Էրդողանին տապալելու սցենարներ են նշմարվում

Թուրքիայի իշխող ուժը կորցնում է ազդեցիկ ներկայացուցիչներին, վերջին ամիսներին Ռեջեփ Էրդողանի գլխավորած կուսակցությունը հարյուր հազարավոր անդամների հետ միասին լքում են նաև առաջատար ներկայացուցիչները՝ այդ թվում երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով անսպասելի պաշտոնանկությունից ի վեր այդպես էլ հրապարակավ չմեկնաբանեց իր շուրջ զարգացումները:

Ըստ «Ազատության»՝ թուրքական և արևմտյան մամուլը այդ ժամանակ գրում էր, որ Դավութօղլուի հեռացումը պայմանավորված էր նախագահ Էրդողանի հետ նրա տարաձայնություններով, մասնավորապես՝ սահմանադրական փոփոխությունների հարցում, որոնք հետագայում Էրդողանին կառավարման անսահման լիազորություններ տվեցին:

Սակայն վերջին շրջանում, Թուրքիայի կառավարությունը 21 ամիս ղեկավարած Դավութօղլուն խախտեց լռությունը` կոշտ քննադատություն հնչեցնելով նախ և առաջ իշխող ուժի, մասնավորապես՝ նախագահ Էրդողանի հասցեին: Անցած շաբաթ նա երեք պատգամավորների հետ միասին հայտարարեց կուսակցական մանդատից հրաժարվելու մասին: Դավութօղլուն նշել է, թե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շատ է հեռացել իր հիմնարար սկզբունքներից, և հայտարարել է նոր քաղաքական շարժում սկսելու մտադրության մասին:

Ֆեյսբուքյան իր այդ գրառման մեջ Թուրքիայի նախկին վարչապետը կոշտ քննադատել է երբեմնի մերձավոր դաշնակցի՝ Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունը, շեշտել, որ իշխող ուժը կորցնում է ընտրազանգվածի աջակցությունը, երկրում նկատելի է համակարգային ճգնաժամ, իսկ կուսակիցներից շատերը պակաս ուշադրություն են դարձնում օրենքի գերակայությանը:

Թուլանո՞ւմ են արդյոք Էրդողանի դիրքերը` սա այս օրերին Թուրքիայի ներքաղաքական դրամատիկ զարգացումների ֆոնին հնչող ամենագլխավոր հարցն է:
Վերլուծական շրջանակներում, մինչդեռ, փաստում են, որ Թուրքիայի առաջնորդի դիրքերը դեռևս ամիսներ առաջ են սկսել թուլանալ, նախ՝ տնտեսական ճգնաժամի, ապա՝ ընդդիմության աճող ազդեցության պատճառով, ինչի հետևանքով իշխող կուսակցությունը բավական համեստ արդյունքներ գրանցեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Էրդողանի կուսակցությունը, որ 2002 թվականից հաղթում է բոլոր խորհրդարանական ընտրություններում, անցած հունիսին առաջին խոշոր պարտությունը կրեց՝ ընդդիմությանը զիջելով Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը:

Ինքը Էրդողանը, արձագանքելով Դավութօղլուի հայտարարություններին, նրան դավաճան է անվանել: «Երբ գա ժամանակը, մենք նրանց պատասխանատվության կենթարկենք», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նկատի ունենալով ինչպես նախկին վարչապետին, այնպես էլ նրա պես կուսակցությունը լքած մյուս գործիչներին:
Թուրքական մամուլի տվյալներով՝ իշխող կուսակցության մանդատից հրաժարվել են հարյուր հազարավոր անդամներ, այդ թվում՝ ծանրքաշայիններ, օրինակ՝ քաղաքական ուժի հիմնադիրներից Արտաքին գործերի, Էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանը: Նա ևս պնդում է, որ Էրդողանի առաջնորդածը ուժը հեռացել է իր սկզբնական արժեքներից:

Բաբաջանը հայտարարել է, թե պատրաստվում է մինչև այս տարեվերջ նոր քաղաքական ուժ հիմնել՝ իշխող կուսակցությանը մարտահրավեր նետելու համար: Մամուլը գրում է, որ նախկին նախարարն այդ հարցում համագործակցում է երկրի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի հետ, ով «Արդարությունը և զարգացում»-ը լքել էր դեռ 2007-ին:

Թեև Էրդողանի նախաձեռնությամբ Թուրքիայի մայր օրենքում կատարված վիճահարույց փոփոխությունները է՛լ ավելի լայն լիազորություններ են տալիս նախագահին, այդուհանդերձ, թուրքական թերթերը միաբերան պնդում են՝ երկրի առաջնորդը լուրջ մտահոգված է, իշխող ուժի ընտրազանգվածին են ներկայանում միանգամից մի քանի այլընտրանքներ, որոնք տակավին մեծ հեղինակություն ունեն երկրում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1292 անգամ
Լրահոս
«Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am