Նիկոլի սրած բիզը սկսում է ծակել իրեն

 Նախորդ շաբաթվա աղմկոտ պաշտոնանկություններն ու հրաժարականները կարծես թե չմեղմացրին Ամուլսարի հարցով շարժման թափը: Ուրբաթ օրը Ջերմուկում անգամ մեծ դասադուլ և գործադուլ էր մեկնարկել, որին միացել նաև հարակից համայանքները: Այդ ակցիայի մեջ անշուշտ, ամենատպավորիչը պաստառները ձեռքներին փողոց դուրս եկած դպրոցահասակ երախաներն էին: Որոշ դպրոցների տնօրեններ երեխաների մասնակցությունը դասադուլին թույլ չտալու համար անգամ ոստիկաններ էին հրավիրել, մի բան, որ արվում էր նաև նախահեղափոխական Հայաստանում: Բայց աշակերտները դուրս էին եկել, դասերը տապալված էին: Հաշվի առնելով, որ Ամուլսարի խնդիրը դեռ կարող է երկար ժամանակ չլուծվել, չի բացառվում, որ դասադուլը Վայոց ձորում կլինի շարունակական:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել էր, որ մտահոգված է այս առնչությամբ. <<Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։ Հաշվի առնելով այս փաստը՝ կոչ ենք անում բոլոր մեծահասակներին զերծ մնալ երեխաների զգացմունքները շահարկելուց և արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա։ Մեր նպատակն անկախ և կրթված քաղաքացու ձևավորումն է, և ցանկալի է, որ բոլորիս գործողություներն ուղղված լինեն ծառայելու այդ գաղափարին՝ առանց այն արժեզրկելու։
Միաժամանակ նշում ենք, որ արձանագրված բոլոր մտահոգությունները կուսումնասիրվեն մեր կողմից և կտրվեն համապատասխան գնահատականներ, անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկվեն միջոցներ>>,- նշված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Փաստորեն հեղափոխական Արայիկ Հարությունյանը 2018 թվականի ապրիլյան հեղափոխության օրերին կոչ էր անում դպրոցականներին հանուն իրենց ապագայի դասի չնստել, Նիկոլ Փաշինյանի հետ ամեն կերպ քաջալերում էր դասադուլն ու գործադուլը, այսօր մտահոգված է: Հարգելիներս, այդ դուք եք երեխաներին ցույց տվել դասի չնստելու, մեծահասակների հետ միասին քաղաքական խնդիրների մեջ ներքաշվելու արատավոր ճանապարհը: Այս դուք էիք երեխաներին սովորեցնում ձեռք ձեռքի բռնած կենդանի պատ կազմած քայլել ու փակել փողոցները: Ավելին` հրապարակավ անարգանքի սյունին էիք գամում բոլոր նրանց, ու հատկապես այն մանկավարժին ու տնօրենին, ով աշակերտին հորդորում էր` դասով զբաղվել, իսկ քաղաքականությունը թողնել մեծահասակներին: Հիմա մտահոգվում եք, որ ինչ անեք: Ձեր մտագությունն այլևս ժամանակավրեպ է:
Իրականում դպրոցին ու աշակերտին քաղաքական գործընթացին խառնելը, դասերը տապալելով փողոց փակելն ու ցույց անելը անընդունելի էր և' այն ժամանակ, և' այսօր: Այն բիզը, որ դուք ժամանակին սրել եք, անպայման ձեզ էլ է ծակելու, ու առաջին ծակոցները արդեն սկսվել են: Ո'չ տնօրենը, ո'չ ոստիկանը, ո'չ էլ նախարարը չեն կարողանալու դպրոցից ցույցի փախչող աշակերտի դեմն առնել: Նախարարը պարտավոր է պատժել այն տնօրեններին, ովքեր կհամարաձկվեն դպրոցի դուռը փակել ցույց գնացող երեխաների դեմ: Պարտավոր է, որովհետև ժամանակին Նիկոլ Փաշինյանը մտնում էր ուսումնական հաստատություններ և կոչ անում բոլորին միանալ իրեն:
Այնպես որ` կա քարերը նետելու ժամանակ, կա նաև քարերը հավաքելու ժամանակ:

 


Հայկ  Դավթյան

դիտվել է 8649 անգամ
Լրահոս
Դա ռուբի պայթյունի հետևանք է. Թրամփը Բեյրութում տեղի ունեցացի մասին Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 78-ի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 288, մահվան՝ 2 նոր դեպք Ողբերգական վթար՝ Հրազդանում. 2 մարդ տեղում է մահացել, ևս մեկը՝ հիվանդանոցում. մահացածներից մեկը հարկադիր կատարող էր Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 հայ է զոհվել Արնաշաղախ մարդիկ հուսահատ փնտրում են իրենց կորած հարազատներին. Daily Mail-ի անդրադարձը Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունին (լուսանկարներ) Բացառիկ կադրեր Բեյրութի սարսափազդու պայթյունից (video) Բաց նամակ ՀՀ վարչապետին «սա մեր երկիրը տանում է կործանման» Սարգիս Գրիգորյան Փաշինյանը շոկի մեջ է Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է հայ գործիչ Նիզար Նաջարյանը Իրեն հարգող ոչ միայն իրավաբան, այլև որևէ անձ, այլևս կհրաժարվեր այնտեղ «լիկվիդ» հանձնելուց Ուղղակի նայեք, թե ինչ փոշոտ, փնթի պայմաններում են դիմակները կարում ու պարտադրում՝ կրենք Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել. լուսանկար «Ջնջի գրառումը պատիցդ, թե չէ կարող ա Հին Էրիվանը կորցնես» ՍԴ դատավորի թեկնածու Խունդկարյանի մեսիջը՝ Մանվել Տեր-Առաքելյանին Բեյրութում պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները. Տեսանյութ Քյարամյանը տեռոր է արել Գառնիկ Իսագուլյանի որդու նկատմամբ, վերջինս ազատվել է Արմենդարբինյաններից մինչեւ Կարգին Հայկո. փարիսեցիության շքերթ ԱԱԽ քարտուղարը Նիկոլ Փաշինյանի հանցագործության մասին հաղորդում է տվել Ռուսաստանը բացում է խաղաքատերը.Փաշինյանը խոշորացույցի տակ Նիկոլ Փաշինյանի խոսուն լռությունը՝ Արայիկ Հարությունյանի հարցով Ոչ Սաակաշվիլի կդառնա, ոչ էլ վստահելի Պուտինի համար Իմքայլականների մի մասը դեմ է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրած թեկնածուներին Ո՞վ կլինի Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը «Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին Նավթադոլարներ, գումարած՝ վրեժի ծարավ. Հակազդեցություն է պետք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall Օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Թեմա` կրթական համակարգ, նախարարի գործողությունները, հայ գրականության և հայոց պատմության շուրջ ստեղծված աղմուկ, նոր չափորոշիչներ: Սահմանային լարվածություն, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը, քաղաքական գործիչ Արագած Ախոյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա` սահմանամերձ Աչաջուր համայնքի ծննդատան փակում, նախարարի քայլերը, սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` սահմանային լարվածություն, արդյոք հանգուցալուծում ստացավ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հարցազրույցը, կորոնավիրուսային համաճարակ: Հուլիսի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը և ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ: Հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Վոլոդիա Հովհաննիսյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ: Հուլիսի 31-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` սահմանային լարվածություն, զորավարժություններ` Նախիջևանում, կորոնավիրուսային համաճարակ, ներքաղաքական իրավիճակ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub