Կրեմլում չեն բացառել, որ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպում ունենալ Ռոբերտ Քոչարյանի հետ

Տևական ժամանակ է ինչ երկու երկրների փորձագետների շրջանում քննարկվում էր այն հարցը, թե Պուտինը հոկտեմբերի 2-ին կայցելի՞ Հայաստան, թե՝ ոչ: Եվ եթե այցելի, ապա նա կհանդիպի՞ ՀՀ 2-րդ նախագահի հետ: Եվ ահա երեկ այս հարցին պատասխանելիս Պուտինի մամլո-խոսնակ Պեսկովը անորոշ պատասխան տվեց: Ըստ նրա՝ «դեռ ոչինչ պարզ չէ», այսինքն պարզ չէ, թե Պուտինը կհանդիպի Քոչարյանի հետ, թե ոչ:

Կրեմլի մեր աղբյուրների համաձայն՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին բաց տեքստով են հասկացրել, որ եթե Պուտինը այցելի Հայաստան, ապա նա ցանկանում է հանդիպել նաև Քոչարյանի հետ: Դրանով իսկ ակնարկելով, որ եթե այդպիսի հնարավորություն իրեն թույլ չտրվի, ապա կասկածի տակ կդրվի նույնիսկ նրա այցը Հայաստան:

Մյուս կողմից ռուսները հասկացրել են ՀՀ ներկայիս իշխանություններին, որ հոկտեմբերի սկզբին Երևանը կարևոր հարթակի դեր է կատարելու նաև այլ երկրների համար: Մասնավորապես նախատեսվում է հանդիպում նաև Իրանի նախագահի հետ: Ընդ որում այդ հանդիպումը բազմաֆունկցիոնալ բնույթ է ունենալու: Եվ եթե հայկական կողմը իր էգոցենտրիկ շահերի պատճառով խափանի Պուտինի այցը Հայաստան, ապա դրանից հայկական կողմը էապես կտուժի:

Թե ինչ են որոշել ՀՀ իշխանություններն այսօր դժվար է ասել: Հաշվի առնելով Փաշինյանի անկանխատեսելի բնավորությունը այսօր ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել, թե ինչպիսին կլինի նրա դիրքորոշումը« Որի պատճառով էլ Պեսկովի գնահատականները Պուտին-Քոչարյան հնարավոր հանդիպման վերաբերյալ նույնպես անորոշ է:

Պարզ է մեկ բան, որ քաղաքական կոնի վրա շատ մեծ բան է դրված և դժվար է հավատալ, որ Փաշինյանը այս հարցում այդչափ անտեսի Հայաստանի ազգային պետական շահը: Քանզի դրանից հետո գալու է պատասխանատվության ժամանակակը, դրանից բխող բոլոր հետևանքներով, քանզի նույնիսկ հայ ժողովրդին հիմարացնելու դեդլայնը չի կարող երկար տևել:

Սա է իրականությունը:

zham.am

դիտվել է 208 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am