Դավիթ Անանյան, գնա գրկի քո կնոջ, քո սիրուհիներին, անշնորհք, ծնկաչոք ներողություն ես խնդրելու. Զոհված զինծառայողի կին (video)
Այսօր կառավարության հերթական նիստից առաջ կառավարության դիմաց են հավաքվել զոհված զինծառայողների ծնողները, հարազատները, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում: Կառավարության նիստից առաջ զոհվածի կինը մոտենալով ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին, ներկայացրեց իրենց պահանջը, ինչից հետո, Դավիթ Անանյանը փաթաթվեց այդ կնոջը, երբ կինը նրան հարցրեց՝ ոչինչ չունի՞ իրենց ասելու, Անանյանը պատասխանեց. «Կարծում եմ իմ Ձեզ գրկելն ամեն ինչ ասաց»,- ու հեռացավ:
Վիրավորվելով այս արտահայտությունից՝ այդ կինը սկսեց բղավել, պահանջելով Դավիթ Անանյանից ծնկաչոք ներողություն խնդրել: Իրավիճակն այնքան լարվեց, որ հավաքվածները որոշեցին ուժով մտնել կառավարության շենք:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.