Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Ով է հաջորդը

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է իր հրաժարականի մասին, որում, ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանին լուրջ մեղադրանքներ է հասցեագրել:

Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հրաժարվել է մեկնաբանել Ա. Վանեցյանի այս հայտարարությունը՝ ասելով, թե ինքը սովոր է մեկնաբանել բաներ, որոնք կարդացել է:


Ակնհայտ էր, որ Ն. Փաշինյանի համար անակնկալ էր հենց ասուլիսում տեղեկանալ, թե ինչ է հայտարարել Ա. Վանեցյանը, հատկապես, երբ այն լուրջ մեղադրանքներ է պարունակում: Վանեցյանը, փաստորեն, Փաշինյանի «Քայլ արա»-ին ի պատասխան՝ ասում է՝ «Կա՛նգ առ»։ Երկրի համար ի՞նչ վտանգներ է կանխատեսում, ինչի՞ մասին է ակնարկում երկրի ուժային ոլորտի ամենատեղեկացված պաշտոնյան, ով վստահաբար տիրապետում է նաեւ Փաշինյանի անցյալի ու ներկայի մասին ողջ տեղեկատվությանը։ Ի՞նչ պահանջ է դրվել նրա առջեւ, որ «սպայի պատիվը» հիշեցնելով՝ Վանեցյանը հրաժարվել է անել եւ մերժել է Փաշինյանին՝ հրաժարական ներկայացնելով։

Իշխանական եւ հատկապես իշխանության «Սորոս»-ական թեւը գործի է անցել՝ Վանեցյանի դեմ կարծիքներ գեներացնելով։ Իսկ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի հայտարարությանը՝ ասել էր.

«Պետք է պարզել, թե ով է գրել Ա. Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։ Այսինքն՝ իշխանությունները տեղի ունեցածը դարձյալ փորձում են կապել նախկին իշխանությունների հետ՝ փորձելով ռեւանշիստական թեմաներով քողարկել կամ ներկայացնել այն սուր քննադատությունները, որոնք իրենց իսկ նշանակած պաշտոնյայի կողմից ուղղված են իրենց։

Ի դեպ, երեկ համացանցում նաեւ ակտիվ քննարկվում էր Ա. Վանեցյանի հրաժարականի թեման, եւ զարմանալիորեն գերակշռող էր Ա. Վանեցյանին սատարողների թիվը:

Հիշեցնենք, որ տարբեր սոցհարցումներով, որոնց պատվիրատուն հենց իշխանությունն էր, Ա. Վանեցյանն ամենաբարձր վարկանիշն ունեցող պետական պաշտոնյան է: Նա իր վարկանիշով գերազանցում է նույնիսկ հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչեւէ, Արթուր Վանեցյանը՝ իր հրաժարականով, ապա՝ դրան հաջորդած քաղաքական հայտարարությամբ, կարծես թե ակնարկում է քաղաքական դաշտ մուտք գործելու իր հետագա ծրագրերի մասին: Նրա հայտարարությունը, որն անուղղակիորեն կարելի է համարել նաեւ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում, կարող է իրականում լուրջ գործընթացների սկիզբ դառնալ: Ո՞վ կլինի հաջորդ հրաժարական ներկայացնողը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1169 անգամ
Լրահոս
Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am