«Ազատություն» ռադիոկայանը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի. Մեդիա պաշտպան

«Հարգելի բարեկամներ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ներկայացնում է «Ազատություն ռադիոկայան» լրատվամիջոցի վերջին շրջանի գործունեության վերլուծության նախնական տարբերակը», տեղեկացնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

«Շնորհակալ կլինեմ, եթե կարողանամ նպաստել շահագրգիռ քննարկման, որի արդյունքում կարող ենք ստանալ վերջնական վերլուծական ամփոփագիր։

Օգտվելով այն հանգամանքից, որ այժմ գտնվում եմ Միացյալ Նահանգներում, կփորձեմ այդ ամփոփագրի անգլերեն տարբերակը հասցնել ոլորտի ամերիկյան պատասխանատուներին, օրենսդիրներին, վերլուծաբաններին։

Նախագիծը բաց է քննարկման համար մինչեւ սեպտեմբերի 24-ը»,-հայտնել է Ենոքյանը։

Նախագիծը՝ ստորև:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի

Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վերջին 1.5 տարում կտրուկ տրանսֆորամացիայի է ենթարկվել: Երբեմնի ընդդիմադիր լրատվամիջոցի համբավ ունեցող ռադիոկայանը 2018թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վերածվել է Հայաստանի իշխանության խոսափողի ու որոշ դեպքերում ավելի ջանասիրաբար է առաջ մղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության շահերը, քան Հայաստանի պետբյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը:

Եվ այս ամենն իրականացվում է ոչ միայն լրագրության ամենակարևոր՝ անաչառության սկզբունքի ոտնահարմամբ, այլև ռադիոկայանի կանոնադրության կոպիտ խախտումներով:

Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի հայկական գործակալության աշխատակիցները ներգրավված են ՀՀ կառավարությանն ուղեկցող լրագրողական պատվիրակության մշտական կազմում և ուղևորությունների մեկնում են ՀՀ վարչապետին սպասարկող ինքնաթիռով, ինչը ներքին կանոնակարգի կոպիտ խախտում է: Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալու պահից «Ազատությունը» պետական այցերի ժամանակ բացառիկ տեսանկարահանումներ անելու հնարավորություն է ստացել:

Ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողներն ու մեկնաբանները չեն ցուցաբերում քաղաքական անաչառություն՝ չթաքցնելով իրենց ակնհայտ համակրանքը գործող իշխանության նկատմամբ և արհամարհանքն ու բացասական վերաբերմունքը ընդդիմադիրների հանդեպ՝ իրենց սոցցանցի էջերը հաճախ ծառայեցնելով գործիք իշխանության շահերից բխող տեղեկատվության տիրաժավորման համար:

Բացի այդ, հայկական ծառայությունը կոպտորեն խախտում է ներքին կանոնակարգն առ այն, որ ռադիոկայանի լրագրողները չպետք է հեռարձակեն կամ հրապարակեն նյութեր` հիմնված խոսակցությունների կամ չհաստատված տեղեկատվության վրա։ Իսկ հուզումների կամ այլ լարված իրավիճակների վերաբերյալ ծրագրերը պետք է լինեն հավասարակշռված և փաստական։

Ընդ որում, «Ազատության» հայկական ծառայությունը պրոիշխանական քարոզչությունն իրականցնում է վիդեոկոնտենտի միջոցով, քանի որ ԱՄՆ կառավարության համապատասխան վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը հասկանալի պատճառներով հնարավորություն չունի մշտադիտարկել հայալեզու վիդեոկոնտենտ և պատկերացում կազմել այն աղաղակող խախտումների և լրագրողական կանոնների ոտնահարման փաստերի մասին, որոնք թույլ են տրվում ռադիոկայանի ղեկավարության և լրագրողական անձնակազմի կողմից:

