Արթուր Վանեցյանը առաջարկ է ստացել
Նախօրեին հայտնի դարձավ ,որ աշխատանքից ազատման դիմում է գրել ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանը:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ և համապատասխան հրամանագիրը, կարծում եմ, մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի և դա տեղի է ունեցել, կարելի է ասել, մի քանի քննարկումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ և փոխադարձ համաձայնությամբ, Վանաձորում հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի հայտարարությանը անմիջապես հետևեց Վանեցյանի հայտարարությունը, որում նա հայտնում էր հրաժարականի դիմում ներկայացնելու իր որոշման մասին:
Քիչ անց Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակվեց նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:
Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:
Մեր ունեցած տեղեկություններով՝Արթուր Վանեցյանը հայաստանյան երկու քաղաքական ուժերի կողմից առաջարկ է ստացել՝ղեկավարել քաղաքական ուժը: