Ես չեմ ուզում ապրել մի պետությունում, որտեղ անձանցից կախված իրականացվում է արդարադատություն. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը այս գործը քաղաքական գործ է համարում։

«Այս գործով ընթացող զարգացումները թույլ չեն տալիս, որ զուտ իրավաբանական կողմը քննարկվի։ Այս մեղադրանքների շրջանակներում իրավական կողմ բացարձակապես չկա և պատահական չէ, որ այս գործի քննության ընթացքում Սահմանադրական դատարանը արդեն իսկ երկու որոշում է կայացրել»,-այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 1-ի գործով դատական նիստում հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այս քրեական գործի նախաքննության փուլում մամուլում բազմաթիվ անգամ գրվել է քննչական մարմնի ապօրինի գործողությունների մասին։

«Քաղաքական գործիչների, մասնավորապես իշխող ուժի հայտարարությունները գուցե անձնապես ճնշում չեն, բայց ամբողջ հանրապետության դատական համակարգն այդ ազդեցությունը զգում է։ Հետաքրքիր դեպք տեղի ունեցավ, պարոն Օրբելյանը հայտարարեց, որ Ձեզ այցելել են, ու մեր հարգելի դատախազը հայտարարեց, որ առարկում է փաստաբանի այդ հայտարարությանը։ Հարգելի դատախազ, բա մի հատ լսեիք, կարող է իսկական փաստ էր ներկայացնում, որ այցելել են, էդ որտեղի՞ց գիտեիք, որ չեն այցելել, թե՞ դատախազությունն էր շուրջօրյա հսկողություն սահմանել դատավորի կողքը ու վստահ էր, որ չեն այցելել դատավորին»,-դիմելով մեղադրող դատախազներին՝ հայտարարեց Պողոսյանը։

Անդրադառնալով քրեական գործի նյութերին՝ Պողոսյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու հետ այս գործով 800 վկաների ցուցմունքները որևէ առնչություն չունեն։

«Հիմա ասում են՝ գնացեք, դուք անազատության մեջ մնացեք, մինչև այդ անկանխատեսելի դատավարությունը, որի հետ կապված սահմանադրականության հարց կա, շարունակվի երկար տարիներ։ Անձնական հաշվեհարդար է տեղի ունենում։ Ես չեմ ուզում ապրել մի պետությունում, որտեղ անձանցից կախված իրականացվում է արդարադատություն։ Չի կարող ՀՀ-ում տեղի ունենա այնպիսի դատավարական պրոցես, որտեղ քննարկվում են ոչ թե գործողությունները, այլ անձը։ Մենք գնում ենք իրավական պետություն կառուցելու ճանապարհով և դատարանը, հույս ունեմ, մի կաթիլ կավելացնի այդ իրավական պետություն տերմինին ու ՀՀ-ում իրականում կտրվեն գնահատականներ ոչ թե անձանց, այլ դրանց գործողություններին»,-հայտարարեց Պողոսյանը։

  Aysor.am

դիտվել է 591 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am