Ի դեպ, հատկանշական է, որ հեղափոխությունից հետո «Ազատության» նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզչությունն իրականացնող պետական գերատեսչության՝ ՀՀ վարչապետի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: Ըստ ականտեսների, ռադիոկայանի աշխատակիցները հաճախ հյուրընկալվում են ՊՈԱԿ-ում, քննարկումներ ունենում Մովսիսյանի հետ:

Բացի այդ, ծառայության մի շարք աշխատակիցներ (Անուշ Մուրադյան, Տաթև Դանիելյան, Անուշ Մարտիրոսյան, Զարուհի Իսրայելյան, Արթուր Խաչատրյան) տեղափոխվեցին Հանրային հեռուստաընկերություն, իսկ լրագրող Սիսակ Գաբրիելյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ:

«Ազատությունը» կեղծում է իրականությունը

Ինչպես արդեն նշեցինք, ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը իր ողջ ներուժը ներդրել է Նիկոլ Փաշինյանի իշխանությանն աջակցելու գործում: Նիկոլ Փաշինյանի կողմից հնչած յուրաքանչյուր հայտարարությանը հաջորդում է «Ազատության» կողմից դրա քարոզը։ Օրինակ՝ երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց, և նախագահն ազատ արձակվեց, Նիկոլ Փաշինյանը դատական իշխանության աշխատանքը խաթարելու կոչով հանդերձ եկավ, իսկ «Ազատությունը» վարչապետի այդ քայլի՝ ՀՀ Սահմանադրության հետ անհամատեղելիությունը բարձրաձայնելու փոխարեն զբաղվեց այդ հակաօրինական կոչն արդարացնելով և քարոզելով[i]։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների շրջափակման օրը «Ազատությունն» իր բազմաթիվ ուղիղ հեռարձակումների միջոցով փորձեց ցույց տալ, որ քաղաքացիները և քաղաքական գործիչներն անհրաժեշտ են համարում Նիկոլ Փաշինյանի կոչին հետևել՝ չներկայացնելով այն իրավական հիմքերը, որոնք արգելում են նման գործողություն իրականացնել։ «Ազատություն»-ը հրապարակել է ընդամենը երկու կարճ տեսանյութ, որոնցում դժգոհություն կա վարչապետի կոչի առնչությամբ։ Մեկը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հարցազրույցի մի հատվածն էր, մյուսը՝ «ԼՀԿ» անդամ, պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կարճ հարցազրույցը:

«Ազատությունը» ուղիղ հեռարձակումներ չի իրականացնում և առհասարակ չի լուսաբանում Նիկոլ Փաշինյանի դեմ ՀՀ քաղաքացիների կողմից իրականացվող բողոքի ակցիաները։ Ասվածի վառ ապացույցներն են ամիսներ առաջ ողջ հանրապետության տարածքում տեղի ունեցած #SutNikol ակցիան[ii], որի միջոցով քաղաքացիները հիշեցնում էին Նիկոլ Փաշինյանին իր անկատար խոստումները, որոնք վերջինս տվել էր նախքան վարչապետ դառնալը, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանում։ Լռության են մատնվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կողմից իրականացվող ակցիաները, «Ադեկվադ» ՀԿ կողմից իրականացվող ակցիաները։ «Անտիֆեյք»-ի կողմից իրականացված ակցիաները[iii]։ Փոխարենը «Ազատությունը» հայերեն է թարգմանում, հրապարակում ու տարածում է Atlantic Council վերլուծական կենտրոնի կողմից հրապարակած հոդվածաշարը, ապա դրա հիման վրա ծավալուն ռեպորտաժ պատրաստում, որով փորձ է արվում լռեցնել Նիկոլ Փաշինյանի՝ վերը հիշատակված ընդդիմախոսներին, վերջիններիս հանիրավի վարկաբեկելով։

