Ռուսաստան-Բելառուս միություն՝ հանուն Պուտինի ապագայի. Բատկան ժամանակին հեգնում էր

«Կոմերսանտ» պարբերականին հայտնի է դարձել Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրման ծրագիրը, որը երկու երկրների վարչապետները համաձայնեցրել են սեպտեմբերի 6-ին: Սա 2022-ին դե ֆակտո միասնական պետության ստեղծման ծրագիր է, որը, սակայն, վերաբերում է բացառապես տնտեսական ոլորտին:

Ըստ «Ազատության»՝ ծրագիրը պաշտոնապես չի հրապարակվել, ոչ բելառուսական, ոչ էլ ռուսական կողմերը մեկնաբանություններ դրա վերաբերյալ չեն տվել: «Կոմերսանտ»-ը գրում է, որ նախագիծը նախագահները պետք է վավերացնեն այս տարվա դեկտեմբերին։ Այն «բավականին արմատական է», չնայած մի շարք հարցերի պատասխաններ փաստաթղթում չկան։

Թերթի հրապարակած ծրագրի համաձայն՝ կողմերը մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնեն տնտեսությունների ինտեգրման ճանապարհային քարտեզները, ինչպես նաև մինչև 2020թ. վերջը պատրաստեն ինտեգրման համար անհրաժեշտ «օրենսդրական քայլեր»: Միասնական ռեժիմով աշխատանքի սկիզբը, ծրագրի համաձայն, նախատեսված է 2021թ. հունվարի 1-ից, սակայն ռեալ ինտեգրման մասին, ըստ «Կոմերսանտ»-ի, կարելի կլինի խոսել 2020-ից ոչ շուտ: Այսպես, ծրագիրը նախատեսում է հարկային համակարգերի համախմբում, միասնական հարկային ծածկագիր, միասնական մաքսային քաղաքականություն։ Թերթը նշում է, թե ծրագիրը նախատեսում է գրեթե ընդհանուր մաքսային ծառայության: Ծրագրով նախատեսված է նաև գազի, նավթի, նավթամթերքների և էլեկտրաէներգիայի շուկաների համատեղ կարգավորող մարմնի ստեղծում, մակրոտնտեսական քաղաքականության «ներդաշնակեցում» և արժութային վերահսկողության միավորում, ինչպես նաև վճարային համակարգերի միավորում, ներդրումների պաշտպանության միասնական ռեժիմ: Ծրագրում խոսք կա տնտեսական և հնարավոր է նաև քաղաքացիական օրենսդրության միավորման մասին։ Իսկ 2020թ. հունիսի 1-ին նախատեսվում է չեղարկել ռոումինգը երկու երկրների միջև։ «Կոմերսանտ»-ը նկատում է, որ ծրագրում խոսք չկա ոչ միասնական արժույթի, ոչ էլ թողարկող բանկերի միության մասին։ Սա, հիշեցնենք, Ռուսաստանի և Բելառուսի միջև միութենական պետության դե ֆակտո ստեղծման շուրջ հիմնական տարաձայնություններից է։

Լուկաշենկոն անցած տարի այս կապակցությամբ իրեն բնորոշ կես լուրջ-կես կատակ ոճով հայտարարել էր, թե համաձայն է, որ այդ բանկը լինի, օրինակ, Սանկտ Պետերբուրգում։ Ծրագրում, սակայն, այդ մասին ոչինչ գրված չէ։ Ինչպես նաև չկան պաշտպանության, պետական անվտանգության, դատարանների, կրթության, առողջապահության ոլորտների ինտեգրման մասին կետեր։ Եվ գուցե ամենակարևորը՝ ծրագրում չկա, թե որոնք են լինելու Միության գործադիր իշխանության լիազորությունները, և ինչ տեսք է ունենալու այդ իշխանությունը։ Սա կարևոր է այն առումով, որ միութենական պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելը ռուսաստանցի մի շարք փորձագետներ համարում են նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2024-ից հետո իշխանության մնալու ամենահավանական սցենարը։
Նկատենք, որ անցած տարվա փետրվարից՝ Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո ՌԴ-Բելառուս միութենական պետության գրեթե մոռացված գաղափարը նորից հայտնվեց երկու պետությունների ղեկավարների բանակցությունների օրակարգում։ Ամեն անգամ, երբ Բելառուսը նոր վարկ կամ որևէ այլ աջակցություն է ուզում Ռուսաստանից, Մոսկվան սկսում է խոսել միութենական պետության մասին։ «Կոմերսանտ»-ը շեշտում է՝ ծրագրում խոսքը միայն տնտեսական ինտեգրման մասին է, սակայն այդ ինտեգրումը նույնիսկ ավելին է, քան, օրինակ, ինտեգրումը Եվրոպական միությունում:

Ի դեպ, այս տարի հունվարին Բելառուսի նախագահը «հիմար և մտացածին» էր որակել Ռուսաստանի հետ միավորման մասին խոսակցությունները: «Մենք՝ Ռուսաստանի նախագահի հետ, միանշանակ արձանագրել ենք, որ երկու պետությունների միավորման հարց այսօր օրակարգում չկա», - պնդել էր Լուկաշենկոն՝ միաժամանակ ակնարկելով, որ Վլադիմիր Պուտինի հետ դռնփակ բանակցություններում այս թեման քննարկվել է:
«Մենք ժամանակին պետք է սահմանադրական ակտ ընդունեինք, այսինքն՝ Միութենական պետության սահմանադրություն, որտեղ ամեն ինչ պետք է գրված լիներ՝ վարչական օրգանների, իշխանության օղակների, միասնական արժույթի և այլնի մասին: Ռուսաստանը այն ժամանակ հրաժարվեց գնալ այդ ճանապարհով, ինչի մասին ես հիշեցրեցի նախագահ Պուտինին: Այլ հարց է, թե հիմա ինչ ենք անելու սեղանին դրված միութենական համաձայնագրի հետ: Պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ և քննարկենք՝ ինչ խնդիրներ կարող ենք լուծել այդ համաձայնագրի հիման վրա», - ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով․ - «Մենք պատրաստ ենք գնալ դրան առանց որևէ ճնշման»:

Ակնարկելով ճնշումների մասին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հրապարակավ նախապայման էր դրել Կրեմլի առաջ ու պնդել է, թե Ռուսաստան-Բելառուս դաշինքը կարող է զարգանալ միայն իրավահավասարության հիմքով. «Ոչ թե այն պատճառով, որ Լուկաշենկոն է այդպես ուզում, ինչպես Ռուսաստանում են ներկայացնում, այլ որովհետև դա է ցանկացած դաշինքի կառուցման հիմնարար սկզբունքը: Չկա իրավահավասարություն՝ չկա միություն»: Լուկաշենկոն չէր մանրամասնել՝ ինչից է դժգոհ, խախտվել է արդյոք իրավահավասարության սկզբունքը, կամ ինչու է ինքն այս մասին որոշել խոսել: Փոխարենը՝ նա հարկ է համարել ընդգծել, որ ինտեգրացիայի ընդարձակման հարցը չի կարող լուծվել միայն պաշտոնյաների մակարդակով:

«Ամեն ինչ պետք է որոշվի երկու երկրների՝ Ռուսաստանի և Բելառուսի ժողովուրդների կամքով: Մենք մշտապես պետք է հաշվի առնենք մեր քաղաքացիների կարծիքը: Այդ և շատուշատ այլ պատճառներով, ինչպես ինքներդ եք հասկանում, երկու պետությունների միավորման հարցը չի քննարկվում», - ասել էր Լուկաշենկոն:

Ռուսաստանի և Բելառուսի միավորման շուրջ խոսակցություններն ակտիվացան անցյալ տարեվերջին, երբ Կրեմլը բարձրացրեց Բելառուսին վաճառվող գազի գինն ու հարկային փոփոխություններ մտցրեց, որոնց արդյունքում Մինսկը էական վնասներ է կրում: Անդրադառնալով դրանք չեղարկելու, առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու Բելառուսի խնդրանքին՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առաջարկել էր համատեղ դրամի թողարկման կենտրոն ստեղծել, միավորել մաքսային ծառայությունը, դատարանն ու Վերահսկիչ պալատը, ինչը Մինսկում ընդունել էին որպես տնտեսական ճնշում և անկախության սպառնալիք:

Մեդվեդևի հայտարարությունների հաջորդ օրն իսկ Բելառուսի նախագահն ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր՝ իր համար «երկրի ինքնիշխանությունը սրբություն է, որի կորստյան հետ չի համակերպվի ոչ մի դեպքում»: «Ռուսական կողմի գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության և մեր միութենական միության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին», - տարեսկզբին ասել էր Լուկաշենկոն՝ հրապարակավ կշտամբելով Կրեմլին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2065 անգամ
Լրահոս
Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է․ կոնգրեսական ԱՄՆ դեսպանատունը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի մասին Ե՞րբ ու ինչպե՞ս է որոշվել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից. 168.am Զախարովան՝ Արցախից ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրս գալու մասին (video) GRECO-ն կոչ է անում Հայաստանին ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել ոստիկանության նկատմամբ Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Պայքարը թևակոխում է նոր փուլ․ ոսկեպարցիները կարողացան այս պահին կանգնեցնել Փաշինյանին․ Պետրոսյան (video) Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես․ Վահագն Չախալյան (video) ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա Իշխանությունը բանդաներ է ձևավորել․ Ռուբեն Հակոբյան (video) Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ամեն ինչ․ խաղից կշտանալով՝ թողնելու է միայնակ. Զախարովան (video) Այ «օձ խուզող», կգնաս անուն առ անուն ազգիդ անունը կգրես պատերին․ Շահինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Պիտի Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից (video) Հլա հարցա՝ ինչ ա եղել․ Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին (video) Փաշինյանին Ոսկեպարից վռնդել են․ Նաիրա Զոհրաբյան (video) Սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ պետք է կանգնեցնենք Նիկոլին․ Վահագն Չախալյան (video) Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Այսօրվանից դուրս ենք գալիս անհնազանդության՝ միացե՛ք․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am