Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով նիստը հետաձգվեց
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 7-ին։
Այսօրվա նիստին դատարանը մերժեց Ռ․Քոչարյանի խափանման միջոցը կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը։
Դատարանը նաեւ թույլ տվեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին բացակայել երկրից՝ բուժման նպատակով։