«Ազատությունը» ուղիղ եթերով չի հեռարձակում նաև քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ իրականցվող բողոքի ակցիաները․ ապացույցը սեպտեմբերի 10-ին Սանիթեք ընկերության աշխատակիցների բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց, որի ժամանակ պահանջում էին քաղաքապետարանից վճարել «Սանիթեք» ընկերության պարտքերը, որպեսզի իրենք կարողանան աշխատավարձ ստանալ։

«Ազատություն» ռադիոկայանը փորձում է ցույց տալ, որ ժողովուրդը սիրում է Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ քաղաքացիների շրջանում ակնհայտ աճում է դժգոհությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հանդեպ։ Վերջինս արտահայտվում է «Ազատության» հիմնական հաղորդումներում, որոնց բացառապես հյուրընկալվում են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, 90 տոկոսը կա՛մ Կառավարության կարծիքը ներկայացնողներն են, կա՛մ Կառավարության լոյալություն հայտնողներն են (Մանե Թանդիլյան, Արամ Սարգսյան, Դանիել Իոաննիսյան, Աշոտ Ադամյան, Դավիթ Հովհաննիսյան, Ստեփան Սաֆարյան, Սեդա Սաֆարյան), կա՛մ էլ ընդդիմադիրի համբավ չունեցող անձինք են (Ղազար Գալոյան, Սեյրան Մինասյան)։

(«Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների վերջին 9 թողարկումների հյուրերի ամբողջական ցանկը՝ հավելվածում։)

«Ազատությունը» կողմնակալ է

«Ազատությունը» համատարած հակաքարոզչություն է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Վերջինիս վերաբերող դատական գործընթացները լուսաբանվում են կողմնակալ մոտեցմամբ։ Լրագրողների խոսքը կառուցվում է մեղադրական տոնայնությամբ՝ անտեսելով անմեղության կանխավարկածը (Նարինե Ղալեչյան, Կարլեն Ասլանյան)։ «Ազատության» լրագրողները հարցազրույցներ են վերցնում երկրորդ Նախագահի հետ տարիներ առաջ առնչություն ունեցող Պողոս Պողոսյանի սպանության ականատեսներից՝ փորձելով վերջիններիցս կորզել պնդումներ, թե Քոչարյանը մեղավոր է Պողոս Պողոսյանի սպանության գործում, փորձում են այլ վկաների գտնել։

Մինչ ՀՀ Սահմանադրական դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների ներկայացրած դիմումը, «Ազատության» եթեր էին հրավիրվում իրենց ատելությունը նախագահի հանդեպ չթաքցնող և սոցիալական ցանցում ազատորեն արտահայտող անձանց, ովքեր ներկայացվում էին որպես անկախ փորձագետներ։ Վառ օրինակ է փաստաբան, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ով տարբեր ձևաչափերով ելույթ էր ունենում «Ազատության» եթերում։

ՍԴ կայացրած որոշմանը հաջորդեց ՍԴ վարկը նվաստացնող քարոզ «Ազատության» եթերում։ Հաղորդումներին հրավիրվեցին իշխանական «ազատ» փորձագետներ, ովքեր ՍԴ գոյությունն ու գործունեություն համարեցին անօրինական և փոփոխման ենթակա։ Մեկնաբան Կարլեն Ասլանյանի հաղորդմանը հրավիրվում են բացառապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ կոշտ քարոզչություն հնչեցնող կանխակալ անձիք:

Ամուլսարի շահագործման թեմայի լուսաբանումը ևս կողմնակալ, պրոիշխանական լույսի ներքո է իրականացվում։ Բանավեճերի և այլ ձևաչափով հաղորդումների են հրավիրում Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներ, բնապահպան ակտիվիստներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր աչքի են ընկել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սատարելով և հանուն դրա բողոքի ակցիաների են մասնակցել (Թեհմինե Ենոքյան, ով եղել է ՊՎԾ նախկին իրավախորհրդատու), (Դանիել Իոաննիսյան, ով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգողն է։ Այս կազմակերպությունը ՀՀ Կառավարությունից 16 մլն․ ՀՀ դրամից ավել դրամաշնորհ է ստացել։)

