Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորի լիազորությունների կասեցման հիմքերը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյոնն օրերս հայտարարեց, որ խորհրդարանը պետք է քաղաքական գնահատական տա Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: Փաստն ինքնին, որ քաղաքական մարմինը պետք է գնահատի իրավական փաստաթուղթը, արդեն իսկ խոսում է ոչ իրավական գործընթացի մասին, ինչը որևէ առնչություն չունի իրավական պետության հետ:

Սրան հաջորդեց իշխող քաղաքական ուժի այն հայտարարությունը, թե որոշվել է ՍԴ նախագահի լիազորությունների կասեցման իրավական գործընթաց սկսել: Պետք է նկատել, որ ՍԴ նախագահը միաժամանակ նաև ՍԴ անդամ է` դատավոր, որի գործունեությունն ու լիազորությունները սահմանված են ՀՀ սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
Եվ այսպես` Սահմանադրական դատարանի մասին օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում է`
1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ:
2. Սահմանադրական դատարանի դատավորն իրավունք չունի իր գործունեության կապակցությամբ հայցելու որևէ ցուցում:
3. Սահմանադրական դատարանի դատավորի գործունեության կապակցությամբ նրա նկատմամբ որևէ ներգործություն անթույլատրելի է և հետապնդվում է օրենքով։
4. Սահմանադրական դատարանի դատավորի գործունեությանը միջամտության կամ նրա նկատմամբ այլ ներգործության յուրաքանչյուր փաստի մասին Սահմանադրական դատարանի դատավորն անհապաղ իրազեկում է Սահմանադրական դատարանի նախագահին, որն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պահանջով դիմում է իրավասու պետական մարմիններին:
5. Պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց կամ դադարելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող որպես վկա հարցաքննվել այն գործով, որի շրջանակում նա իրականացրել է իր լիազորությունները որպես դատավոր: Իսկ 8-րդ հոդվածը սահմանում է, որ Սահմանադրական դատարանի դատավորն անփոփոխելի է:
Նույն օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման եւ դադարեցման հիմքերը: Դրանք են.
1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե՝
1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.
2) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
3) նա մահացել է.
4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
5) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է ներկայացրել.
6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
7) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով:
2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սույն օրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցվում են, եթե նա՝
1) խախտել է Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները.
2) պաշտոնավարման ընթացքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ.
3) ժամանակավոր անաշխատունակության պատճառով վեց ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, բացառությամբ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվելու դեպքերի.
4) նշանակումից հետո ձեռք է բերել այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետեւանքով այլեւս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները.
5) կատարել է էական կարգապահական խախտում:
3. Էական կարգապահական խախտում է`
1) Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք եւ ավելի անգամ բացակայելը.
2) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Սահմանադրական դատարանի դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը.
3) Սահմանադրական դատարանի դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Սահմանադրական դատարանի դատավորը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Սահմանադրական դատարանի նախագահին:
5. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո` մեկօրյա ժամկետում, Սահմանադրական դատարանի նախագահն այդ մասին տեղյակ է պահում համապատասխանաբար Հանրապետության նախագահին, Կառավարությանը եւ Վճռաբեկ դատարանի նախագահին:
Եթե այս դեպքերիվ որևէ մեկն առկա չէ, ՍԴ դատավորըի լիազորությունները կասեցվել չեն կարող:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2785 անգամ
Լրահոս
Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am