Դուք լսեցի՞ք՝ երեկ ինչ դուրս տվեց Փաշինյանը.Գուրգեն Եղիազարյան (video)
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ՝ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն, անդրադառնալով վարչապետի երեկվա ասուլիսին, ասաց. «Երեկվա ասուլիսի մեջ մի շատ հետաքրքիր դրվագ կա՝ հարց ուղղեցին վարպետին՝ ո՞վ է ղեկավարում Ամուլսարը, ու՞մ ձեռքի տակ է գտնվում Ամուլսարը: Ըստ օդում կախված լուրերի՝ Արմեն Սարգսյանն իր բաժնեմասը ունի Ամուլսարում: Բագրատյանը մի քանի անգամ ուղիղ հարցրեց՝ Դուք ի՞նչ կապ ունեք Ամուլսարի հետ, ծպտուն չհանեց Արմեն Սարգսյանը»:
Ըստ Եղիազարյանի՝ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով իր 100 փաստերը՝ մի քանի անգամ «դուրս է տվել» անիմաստ փաստեր:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.