Ալումյանը` «վնգստացող դատավոր» արտահայտության մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը կարծում է` Մարտի 1-ի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ուղղած իր այն հարցը, թե արդյոք նա վարչապետի հայտարարած «վնգստացող» դատավորների ցուցակում է, վիրավորական չէ: