Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան

Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը զուրկ է իրավական հիմնավորվածությունից և ավելի շատ հիշեցնում է «Ճ» կլասի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողի կուրսային աշխատանք: Ավելին՝ այն հավակնում է դառնալ Ազգային ժողովում երբևէ շրջանառության մեջ դրված ամենախայտառակ իրավական փաստաթղթերից մեկը:

Անգամ նախագծի վերնագրում առկա է օրենսդրությանը հակասող եզրույթ, մասնավորապես՝ «դատավոր» բառի կողքը փակագծերում գրված «անդամ» բառը։ Ըստ Սահմանադրության և սահմանադրական օրենքների լիազորությունների դադարեցման գործընթացը կիրարկելի է բացառապես ՍԴ դատավորի նկատմամբ, իսկ ներկայումս ՀՀ գործող օրենսդրության մեջ բացակայում է «ՍԴ անդամ» եզրույթը, հետևաբար՝ այս գործընթացի մեկնարկը վկայում է իշխող խմբակցության կողմից ՍԴ անդամ-դատավոր դիսկուրսից հրաժարվելու մասին, իսկ «անդամ» եզրույթը չի կարող ներառել իրավական ակտում ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած որոշման նախագծին։ Սահմանադրագետ գնահատմամբ՝ «Սա գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից կառավարելի Բարձր դատարան ունենալուն ուղղված գործընթացի էպոպեան է, որով թևակոխում ենք հակասահմանադրական գործընթացի վերջնական փուլ»:

Իրավաբանի խոսքերով՝ նախագծով ներկայացված ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերը թերի են և առավել քան խոցելի՝ առանձնացնելով չորս հիմնական հիմնավորում.

«Առաջինը՝ նշված է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ երեք դատավորների Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ Սահմանադրական դատարան ներկայացրած միջնորդությունը քննության չենթարկելը, ինչին անդրադարձել էին նաև վարչապետը և Ազգային ժողովի նախագահն իրենց հայտարարություններում՝ որակվելով սա անօրինական արարք: Սակայն այս հարցին նման բարձր ամբիոններից անդրադառնալը կամ իրավական փաստաթղթում որպես հիմք ընդգրկելն ինքնին տարակուսելի է. կոնկրետ գործը քննության ընդունելուց 2 ամիս անց ներկայացրած միջնորդությունը ՍԴ դատավորների կողմից այդ գործին մասնակցելու անհնարինության վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից քննության առնելը կհանդիսանար գործող իրավակարգավորումների ակնհայտ և կոպիտ խախտում կլիներ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում, այսինքն՝ Վահե Գրիգորյանը պետք է այս միջնորդությունը ներկայացներ Ռոբերտ Քոչարյանի դիմումը Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունելու վերաբերյալ աշխատակարգային որոշում կայացնելու շրջանակներում, ինչպես, թարմ օրինակ է առկա՝ սահմանադրական օրենքի համաձայն արվել էր իր դեպքում, այսինքն՝ նույն օրը հունիսի 21–ին Ռ. Քոչարյանի գործը քննության ընդունելու վերաբերյալ աշխատակարգային որոշմանը նախորդել է Վահե Գրիգորյանի այդ գործի քննության մասնակցելու անհնարինության մասին աշխատակարգային որոշումը։ Մինչդեռ՝ Վահե Գրիգորյանի կողմից կոնկրետ դատավորների կողմից գործի քննությանը մասնակցության անհնարինության մասին միջնորդություն էր ներկայացրել սույն թվականի օգոստոսի 28-ին՝ խախտելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը: Հետևաբար, Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած միջնորդության քննությունը մերժելը միակ ճիշտ և պատճառաբանված որոշումն էր, որը Սահմանադրական դատարանը կարող էր կայացնել:

Ավելին՝ անհրաժեշտ է նշել, որ Վահե Գրիգորյանի ներկայացրած միջնորդությունը վերաբերելի է ոչ միայն Հրայր Թովմասյանին, այլև՝ Սահմանադրական դատարանի ևս երկու հարգարժան դատավորների, և դրա քննությունը մերժելը մասին որոշումը Սահմանադրական դատարանի կողմից կատարվել է կոլեգիալ կերպով: Այս գործընթացն ընդգծում է, որ վկայում է, որ շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալու նպատակով»:

Երկրորդ՝ Հրայր Թովմասյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի քավոր-սանիկ հարաբերությունների մասին, որը նախագծում ներկայացված է որպես հիմք՝ Հրայր Թովմասյանի տվյալ գործի մասնակցության անհնարինության համար՝ Գոհար Մելոյանը նշեց. «Զավեշտալի է, որ իրավական փաստաթղթում մի շարք հարցազրույցներից են մեջբերումներ արվել՝ ընդգծելով, որ նրանք ոչ միայն քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են, այլև՝ ունեն առանձնահատուկ բնույթի հարաբերություններ: Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հիմքերը, որոնց որևէ մեկը քավոր-սանիկ հարաբերություններին չի վերաբերում: Առավել ևս, որ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը եղել է ոչ թե Արամ Օրբելյանը, այլ՝ Արամ Վարդևանյանը»- շեշտեց Մելոյանը։

