Ծայրից ծայր արհամարհական ու ատելի բառապաշարով է խոսում Նիկոլ Փաշինյանը.Լարիսա Ալավերդյան (video)
«Ինչի՞ց է ծնվել մարտի 1-ի զոհերի ու տուժողների իրավահաջորդներին գումար փոխհատուցելու որոշումը, ինչպե՞ս է կառավարությունը որոշել հենց 30 մլն դրամ տրամադրել»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյանի խոսքով՝ չկա որևէ հիմնավորում, թե ինչու՞ են հենց այդչափ գումար որոշել. «Իհարկե կասեն՝ որ այդ մարդիկ մարտի 1-ին իրենց զավակին, տան աշխատողին են կորցրել, բայց չէ՞ որ պատերազմում էլ են մարդիկ կորցրել իրենց տան աշխատողին: Սումգայիթում տուժածներն էլ են ինձ տեսնելիս հարցնում, բա մե՞զ ինչի չեն ուշադրություն դարձնում»:
Մանրամասները՝ տեսանյութում.