Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը ԱՄՆ մուտքի արտոնագիր են ստացել
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, բարձրաստիճանԻրանի նախագահ Հասան Ռոհանին և ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մուտքի արտոնագիր են ստացել ԱՄՆ մեկնելու համար՝ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար, որն անցկացվում է Նյու Յորքում:Տեղեկությունը հաստատել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի մամլո քարտուղարը :
Այս տեղեկության հրապարակումից կարճ ժամանակ առաջ իրանական լրատվամիջոցները հայտարարում էին, որ Ռոհանին և նրա պատվիրակությունը չեն կարողանա այցելել ՄԱԿ-ի ԳՎ-ին, քանի որ իրենց ամերիկյան մուտքի արտոնագրեր չեն տվել: