Քաոս իշխանության ներսում, ինչ վճիռ է լինելու Քոչարյանի գործով

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին խորհրդարանում արտահերթ ելույթով անդրադարձել է Սահմանադրական դատարանի խնդրին։Անդրադառնալով ՍԴ ինքնավարությանն ու քաղաքական ազդեցության գործոնին՝ Արարատ Միրզոյանն ասել է, որ 2018 թվականի ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումներով ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել: Մինչդեռ, ըստ նրա, այդ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ 2018 թվականի մարտի 23-ին, ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտոնում ընտրվելը, ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաև այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի՝ մինչև 2035 թվականը նախատեսվող պաշտոնավարումը ըստ էթության ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է: Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական կուսակցության կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաև ոտնձգություն ՍԴ ինքնավավարության դեմ:
«Ես կարծում եմ, որ ՀՀ ԱԺ-ն՝ որպես ՀՀ ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առանջային մանդատով օժտված միակ քաղաքական ինստիտուտ, սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի վերը նկարագրած խնդիրների և իրավիճակի կապակցությամբ»։ Սակայն, ելույթում, միանշանակ ուշագրավ հատվածը
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ՍԴ հայտնի որոշման առիթով էր, ԱԺ նախագահն այն համարել է ոչ լեգիտիմ: Նախ հետաքրքիր է՝ ինչու է ԱԺ խոսնակը հիմա անդրադառնում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, երբ ՍԴ իրենց «սրտի» դատավոր Վահե Գրիգորյանն ամիսներ առաջ է ԱԺ-ին հայտնի նամակը հասցեագրել , որպեսզի լուծումներ առաջարկեն։

Արարատ Միրզոյանի ելույթից պարզ է դառնում, որ կառույցը լուծումներ չունի ու ինչպես մի քանի օր առաջ Միրզոյանը զարմանում էր այն լրագրողների վրա, որոնք հետաքրքրվում էին՝ ինչպես է լուծվելու ՍԴ-ի հարցը։ Միրզոյանն ասում էր, որ չեն կարող ՍԴ դատավորներին բռնի կերպով հանել, ասում էր որ իրավական ճանապարհներ պետք է մտածել։ Այսօրվա ելույթում նա կրկին բաց է թողնում այդ ճանապարհների հարցը, փոխարենը ակնհայտ է, որ իշխանությունն իրեն ապահովագրում է Ռոբերտ Քոչարյանի գործով հնարավոր զարգացումներից առաջ։

Մամուլում տեղեկություններ կան, որ վաղը՝ սեպտեմբերի 17-ին Քոչարյանին ազատ կարձակեն։ Իրավական հիմնազրկությունը մի կողմից, Պուտինի ճնշումը մյուս կողմից, իշխանությունն այլեւս իզորու չէ դիմադրել։ ՍԴ-ն որոշումը կայացրել եւ հրապարակել է մի քանի օր առաջ, այդ կապակցությամբ հնչել են բազմաթիվ գնահատականներ ու մեկնաբանություններ: Այդ ընթացքում թե ԱԺ նախագահը, թե խորհրդարանական մեծամասնությունն խուսափել են կարծիք հայտնել։

Եվ հանկարծ, սեպտեմբերի 16-ին ԱԺ նախագահ Միրզոյանը կասկածի տակ է դնում որոշման լեգիտիմությունը:

Դատարանի որոշման հրապարակման նախօրեին ՍԴ հասցեին ԱԺ նախագահի կոշտ ելույթը եւ ՍԴ որոշումը ոչ լեգիտիմ հայտարարելը միայն մեկ մեկնաբանություն ունի՝ այդ ամենը վերագրել ՍԴ-ին ։

Անի Սահակյան

դիտվել է 1779 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am