Ինչու՞ է թուրքամետ Բրայզան գովում Փաշինյանին և փնովում Քոչարյանին. Տեսանյութ

Ինչպես հայտնի է ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաները նույնպես շարունակում են զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Ավելին՝ իրենց գործնեությունը ոչ պակաս կարևոր է լինում պաշտոնապես զբաղվողներից: Ինչպես կատակում են այդ առթիվ ամերիկացիները՝ «նախկին պաշտոնյաներ չեն լինում»:

Այդ իմաստով նրանք ճիշտ են, քանզի ամերիկյան քաղաքականությունը տեղավորել բացառապես պաշտոնական գործիչների քայլերի մեջ, մեղմ ասաց միամտություն կլինի:

Այդ իմաստով Մետյու Բրայզայի օրինակը այդ շարքում բացառություն չէ: Նա շատ լավ տեղյակ է, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում և բացի այդ մեր տարածաշրջանում ունի լուրջ ազդեցություն ԱՄՆ-ի քաղաքականության ձևավորման վրա:

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ նրա հիմնական շահերը գտնվում են Ադրբեջանում և Թուրքիայում: Որոշ ժամանակ անց ԱՄՆ–ի վարչակազմը նրան ուզում էր նշանակել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան, սակայն հայկական լոբիստական շրջանակների ջանքերի արդյունքում նրա նշանակումը այդ պաշտոնին տապալվեց: Նա ստիպված իր առաքելությունը փորձում է իրականացնել, այսպես ասաց ոչ պաշտոնական մակարդակով:

Գաղտնիք չէ, որ ամերիկացի նախկին պաշտոնյաները ստանձնում են ոչ պաշտոնական խոսափողի դեր վերցնել և ակտիվորեն համագործակցում են ամերիկյան տարբեր հիմնադրամների հետ: Բացի այդ գաղտնիք չէ նաև, որ նրանց գործնեության կոորդինացիան CIA-ի հետ է:

Այս առումով Բրայզայի ակտիվ քողարկված դերը Հայաստանի ամերիկյան հիմնադրամների վրա անհերքելի է:

Հետաքրքիր մեկ փաստ ևս: Ինչպես հայտնի է Ադրբեջանում ամերիկյան հիմնադրամների գործնեությունը փաստացի արգելված է: Եվ Բրայզան ստիպված իր շփումները Ադրբեջանում անցկացնում է պաշտոնական մակարդակի տիրույթներում:

Հայաստանում Բրայզան համարվում է թուրքամետ և ուրեմն նա չունի շփումներ պաշտոնական մակարդակներում, սակայն բոլորին է հայտնի, որ նա ակտիվ համագործակցում է Հայաստանի ամերիկյան հիմնադրամների հետ: Իսկ վերջիններս էլ «աշխատում են» Հայաստանում այսպես ասաց «աբորիգենների» մակարդակով:

Բոլորին է հայտնի, թե ովքեր են ակտիվորեն կամ միջնորդավորված Հայաստանում շփվում Բրայզայի հետ:

Ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում այսօր գործում է փաստացի գործող թուրք-ամերիկյան ցանց: Այդ ցանցը ունի իր ռազմավարական և մարտավարական նպատակները, որոնք Հայաստանի պետական շահի հետ ոչ մի կապ չունեն, եթե չասենք ավելին:

Եվ ահա վրացական հայտնի հեռուստահաղորդմանը տված իր հարցազրույցում, նա որոշ փակագծեր է բացում որտեղ խոստովանում է, որ «... Ադրբեջանի վերնախավը իր ամենաբարձր մակարդակով մեծ հույսեր ունի Փաշինյանից, բայց նրան Ղարաբաղի հարցում խանգարում է ղարաբաղյան շրջանակները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ...»:

Կարծում ենք, որ ավելի անկեղծ հնարավոր չէր ասել այն, ինչ ասեց Բրայզան, որից բնականաբար մի շարք հարցադրումների պահանջ է առաջանում:

Հարցադրում առաջին

Ի՞ նչ ակնկալիք ունի Ադրբեջանի վերնախավը Փաշինյանից, որի մասին իրեն փոխանցել են Բաքվում:

Հարցադրում երկրորդ

Արդյո՞ք Փաշինյանը միջնորդավորված կամ ուղիղ խոստումներ չէր տվել Ադրբեջանի ղեկավարությանը:

Հարցադրում երրորդ

Կարո՞ղ է արդյոք Հայաստանի ԱԱԾ-ին չհետաքրքրել Բրայզայի այս խոսքերը: Եվ արդյո՞ք չգիտեն այստեղ, թե որ հայաստանյան ամերիկյան հիմնադրամների հետ է համագործակցում թուրքամետ Բրայզան, որի մասին այդ հայտնի գրանտակերները գերադասում են լռել:

Եվ վերջապես գլխավոր հարցը, թե ինչու՞ Բրայզան հենց հիմա որոշեց հրապարակել այն լուրը, որ Ադրբեջանի վերնախավը մեծ սպասում է ունեցել Փաշինյանից:

Կարծում ենք, որ վերջին հարցադրումը հասկանալի է: Նա իր այդ խոստովանությամբ փորձում է փաստացի երկընտրանքի առջև է կանգնեցնել Փաշինյանին, որպեսզի վերջինս վերջնականապես ճշգրտի իր դիրքորոշումը, իսկ թե ինչու, կներկայացնենք մեր հաջորդ հոդվածներից մեկում:

zham.am

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am