Ավելին, ըստ սահմանադրագետի, Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը որոշվում Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հետևաբար, նույնիսկ եթե այդ քավոր-սանիկ հարաբերությունները հանդիսանային Հրայր Թովմասյանի՝ գործի քննության մասնակցության անհնարինության հիմք, ինչն ուղղակի կատարյալ աբսուրդ է, ապա վերագրվող «էական կարգապահական խախտումը» կատարված կլիներ սահմանադրական դատարանի բոլոր դատավորների կողմից, և այդ պայմաններում «Իմ քայլը» խմբակցության կողմից համապատասխան գործընթացը միայն Հրայր Թովմասյանի դեմ նախաձեռնելը հերթական անգամ վկայում է դրա կողմնակալության և բացառապես դատական իշխանությանը դեմ ուղղված ոտնձգություն լինելու մասին:

Անդրադառնալով նախագծում առկա մյուս հիմքին՝ մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների վերաբերյալ Հրայր Թովմասյանի մեկնաբանություններին, «Փաստինֆո»-ի զրուցակիցը նշեց, որ այստեղ ևս կա հանրությանը ապակողմնորոշելու խնդիր։

«ՍԴ-ն քննում է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական ակտերի սահմանադրականությանը հարցը, այն ընդհանուր իրավասության դատարան չէ։ Այս գործով քննվում է ոչ թե մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված որևէ հարց, այլ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 135-րդ հոդվածների հակասահմանադրականության հարցը, ավելի կոնկրետ՝ դրանցում գործառութային անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ օրենսդրական հիմքի բացակայության խնդիրը, որը որևէ առնչություն չունի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ»,- նշեց Գոհար Մելոյանը՝ ավելացնելով, որ Հրայր Թովմասյանի ՍԴ դատավոր ընտրվելուց հետո գեթ մեկ փաստարկ առկա չէ, որը կվկայեր նրա՝ որևէ քաղաքական ուժի առնչության վերաբերյալ։ Ինչը չենք կարող ասել ՍԴ մեկ այլ դատավորի՝ Վահե Գրիգորյանի մասին, ում որոշումներ ու հայտարարություններն ակնհայտորեն քննարկվում են քաղաքական իշխանության հետ։»

Այն հարցին, թե արդյո՞ք օրենսդիր և գործադիր մարմինների կողմից ակնհայտ ճնշում չկա դատական իշխանության նկատմամբ և արդյո՞ք Հրայր Թովմասյանը անձնապես թիրախավորված չէ։ «Բնականաբար՝ սա ակնհայտ ճնշում է։ Արդեն երկարատև ժամանակահատված է՝ պարբերաբար սահմանադրական իշխանության նկատմամբ ճնշումներ են եղել՝ խախտելով սահմանադրական մի շարք սկզբունքներ։ Օրինակ՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, օրինականության սկզբունքը և այլն։ Կոնկրետ թիրախավորված է Հրայր Թովմասյանը և նպատակը՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահի պաշտոնը նվիրելն է»,- նշեց իրավաբանը։

Սահմանադրական իրավունքի փորձագետը նշեց, որ այս պարագայում խախտվում են մի շարք միջազգային իրավակարգավորումներ, նորմեր։

«Օրինակ՝ ՄԻԵԴ մի շարք որոշումների համաձայն՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ՝ «Արդար դատաքննություն» հոդվածի համատեքստում՝ դատական իշխանության կողմից ընդունված որոշումները՝ իշխանության մյուս թևերի կողմից որևէ որակում տալը կամ կասկածի տակ դնելն անընդունելի է։» - շեշտեց Մելոյանը։

Նրա խոսքով՝ սկսված հակասահմանադրական գործընթացները կունենան շատ լուրջ իրավական հետևանքներ։ Մեր ճշգրտող հարցին, թե կոնկրետ ի՞նչ հետևանքների մասին է խոսքը՝ Գոհար Մելոյանը նշեց, որ սա իրավական պետության համար անթույլատրելի գործընթաց է, և այս ամենը հետագայում միջազգային ատյաններում է քննվելու և կիրառվելու են ընդդեմ գործող քաղաքական ուժի։

«Քանի որ հիմնականում պայմանավորված է եղել Ռոբերտ Քոչարյանի գործով։ Այս բոլոր գործողությունները նվեր են, որ ՄԻԵԴ-ում տվյալ գործի քննության ընթացքում ներկայացվեն ընդդեմ ՀՀ և լուրջ հիմք են հանդիսանալու ընդդեմ ՀՀ որոշումներ կայացնելու համար»,- նշեց Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ այս պահին ՍԴ-ն միակողմանի խոցելի վիճակում է հայտնվել, և այն ճգնաժամային իրավիճակը, որը ներկայացվում է՝ արհեստածին է։ Ավելին՝ նա նշեց, որ այս ճգնաժամի միակ պատճառը մեկ դատավոր է, ում նկատմամբ լիովին կարելի է կիրառել էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունները դադարեցնելու գործընթացը։

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am