Սենսացիա. Ռուսաստանը պատրաստվում է դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը
«Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի իշխանությունների հետ համաձայնագիրը՝ պնդելով, որ նրանք արգելափակում են նրա դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» (ՀԿԵ) աշխատանքը, որի կառավարման ներքո է գտնվում հայկական երկաթուղին։
Այս մասին RTVI-ն փոխանցել է Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունների ընթացքին քաջածանոթ աղբյուրը։
2018թ. օգոստոսին ընկերության գրասենյակում խուզարկություններ իրականացրին 19 000 դոլարի չափով հարկեր չվճարելու կասկածանքով։ ՀԿԵ-ում պատմում էին, որ ուժայիններն առգրավել էին ողջ փաստաթղթերը։