Արդյոք պատահական զուգադիպությո՞ւն է նշված օրինագծի ի հայտ գալը

Ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է ոստիկապապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները սահմանել որպես քաղաքական պաշտոններ:

Խնդիրն այն է, որ այդ կերպ, իբր, փորձ է արվում նշյալ ծառայությունների գործունեությունը բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ՝ ընդհուպ հնարավորություն ընձեռելով պատգամավորներին հարցերով դիմել այդ կառույցների ղեկավարներին՝ խորհրդարանում Կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի ընթացքում:

Ակնհայտ է, որ այդ հնարավորությունը ստանալու համար այդ կառույցները օրենքով պետք է ընդգրկվեն Կառավարության կազմում որպես հանրապետական կառավարման մարմիններ՝ նախարարություններ, և միայն այդ պարագայում դրանց ղեկավարները պարտավոր կլինեն ներկա գտնվելու խորհրդարանի վերը նշված նիստին:

Մինչդեռ, առանց Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում նշված փոփոխությունը կատարելու, այդ կառույցների ղեկավարներին օրենսդրորեն ճանաչել որպես քաղաքական պաշտոնյաներ միայն այն հիմքով, որ այդ պաշտոններն իրենց փաստացի բնույթով համեմատական են նախարարների պաշտոնիներին (կառավարման տեսության տեսանկյունից քվազիիրավական և ոչինչ չասող բանաձև, որով հեղինակները հիմնավորում են իրենց առաջարկը) որևէ կապ չունի խնդրո առարկայի հետ և հատկապես «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության կողմից նախկինում հայտարարված քաղաքական նպատակին հասնելու առումով:

Ավելին, պետք է ենթադրել, որ օրենքի նախագծի հեղինակները և ԱԺ քաղաքական մեծամասնության պատգամավորները տեղյակ չեն, որ քաղաքական պաշտոնյան դա այն պաշտոնյան չէ, որը որևէ կուսակցության անդամ է (ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վերը նշված օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում պատկերավոր փաստեց, որ նախագծի ընդունման դեպքում մեզանից մեկը վաղը կարող է նշանակվել ԱԱԾ տնօրեն):

Կառավարության անդամները՝ նախարարները, համարվում են քաղաքական պաշտոնյաներ, անշուշտ, ո՛չ այն բանի համար, որ նրանք հանդիսանում են իշխող կուսակցության կամ կոալիցիայի անդամներ (հաճախ նախարարները լինում են նաև ոչ կուսակցականներ):

Ուստի ո՞րն է քաղաքական պաշտոնյա հասկացության հատկանշական բնութագրիչը:

Քաղաքական պաշտոնյան դա այն պաշտոնյան է, որն օրենքով օժտված է սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ:

Այսինքն քաղաքական պաշտոնյայի գլխավոր հայտանիշը այս կամ այն կուսակցության անդամ լինելը չէ: Քաղաքական պաշտոնյան այն պաշտոնյան է, ով իրավասու է ոչ միայն հանրային կյանքի իրեն վերապահված ոլորտում Կառավարության քաղաքականության իրականացման նպատակով քաղաքական որոշումներ կայացնել, այլև ստանձնել այդ որոշումների հետևանքների ողջ քաղաքական պատասխանատվությունը:

Արդյոք ԼՀԿ խմբակցության ներկայացրած օրինագիծը լուծո՞ւմ է այս խնդիրը: Անկասկած ո՛չ:

Փոխարենը բացում է օրենսդրական սողանցք ուժային կառույցների ղեկավար պաշտոններում նշանակումները կատարել ոչ թե անձերի մասնագիտական կարողությունների և զինվորական ծառայական փորձառության, այլ կուսակցական պատկանելիության, իսկ իրականում՝ քաղաքական նվիրվածության հիման վրա:

Նախագծով առաջարկվող մոտեցումը ոչ մի կապ չունի խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի հետ և հղի է ուժային կառույցները կուսակցական նեղ քաղաքական նպատակներին ծառայեցնելու վտանգով:

Այս մոտեցումը լուրջ սպառնալիք է ժողովրդավարական ազատություններին և իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքին:

Հ.Գ. Այս ամենի հետ մեկտեղ հարց է առաջանում՝ արդյոք պատահական զուգադիպությո՞ւն է նշված օրինագծի ի հայտ գալն ու այս օրերին ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հրաժարականները (վերջինի վերաբերյալ գուժել են մի շարք լրատվամիջոցներ): Կարծում եմ մտորելու կարիք կա:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am