Ամուլսարի շահագործման թեման լուսաբանելիս գերակշռում է իշխանության տեսակետը, իշխանական գործիչներն ավելի հաճախ են հրավիրվում հաղորդումների այս թեման քննարկելիս։

Ջերմուկցիների բողոքի ակցիաները «Ազատությունն» առհասարակ չի լուսաբանում: Ողջ ընթացքում ընդամենը 1 անգամ են լուսաբանել ջերմուկցիներին՝ այն էլ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն էր գնացել այնտեղ, և ակնկալվում էր, որ նրան կհաջողվի համոզել ջերմուկցիներին՝ հրաժարվել հանքի շահագործման դեմ պայքարից:

«Ազատություն» ռադիոկայանը իր էջի վերբալ մասում փորձում է հնարավորինս անդրադառնալ բոլոր թեմաներին՝ փորձելով քողարկել իրենց պրոիշխանական լինելը, սակայն հաղորդումների և ուղիղ եթերների միջոցով հաջողությամբ իրականացնում է Նիկոլ Փաշինյանի խոսքի քարոզը։

«Ազատության» լրագրողները հիշեցնում են ոչ թե անկողմնակալ լրագրողների, այլ իշխանական ակտիվիստների, ովքեր չեն կարողանում թաքցնել իրենց հիացմունքը Նիկոլ Փաշինյանի, իր քաղաքական թիմի ներկայացուցիչների հանդեպ և անհանդուրժող են Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ընդդիմախոսների հանդեպ։

