Վանեցյանի հրաժարականով Փաշինյանը ի՞նչ մեսիջ ուղարկեց Վաշինգտոնին ու Անկարային

Ինչպես հայտնի է ԱԱԾ-ի պետի պաշտոնը ավանդաբար համարվել է ռուսական տիրույթի գործչի պաշտոն: Պատճառը հասկանալի է. անվտանգության շատ հարցերում հայաստանյան կառույցին աջակցում են իրենց մոսկովյան կոլեգաները: Քանզի մեր երկրում անվտանգության խնդիրները պայմանավորված են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի գործոնով: Այդ հսկայածավալ աշխատանքն այսօր Հայաստանը միայնակ ունակ չէ իրականացնել:

Հասկանալի պատճառով այս կառույցը նյարդայնացնում է Վաշինգտոնին և նրա տարածաշրջանի գլխավոր օպերատոր Թուրքիային: Եվ իզուր չէ, որ օրինակ նույն Վրաստանում դեռ Շևարնաձեի ժամանակներից այդ երկրի ԱԱԾ-ի պետին՝ Գեորգաձեին հեռացնելուց հետո ամերիկացիների և թուրքերի պնդմամբ այդ պաշտոնում նշանակվում էին բացառապես ռուսական տիրույթից դուրս գործիչներ: Դրա դիմաց վրացական ԱԱԾ-ն, բնականաբար, համապատասխան օգնություն էր ստանում ամերիկյան CIA-ից և թուրքական MIT-ից:

Սաակաշվիլիի կառավարման ժամանակներից սկսած այդ կառույցը ամբողջովին ինտեգրվեց ամերիկաթուրքական հետախուզական համակարգի մեջ:

Այսօր արդեն այդ նույն պահանջը դրված է Փաշինյանի առջև: Ֆորմալ առումով Հայաստանում այդ պահանջը դրվում է վերը նշված դրսի շրջանակների հայաստանյան կառույցների միջոցով՝ սորոսականների ու «սասնածռականների» կողմից, սակայն տևական ժամանակ Փաշինյանը մերժում էր ամերիկացիների ու թուրքերի պահանջը: Հասկանալի պատճառով Փաշինյանը ոչ միայն չէր ուզում փչացնել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, այլև զգուշանում էր ամերաթուրքական այդ տանդեմից:

Սակայն վերջին ժամանակների ընթացքում Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, և բացի այդ նա այսօր կանգնած է Ամուլսարի թնջուկի լուծման առջև: Փաշինյանի այս դժվարին վիճակն էլ ամերիկյան շրջանակները փորձում են քաղաքականապես կապիտալիզացնել: Մի կողմից պաշտոնական մակարդակով Փաշինյանին նախազգուշացնում են, որ եթե նա Ամուլսարի նախագիծը կրկին չբացի, ապա Վաշինգտոնը նրան «դուրս կգրի որպես գործիչ»: Մյուս կողմից՝ զգալով որ Փաշինյանի դիրքերը թուլացել են, նույն ամերիկայն շրջանակները Ամուլսարի թեման սկսել են շահարկել նաև հակառակ կողմով: Սորոսականների և «ծռերի» միջոցով նրանք ճնշում են գործադրում Փաշինյանի վրա՝ սպառնալով նոր «Գունավոր հեղափոխություն» իրականացնել իր դեմ:

Ամերիկյան այդ գործելու երկակի մոդելի մասին մենք կներկայացնենք մեկ ուրիշ անգամ: Այսօր փաստենք, որ Ամուլսարի հարցում ամերիկացիները Փաշինյանին թակարդի մեջ են գցել: Մի կողմից պաշտոնական մասով սպառնում պատժամիջոցներ կիրառել Փաշինյանի դեմ, եթե հանքը չբացվի, մյուս կողմից իրենց ոչ պաշտոնական խողովակների միջոցով սպառնում են նույն Փաշինյանին «Գունավոր հեղափոխությամբ», եթե հանքը բացվի:

Փաշինյանը իր այս ծանր վիճակը լիովին գիտակցում է և փորձում է կուլիսային բանակցությունների մեջ մտնել ամերիկացիների հետ:

Թե ինչպես կավարտվի այդ քաղաքական առևտուրը« դեռ հայտնի չէ, սակայն արդեն երևում են տեսանելի արդյունքներ: Այն է՝ Վանեցյանը հեռացվեց իր պաշտոնից և նույնը սպասվում է նաև Օսիպյանի մասով: Հաջորդը լինելու է ՊՆ-ն: Ամերիկացիները պահանջում են նաև զիջումներ Ղարաբաղի մասով, ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսել և ռուսական ռազմաբազայի դուրսբերման քայլեր կատարել: Հասկանալի է, որ Փաշինյանը միանգամից բոլոր պահանջները չի կարող կատարել:

Իսկ թե ինչպիսին կլինեն նրա հաջորդ քայլերը կիմանանք ոչ շատ հեռու ապագայում:

Պարզ է մեկ բան, որ Փաշինյանի մնալը իշխանության մեջ լրջագույն սպառնալիք է դառնալու ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի պետականության համար:

Սա է իրականությունը:

zham.am

դիտվել է 1309 անգամ
Լրահոս
«Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am