«Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շատ լուրջ քաղաքական հայտ էր». Գառնիկ Իսագուլյան

Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը։

Իր հրաժարականի տեքստում վերջինս մասնավորապես նշել էր. «Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Արթուր Վանեցյանի հրաժարականի ու դրա պատճառների մասին 168 ժամը զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։

«Եթե ուշադիր նայում ենք հենց պարոն Վանեցյանի գրած տեքստը, ապա այն հստակորեն բնութագրում է այն իրավիճակը, որ տիրում է ՀՀ-ում, որի շուրջ հավանաբար կային բավականին լուրջ տարաձայնություններ, և որի պատճառով էլ նա հրաժարական է տալիս։ Մարդը հայտարարում է, որ ինքը դուրս է գալիս աշխատանքից, բայց պատրաստակամ է իր հետագա ծառայությունը նախընտրելի ձևով շարունակել այլ կերպ։ Ինքը գտնվում էր մի պաշտոնում, որը հայրենիքին ծառայելու համար ամենապատասխանատու պաշտոններից մեկն է։ Փաստորեն այդտեղից դուրս է գալու, բայց ժողովրդին ու իր հայրենիքին ծառայելուց չի հրաժարվում։ Այսինքն՝ եղել է պատճառ, որ ինքն ԱԱԾ տնօրենի պաշտոնից, որտեղ ինքը կարող էր ծառայել հայրենիքին, հրաժարական է տալիս, ինչ-որ բան խանգարել է, որ ինքն այդ պաշտոնում հենց ծառայություն մատուցի իր պետությանն ու ժողովրդին»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Վերջինս կարծում է, որ սա նշանակում է՝ ինքը համարել է, որ իր պաշտոնում այդ ծառայությունն ինքը մատուցել չի կարող ու հրաժարական է տալիս, և, եթե մնար այդ պաշտոնում, ստիպված էր լինելու ուրիշների կամքը կատարել, ոչ թե ծառայել հայրենիքին։

«Ինքը շատ հստակ գրում է, որ սպայի ուսադիրներ է կրում, և այդ ուսադիրներն իրեն թույլ չեն տա, որ ինքը կատարի ինչ-որ գործողություններ (հետագայում նա բացում է փակագծերը, թե ինչ գործողություններ)՝ պարզ մատնանշելով, որ դրանք պետության հետ որևէ առնչություն չունեն։ Ես կարծում եմ, որ Վանեցյանն իր այս խտացրած հայտարարության մեջ ամեն ինչ ասում է…Սպայի պատիվը, ուսադիրը… Ընդամենը ցույց է տալիս, որ մարդը դրվել է այնպիսի շրջանակների մեջ, որոնք չեն բխում ոչ Հայաստանի օրենքներից, ոչ Սահմանադրությունից, ոչ էլ իր ծառայության բնույթից»,- նկատեց «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդը։

Մեր այն հարցին, թե ի՞նչ շրջանակների մասին է խոսքը, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ հիմա ամենևին դավադրությունների տեսության մեջ մտնելու անհրաժեշտություն չկա։

«Արթուր Վանեցյանն ինքը 25 տարի ծառայել է Ազգային անվտանգության համակարգում, և կարծում եմ՝ շատ լավ տիրապետում է իրավիճակին, շատ լավ գիտակցում է՝ ինչ է նշանակում՝ պետությանը ծառայել, և ամենևին պատահական չէ, որ ինքն իր հրաժարականի տեքստի մեջ ասում է՝ «Ծառայության տնօրենի պաշտոնը ստանձնելը»՝ հաստատ հույս ունենալով, որ հեղափոխությունը պետք է հեղափոխական, դրական փոփոխություններ մտցնի Հայաստանի կյանքում։ Բայց երբ որ հասկացել է, որ ճիշտ հակառակն է տեղի ունենում, նույն հանգիստ խղճով էլ ինքը հրաժարվել է Ծառայության տնօրենի պաշտոնից։ Ընդ որում, նա դրանք հավասարեցնում է։ Մի դեպքում՝ ոգևորվածությունը, դրականի սպասումն այնքան մեծ են եղել, որ ինքը տվել է համաձայնություն, մյուսը, որ դրանց չիրականանալը և, ընդհակառակը, հակառակ գործընթացներն այնքան խորն են, որ ինքը հրաժարական է տալիս։ Մարդն ուղղակի իսկապես հայտնվել է շատ ծանր իրավիճակում»,- ասաց ՀՀ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը` հավելելով, որ մեր նորագույն պատմության մեջ ինքը շատ հրաժարականներ է տեսել, բայց ի տարբերություն մյուս հրաժարականների՝ ԱԱԾ տնօրենն իր հրաժարականը հիմնավորել է, ըստ էության պատճառները գրել է և նույնիսկ պատրաստ է իր հրաժարականով կանխել այն բացասական գործընթացները, որոնք պետք է տեղի ունենային Հայաստանի Հանրապետությունում։

Այն հարցին, թե արդյո՞ք իր համար այս հրաժարականը սպասելի էր, Գառնիկ Իսագուլյանն ասաց՝ միանշանակ, այո։

«Եթե նայել եք իմ ելույթները, համարյա չի եղել դեպք, որ վերջին մեկ տարվա իմ ելույթներում այս անօրինությունները կանգնեցնելու համար ես չդիմեմ ԱԱԾ տնօրենին՝ իր ուշադրությունը հրավիրելով ազգային անվտանգությանը սպառնացող բոլոր խնդիրների վրա՝ ԼԳԲՏ-ներ, Ղարաբաղյան հիմնախնդիր, Արցախ-Հայաստան փոխհարաբերություններ, բանակում տեղի ունեցող իրադարձություններ, և այլն։ Ես շատ լավ ճանաչում եմ Վանեցյանին փոքր տարիքից»,- նկատեց Գառնիկ Իսագուլյանը։

Խոսելով այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծի մասին, որով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն, և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ սրանով գործող իշխանություններն ուզում են որպես խամաճիկ բերել մեկին, որը համակարգից ոչինչ չի հասկանում, որն ուղղակիորեն կկատարի նրանց հրահանգները։

«Դա ողբերգություն է։ Մարդիկ կան այնտեղ, որ երազում են ԱԱԾ տնօրեն աշխատել։ Նրանք գալիս են Լևոնի (ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան.- Գ.Ս.) ժամանակներից։ Նրա ամբողջական երազանքը դա է։ Եվ կան նաև նորելուկ մանուկներ, որոնք էլի հավակնում են այդպիսի պաշտոններ ունենալ։ Այս պարագայում սպասելի էր նաև, որ նման բան կարող են անել»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։

168 ժամի  հարցին, թե ի՞նչ զարգացումներ կլինեն այս հրաժարականից հետո, և արդյո՞ք Արթուր Վանեցյանին ինքը տեսնում է քաղաքականության մեջ, Գառնիկ Իսագուլյանն ասաց.

«Ես կարծում եմ՝ իր հրաժարականի հայտարարությունը քաղաքական է, և այն շատ լուրջ քաղաքական հայտ էր»։

դիտվել է 1075 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am