Ամոթ է.թուր ու թվանքը վերցրել, ընկել եք Հայկ Մարությանի հետևից. Նիկոլ Փաշինյան (video)
«Երևանում աղբի, այսպես կոչված, ճգնաժամի ընթացքում, որոշ ուժերի պահվածքը համարում եմ ամոթալի: Փոխանակ վերհանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է իրավիճակը ստեղծվել, թուր-թվանքով ընկել են 6 ամիս առաջ պաշտոնը ստանձնած քաղաքապետի հետևից, ով 2 ամսում հարցը լուծեց: Որևէ կասկած չկա, որ Երևանում աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ Հայաստանի պատմության ընթացքում»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի կարծիքով, որոշ ուժեր Երևանում աղբի թեման համարում են քաղաքական վերակենդանացման առիթ, սակայն չեն մտածում, որ ի վերջո կոռուպցիոն քրեական գործեր կարող են ի հայտ գալ: