Ռոբերտ Քոչարյանը գրավով ազատ կարձակվի՞. որոշումը հրապարակվեց (video)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Քիչ առաջ դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց դատարանի որոշումը, ըստ որի՝ է Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդությունը մերժվեց։