Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք. Քոչարյանի պաշտպան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Այս մասին ասաց պաշտպան Հայկ Ալումյանը` նշելով, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու պատճառը դատավորի դրսևորած վարքագիծն է։
«Դատարանը այսպիսով դարձել է գործիք պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար։ Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք։
Դա էլ չի թաքցվում, բացահայտ է արվում, նախորդ նիստից առաջ Ձեր նկատմամբ իրականացված ճնշումները ցույց տվեցին, որ Ձեզ զրկել են ձեր սեփական կամքից և Դուք այստեղ գործում եք դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ։ Դատարան բովանդակային առումով գոյություն չունի։ Մեր պաշտպանյալը ՀՀ-ում զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»,– նշեց նա։
Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 7-ը, ժամը 13:00։