Դավիթ Տոնոյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության և Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին
«Լուրերն արդարացված չեն»,-ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույյցում անդրադարձավ իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին:
Հարցին, թե արդյոք նման քննարկում չի՞ ունեցել վարչապետի հետ, Տոնոյանը պատասխանեց՝ որևիցե:
Հարցին, թե արդյոք սպասվո՞ւմ է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականը՝ Տոնոյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ: Եվ ես հերքում եմ, որ Ազգային անվտանգության խորհրդում այդ թեմայի վերաբերյալ որևէ քննարկում է եղել»,- նշեց նա:
Անդրառնալով իր և Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերություններին՝ Տոնոյանը նշեց՝ չեն կարող լինել տարաձայնություններ: «Շատ սինխրոնիզացված… աշխատանք է ծավալվում: ՊՆ-ում էլ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ չեն սպասվում:»,- ասաց Տոնոյանը։