործների ձեռքը հասել է դատարաններին «Իմ քայլի» 2 պատգամավորի հրապարակային պահվածքի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով. Ինչ է եղել իրականում Պոպուլիզմը հաղթեց Փաշինյանին Ե՞րբ են կայանալու Պուտին-Փաշինյան պաշտոնական այցերը «Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է Կրիմինոգեն վիճակը, 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է Կուտոյանը մեղքի զգացում ուներ, որ իշխանությունը փոխանցվել է հակապետական ուժերին․ Գառնիկ Իսագուլյան. տեսանյութ Սգացող մարդու հասցեին Ալեն Սիմոնյանը ստոր գրառում է արել. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
«Հոդված 3» ակումբում հունվարի 23-ին, ժամը՝ 13:30-ին տեղի կունենա «Անցումային արդարադատություն և Փաստահավաք հանձնաժողով. ինչպես վերականգնել խախտված իրավունքները» թեմայով քննարկում: Բանախոսներն են. Տիգրան Դադունց, ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մարիա Կարապետյան, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Նանա Մուրադյան, զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի ծնո... Հունվարի 25-ին՝ 14։00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Արթուր Ալեքսանյանի «Կյանքի իրավունք․ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը։ Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։ Բանախոսներ՝ Գայանե Շահնազարյան՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ինգա Զարաֆյան՝ բնապահպան Հասմիկ Խաչունց` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Դավիթ Խաժակյան՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Հռիփսիմե Առաքելյ... Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով: Բանախոս՝ Վարուժան Հոկտանյան՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ ԿԸՀ արժեքների: 2019թ․-ի տվյալները հրապարակվելու են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության կողմից սեպտեմբերի 23-ին։ Ս/թ-ի հունվարի 23-ին ժամը 14:00-ին Հրազդանի Հ.Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցի նիստերի դահլիճում տեղի կունենա մարզի Խորհրդի՝ 2020 թվականի առաջին ընդլայնված նիստը, որի ընթացքում Կոտայքի մարզպետը հանդես կգա Կոտայքի մարզպետարանի՝ 2019 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ: Հունվարի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը և գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը: Թեման՝ «Թանգարանի գործունեության տարվա ամփոփում. արդյունքները: 2020-ի ծրագրերն ու անելիքները: 1920-21 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի 100-ամյակին նվիրված գիտաժողով և ցուցադրություն: Հարակից հարցեր»: «Տեսակետ» մամուլի ակումբի ասուլիսները ժամանակավորապես կանցկացվեն «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գրասենյակում, հ... Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա` Առողջապահության նախարարությունում իրականացված պագևավճարների իրական թիվը, իրականացված ծրագրերի արդյունավետությունը: Սույն թվականի հունվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում գտնվող «Քեֆիլյան» հյուրանոցային համալիրում կմեկնարկի «Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման Ֆորում» խորագրով համաժողովը: Հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝ Մանվել Գրիգորյանի առողջության վատթարացման և գործի հետ կապված փաստաբանը նոր մանրամասներ կներկայացնի: ՀՈՒՆՎԱՐԻ 22-ին` ժամը 13:30-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Ի՞նչ դեր ունեն համատիրությունները՝ վճարների հավաքագրման, թե բազմաբնակարան շենքերում տարբեր խնդիրների լուծման. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին», «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները: