Հայազգի դերասան Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյանը) մահացել է
Figaro-ի փոխանցմամբ, Փարիզի հիվանդանոցներից մեկում 92 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյան):
Շառլ Ժերարը ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 1-ին` Մարսելում։ Դերասանը 1970-80-ական թվականներին նկարահանվել է շուրջ 20 ֆիլմում, խաղացել է հանրահայտ դերասաններ Ժան-Պոլ Բելմոնդոյի, Պիեր Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ: Շառլ Ժերարն աշխատել է ֆրանսիական կինոյի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կլոդ Լելուշը, Կլոդ Զիդին, Ֆրենսիս Վեբերը, Անրի Վեռնոյը:
Առավել հայտնի են նրա մասնակցությամբ «Խաղալիք» , «Հրեշը» ), «Տղամարդն ու կինը. 20 տարի անց» ֆիլմերը: