Գյումրիից` ուղիղ չվերթով ԱՄՆ. հայտնի են Փաշինյանի ուղեկցորդների անունները

Ժողովուրդը գրում է.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի մասին շատ վաղուց էր խոսվում, եւ, ահա, այս օրերին հայտնի են դարձել այցի օրակարգն ու սպասվող հանդիպումները: Եվ, ամեն դեպքում, ուսումնասիրելով օրակարգը` պարզ է դառնում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ: Համենայնդեպս, հանդիպման օրակարգում նման հանդիպման փաստը բացակայում է:Սակայն դրան զուգահեռ ԱՄՆ այցը բավական հագեցած օրակարգ է ունենալու, եւ պաշտոնյաների բավականին մեծ կազմ է մեկնելու վարչապետի հետ: Ըստ այդմ, վարչապետն աշխատանքային այցով ԱՄՆ կմեկնի սեպտեմբերի 21-ին, սակայն մինչ այդ նա Գյումրիում կմասնակցի ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումների պաշտոնական մասին եւ ԱՄՆ կմեկնի հենց Գյումրու օդանավակայանից: Սեպտեմբերի 21-ին Գյումրի-Լոս Անջելես չվերթ կլինի, իսկ արդեն սեպտեմբերի 26-ին պատվիրակությունը Երեւան կվերադառնա Նյու Յորքից:

Ինչպես արդեն նշեցինք, օրակարգում ընդգրկված են այն հանդիպումները, որոնք սպասվում են ԱՄՆ-ում: Ըստ այդմ, սեպտեմբերի 22-ին վարչապետը կմասնակցի Լոս Անջելեսի Գրանդ Փարքում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանը նաեւ հանդիպումներ կունենա Կալիֆորնիայի եւ Լոս Անջելեսի քաղաքական ղեկավարության, ԱՄՆ արեւելյան ափի հայ համայնքի կառույցների, Հայ ավանդական կուսակցությունների եւ Կալիֆորնիայի նահանգի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Միեւնույն ժամանակ նախատեսվում է նաեւ հայ-ամերիկյան համատեղ գործարար համաժողովի անցկացում:

Լոս Անջելեսից վարչապետը կայցելի Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիական ոլորտիընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայազգի մասնագետների հետ: Այնուհետեւ վարչապետ Փաշինյանը ՆյուՅորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության 74-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշիհետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում են համագործակցության մասին հուշագրերի ստորագրում: Սա հանդիպման այն օրակարգն է, որը հասանելի է հանրությանը, սակայն չի բացառվում, որ կարող են լինել նաեւ օրակարգից դուրս հանդիպումներ եւ իրադարձություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բավականին մեծ պատվիրակությամբ է վարչապետը ԱՄՆ մեկնելու: Լոս Անջելես մեկնող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը եւ Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, իսկ Նյու Յորք մեկնող պատվիրակության կազմում՝ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

Վարչապետի հետ պատվիրակության կազմում են լինելուՍփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը եւ վարչապետի աշխատակազմից այլ ներկայացուցիչներ: Բացի այդ, պատվիրակության կազմում կլինեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը:

Նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո մեծ թվով հայ պաշտոնյաներ են մեկնել ԱՄՆ: Հատկապես դա նկատելի եղավ ամռան ամիսներին, երբ նույնիսկ մի քանի պաշտոնյաներ էին միաժամանակ գտնվում ԱՄՆ-ում: Մասնավորապես, այդ օրերին միաժամանակ ԱՄՆ-ում էին գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն առանձին այցերով եւ առանձին հանդիպումներով, ոչ թե միասին: Ընդ որում, Միրզոյանն ու Ավինյանն այցելելու են նաեւ Բոսթոն:

Առհասարակ, վերջին մեկ տարվա ընթացքում եղել են ավելի շատ փոխայցելություններ, քան վերջին տարիների ընթացքում: Հայ-ամերիկյան հարաբերություններում շրջադարձային պասիվություն եղավ 2016 թվականից հետո, եւ դա ուներ իր տրամաբանական բացատրությունը, քանի որ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ դառնալուց հետո փոխվեց երկրի քաղաքականությունը` հատկապես արտաքին քաղաքականության առումով, եւ Թրամփը սահմանեց այլ առաջնահերթություններ, ու հայ-ամերիկյան հարաբերությունների առումով շատ հարցեր մղվեցին հետին պլան:

դիտվել է 1571 անգամ
Լրահոս
Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am