Եղբայր, Նիկոլի քցած կուտը մի վերցրեք. Շարմազանովը՝ Արարատ Միրզոյանին (video)
«Մի բան ակնհայտ է՝ Նիկոլը պատմություն մեջ մնալու է որպես ամենամեծ խաբեբա կամ էլ ամենամեծ սուտասան»,-այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նիստավայրում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Մեր հարցին՝ ինչպե՞ս նա կմեկնաբանի երեկվա ասուլիսում վարչապետի մեղադրանքներին՝ ուղղված նախկին իշխանություններին, Շարմազանովը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանն այնքան ապաշնորհ կառավարիչ է, որ տարի ու կես անցել է, բայց ինքը դեռ խոսում է նախկիններից»:
Մանրամասները՝ տեսանյութում.