Փաշինյանը խուճապի մեջ է. այլևս չի վստահում իր ուժայիններին և դրա համար պատրաստ է հրաժարվել իր սուպերվարչապետական համակարգից

Վանեցյանի հրաժարականը ցույց տվեց, որ Փաշինյանը այլևս չի վստահում իր անվտանգության ծառայությանը: Սակայն նա չի վստահում ոչ միայն այդ համակարգին, այլև ոստիկանությանը: Այդ իսկ պատճառով նա ազատվում է նաև Օսիպյանից, բայց դա էլ հերիք չէ, նա չի վստահում նաև Դավիթ Տոնոյանին և շատ շուտով նա նույնպես իր պաշտոնը կլքի:

Սակայն Փաշինյանը չի վստահում ոչ միայն վերը նշված անձանց, այլև այդ համակարգերին: Քանզի ինքը՝ Փաշինյանը, իր բնույթով անկանխատեսելի անձնավորություն է, ոլյունտարիստ ինչը հակացուցված է պետական գործչի համար: Հենց դրա համար էլ այդ համակարգերում Փաշինյանին, որպես լեգիտիմ ղեկավար, չեն ընդունում:

Փաշինյանը «պողոսների» մոտ է սիրելի, սակայն ոչ պետական ծառայողների մոտ: Հասկանալի պատճառով այդ ծառայությունների ղեկավարները չեն կարող հաշվի չնստել իրենց համակարգերում առկա տրամադրությունների հետ: Այդ իսկ պատճառով Փաշինյանի համար այդ կառույցները պոտենցիալ վտանգ են ներկայացնում, և նա՝ Փաշինյանը, չի վստահում ոչ միայն վերը նշած անձանց, այլ ընդանրապես այդ համակարգը ներկայացնող ցանկացածին:

Ահա թե ինչու նա որոշել է այդ կառուցներում նշանակել կառույցից դուրս մարդկանց: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կառավարության ողջ կառուցվածքը փոփոխության ենթարկվի, որպեսզի այդ կառույցների ղեկավար պաշտոններին նշանակի այդ կառույցներին օտար, սակայն իրեն հավատարիմ մարդկանց:

Ահա թե ինչու նա «հիշեց» լուսավորների առաջարկը այս հարցի վերաբերյալ, որին ի դեպ ամիսներ առաջ ինքը և իր թիմը բոցաշունչ ձևով մերժում էին:

Սակայն այս փոփոխություններին Փաշինյանը գնում է ոչ միայն դրա պատճառով. այստեղ կա նաև լրջագույն աշխարհաքաղաքական կոմպոնենտ, սակայն սրա մասին կներկայացնենք մեր այլ հոդվածներից մեկում: Նշենք միայն, որ այս երկրորդ գործոնը շատ ավելի վտանգավոր է երկրի համար, քանզի այն ուղղակ առնչվելու է երկրի անվտանգության հետ:

Սա է իրականությունը:

 zham.am

 

դիտվել է 642 անգամ
Լրահոս
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից» Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am