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Դեպի Եվրոպա էժան թռչելու հաջորդ քայլերը Ավտովթար Սյունիքի մարզում. 36-ամյա վարորդը ՎԱԶ-2110-ով ոստիկանության Գորիսի բաժնի մոտ բախվել է ծառին Երևանը ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության սիմվոլն է․ Նիկոլ Փաշինյան Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել Ըստ Նիկոլ Փաշինյանի` Դավիթ Անանյանի քարտուղարահու բարձր պրեմյան հարկատուի համար երջանկություն է «Ավրորա» նախաձեռնությունը դարձել է մեր խաղաղության համար շնորհվող Նոբելյան մրցանակը. Փաշինյան «Հենց Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է». Հրանտ Բագրատյան «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց Միրզա Դինային Ինչո՞ւ են մարդիկ վախենում արհեստական բանականությունից. պարզաբանում է Ջուլի Լենզերը Ծաղկունքի ժամանակաշրջան. Ռոբերտ Քոչարյան Armenia 1998-2008 Լեւոն Քոչարյանը պարգեւատրեց հաշմանդամություն ունեցող մարզիկներին. video Արտակարգ դեպք Երևանում. զարդերը գողացել էին նրա երկվորյակ որդիները Իջևանի ծննդատանը 23-ամյա կինը մահացած պտուղ է ծննդաբերել «Իհարկե, արդարացված է». Հայկ Մարության Վախենալու վտանգավոր բնազդը Խոշտանգման փաստը բժիշկները հաստատել են Պուտինին վիրավորած վրացի լրագրողին հարցաքննել են «Պապս ասաց, որ մի օր պետք է բարձրանաս, եւ ես դա արեցի». Ռուբեն Վարդանյան Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Էրդողանը սպառնում է շարունակել քուրդ զինյալների «գլխատումը» Ճանապարհի մի հատվածը բեռնատարների համար փակ կլինի ԱԱԾ-ն Թովմասյաններով է զբաղվում, ադրբեջանական հաքերները` Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքով Թափթփուկային տեռոր Հրայր Թովմասյանի ընտանիքի դեմ Աշնանային նոր սրացումներ` ընդդեմ Հայաստանի ու Արցախի Թրամփը սպառնում է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, Էրդողանը հակադարձում՝ երբեք չի համաձայնի զինադադարի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Դոնարա Ալեքսանյանը և ՍԱՊԾ Կոտայքի մարզի նախկին պետ Արամայիս Գալստյանը: ԹԵՄԱ՝ վերջին 1,5 տարում սննդամթերքի անվտանգության ոլորտում ստեղծված կոռուպցիան և ոչ իրավաչափ գործողությունները. փաստերն ու սպասվող հետևանքները: Հոկտեմբերի 19-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը: Թեման՝ «Գլոբալ տաքացման հետևանքով երկրագնդի էկոկլիման շուտով կդառնա անվերահսկելի. ինչ եղանակ է սպասվում մեր երկրում և աշխարհում: Բանախոսի պնդմամբ՝ ինքը դեռ 2 տ. առաջ կարող էր դադարեցնել ու դանդաղեցնել գլոբալ տաքացման ավերիչ երևույթն աշխարում»: Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալաքյանը և 19 պոլիկլինիկայի բժիշկներ, ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը, մանկաբարձ-գինեկոլոգ, նախկին մանկական գինեկոլոգ Մարինա Վիրաբյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ստեփանյանը: Թեման՝ «Ինչպե՞ս է իրականացվում առողջապահության նախարարի հրամանը պոլիկլինիկաներում և առհասարակ՝ 19-րդ պոլիկլինիկայում: Ինչու՞ են բժիշկներին ազատում աշխատանքից, ովքե՞ր են փոխարինում ն... Հոկտեմբերի 18-ին ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, քաղաքական վերլուծաբաններ Մ. Մադաթյանը ,Գառնիկ Իսագուլյանը և Մ. Հարությունյանը: Թեմա` նոր ոտնձգություններ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ: Հոկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Աղասի Ենոքյանը և վերլուծաբան Նարեկ Սամսոնյանը: Թեմա` նոր ոտնձգություններ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ: Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս`նվիրված հոկտեմբերի 19-20–ը Երևանում կայանալիք «Ներառական պրակտիկաներ Հայաստանում» առաջին միջազգային փառատոնին: Ասուլիսի բանախոսներն են «Ներառականություն հանուն ներդաշնակ հասարակության» ՔՀԿ-ի հիմնադիր նախագահ Սուսաննա Հովեյանը, «Ներառական ընտանիք» նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանը և Համայնքների զարգացման միջազգային ասոցիացիայի եվրոպական երկրների գծով տնօրեն, «Ներառական պրակտիկաներ» կազմակերպության ... Հոկտեմբերի 18-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հիմնախնդիր. կարգավորման գործընթացը և հայկական երկու պետությունների առջև նետված մարտահրավերները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Ադրբեջանի հայտարարությունները, հնարավոր զարգացումներ»: Հոկտեմբերի 18-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղի շուրջ ներքին և արտաքին զարգացումները: Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա Էրեբունի-Երևանի 2801 ամյակին նվիրված միջոցառում: Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կբացվի «Էրեբունի-Երևանը նկարազարդ ալբոմներում, գրքերում, պլակատներում եւ լուսանկարներում» խորագրով ցուցադրություն: Ցուցադրության բացմանը կհաջորդի «Էրեբունի, իսկ դարեր անց արդեն Երևան» թեմայով զեկույցը, որը թամանյանական մասնաշենքի արվեստի բաժնի ընթերցասրահում կներկայացնի Արվեստի գրականության եւ ոչ գրքային հրատարակությունների բա... Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը կխոսի Էրդողանի և Ալիևի հանդիպման ընթացքում Արցախի հարցի քննարկման, դրա գլխավոր ազդակների մասին, հատկապես Թուրքիայի՝ Սիրայում ռազմական գործողություններ կատարելու ֆոնին, բանախոսը կանդրադառնա նաեւ Ի․ Ալիևի հայտարարությանը եւ այլ հարակից հարցերին։