Արարատ Միրզոյանի հայտարարությունն անհարկի միջամտություն է․ փաստաբան

168 ժամը գրում է.  «Այս մշակույթը մեզ անծանոթ չի, որ Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում, և պետական մարմինները քննադատում են Դատարանին։ Հիշում եք, 2004 թ. արդեն նման բան եղավ, ՍԴ-ն որոշում կայացրեց վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, և Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ ասելով, որ ՍԴ-ն անցել է իր լիազորությունների շրջանակից։ Այդ ավանդույթը շարունակվում է։ Այսինքն՝ ցանկացած դատական ակտ կարելի է քննադատել, բայց պետք է զսպվածություն ցուցաբերել։ Տվյալ դեպքում մի քիչ ավելին էր, քան բովանդակության վերաբերյալ զուտ կարծիք արտահայտելը։ Ըստ էության, ասվում է՝ Սահմանադրական դատարանը սխալ որոշում է կայացրել, բայց քաղաքական գործիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն։ Այստեղ դա կարող է դիտվել՝ որպես անհարկի միջամտություն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արա Ղազարյանը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ-ի վերաբերյալ։

Ըստ նրա՝ ՍԴ-ն է լուծում ՍԴ երեք անդամի վերաբերյալ միջնորդության հարցը, և կարելի է միայն կարծիք հայտնել, բայց քննադատել՝ ոչ, քանի որ ՍԴ-ն ավտոնոմ է, և Դատարանն է որոշել՝ հաշվի առնել, թե չառնել. «Ա.Միրզոյանն իր կարծիքն է հայտնել, բայց ամբողջ հարցն այն է, որ պետք է այն զսպված արտահայտեր, որովհետև խոսքը վերաբերում է դատական իշխանությանը, ՍԴ-ին և այն էլ՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով»։

Ամեն դեպքում, Ա. Ղազարյանի կարծիքով, ԱԺ նախագահի խոսքն իր ամբողջության մեջ «ոչ իրավաչափ» չի կարելի համարել։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ՍԴ հարցի քննարկման վերաբերյալ Ա. Ղազարյանը նշեց, որ միևնույն է, բոլորը հասկացել են, որ միայն իրավական գործընթացներով պետք է առաջնորդվել, այլ ոչ թե քաղաքական գործընթացներով. «Եթե որոշել են բարեփոխել ամբողջ իրավական համակարգը, որպեսզի ՍԴ անդամներին փոխեն, ապա նախ և առաջ՝ Սահմանադրությունը պետք է փոխել։ Ուղղակի ամբողջ հարցն այն է, թե արդյոք օբյեկտիվ անհրաժեշտություն կա՞ այսքան հսկայական ռեսուրսներ ծախսել ՍԴ կազմը փոխելու համար, թե՞ ոչ։ Ես կարծում եմ՝ միանշանակ ոչ։ Եվ այն, որ ասում է՝ ճգնաժամ կա, քաղաքական գործիչները չպետք է ասեն՝ ճգնաժամ կա՞, թե՞ ոչ։ Այդ մասին պետք է ասեն կիրառողները, որոնք շփվում են Դատարանի հետ՝ դիմումներ են ներկայացնում, որոշումներ են ստանում, դրանց հիման վրա գործեր վերաբացում։ Իսկ նրանք ասում են՝ ճգնաժամ չկա, ինչի՞ մասին է խոսքը։ Ո՛չ ընթացակարգերում է որևէ բան փոխվել, ո՛չ կարգավիճակում, ո՛չ լիազորություններում։ Փոխվել են միայն ՍԴ-ի շուրջը խոսակցությունները։ Ինչո՞ւ պետք է մտածենք, որ ճգնաժամ կա։ Ես դա չեմ կարողանում հասկանալ»։

Քաղաքագետների այն դիտարկումները, որ, եթե վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրինականության վերաբերյալ հարց քննվի ՍԴ-ում, ապա կարող է խնդիր առաջանալ, Ա. Ղազարյանը զուտ «քաղաքական գնահատականներ» որակեց, որոնք իրավական գործընթացի հետ աղերս չունեն։ Նրա գնահատմամբ՝ ՍԴ որոշման տեքստը ներկայումս ավելի պարզ ու մատչելի է գրված, քան նախկինում, օրինակ՝ նույն Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը։ Դրա տարբեր մեկնաբանությունները, Ա. Ղազարյանի կարծիքով՝ տարբեր մոտեցումների հարց է։

դիտվել է 418 անգամ
Լրահոս
ՔՊ-ից ինձ ահաբեկում են․ դե փորձվեք, դե բերեք. Մեսրոպ Մանուկյան (video) Ավինյանի նոր պաշտոնյան, ով կալանավորված է եղել նախկինում․ Հայկ Մարությանի թիմակից (video) Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Հոլոքոստն էլ է ֆեյք․ Արմինե Ադիբեկյան (video) Ալեն Սիմոնյանի ուղղորդմա՞մբ եք դիմել իրավապահներին․ Ասլանյանը` երեկ տեղի ունեցած միջադեպի մասին (video) Գործընկերների հետ այցելել ենք բերման ենթարկված Սամվել Վարդանյանին. Քրիստինե Վարդանյան ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին ահաբեկիչների թիկունքին, որ ցեղասպանեցին եզդիներին (video) Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին Ըստ Արամ Սարգսյանի՝ Պուտինի երդմնակալությանը պետք չէ գնալ, իսկ Էրդողանի երդմնակալությանը գնալը սխալ չէր «Մեյմունություն եք անում»․ լեզվակռիվ ավագանիում (video) Պրոիշխանական քաղաքագետ. Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Ադմիրալ Ավինյան, տես՝ ինչ արեցիր», «թատրոն չե՛նք եկել»․ սուր քննարկում Քաղաքապետարանում (video) Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ Փաշինյանը ռուսներին դարձրել է ՀՀ ինքնիշխանության սպառնալիք ու ոչ մի խոսք Ադրբեջանի մասին․ Սաղաթելյան (video) ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ Թաթոյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այ սրիկա՛, ձեր սրբապղծության չափն արդեն անցնում եք․ Արագած Ախոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am