Վալերիյ Օսիպյանի՝ պաշտոնից ազատելու միջնորդագիրը նախագահականում է
Հրապարակը գրում է. Քիչ առաջ մենք տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին պաշտոնից ազատելու միջնորդագիրը արդեն նախագահականում է, մնում է Արմեն Սարգսյանն այն ստորագրի:
Ճշտելու համար դիմեցինք նախագահի աշխատակազմին:
«Նախագահի աշխատակազմն, այո, ստացել է առաջարկություն՝ Վալերիյ Օսիպյանին պաշտոնից ազատելու միջնորդագիրը ստորագրելու մասին:
«Նախագահը դեռ չի ստորագրել, հենց ստորագրի, կասենք»,- ասացին նախագահի աշխատակազմից: