Արցախյան խաղաքարտի գաղտնազերծում՝ ամերիկյան ձևով

ԱՄՆ պետքարտուղարի նախկին փոխտեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան «168 Ժամին» հարցազրույց է տվել:

Այն ցույց է տալիս այն սպասելիքները, որն ունեն ԱՄՆ-ում Փաշինյանի կառավարությունից: Հեղափոխությունից հետո նրանք «որոշ դրական տեղաշարժեր» էին նկատել բանակցային գործընթացում:

«Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն վարչապետ Փաշինյանի մտադրությունների հարցում: Ես գիտեմ, որ Բաքվի ամենաբարձր իշխանությունները ցանկանում են առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած՝ արդյո՞ք վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները: Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին», ասում է Բրայզան, որը վստահաբար ունի նման տեղեկություններ: Նա մշտապես համարվել է ադրբեջանական-թուրքական իշխանությանը մոտ կանգնած համանախագահ:

Ապա` Բրայզան հիշեցնում է կարգավորման պատմությունը. «Սա միայն ներկայի խնդիր չէ, այլ անցյալ 20 տարիների, երբ Տեր-Պետրոսյանը մոտ էր բեկմանը և հայտնվեց հսկայական ճնշումների ներքո, որին հետևեց ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, այնուհետև Սարգսյանի կառավարման օրոք մի քանի տարի առաջ ևս կար իրավիճակ, երբ կողմերը մոտ էին բեկման՝ Պուտինն ապրիլյան պատերազմից հետո ներկայացրել էր ուշագրավ առաջարկներ, որին հետևեց ՊՊԾ գնդի գրավման ճգնաժամը: Նույնը, ըստ իս, ներկայումս է տեղի ունենում, երբ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է շարունակվում, Ղարաբաղյան խումբը չափազանց ակտիվ է, և կարծում եմ՝ նրանց աջակցում են շրջանակներ ԱՄՆ-ում, ինչպիսին Հայ Դատի հանձնախումբն է, որը չի ցանկանում կարգավորում և միշտ է ընդդիմացել դրան՝ անկախ նրանից, թե մենք ինչպես ենք փորձել առաջընթաց ապահովել: Մշտապես եղել են հակահայկական ալիքի մեջ: Քեն Խաչիկյանը Սերժ Սարգսյանին նույնիսկ դավաճան էր անվանում: Կարծում եմ, նույնը տեղի է ունենում Փաշինյանի հետ, նորություն այս ամենում չկա»:

Այսինքն, այժմ էլ միջազգային հանրությունը Փաշինյանից է ակնկալում քայլեր, բայց նրանք նույնիսկ նկատում են, որ ներսում ճնշում կա նրա նկատմամբ, ինչպես եղել է Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի տարիներին:

Հետաքրքրական է՝ որպես համանախագահ Բրայզայի մեկնաբանությունը՝ Մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ: «Ես չգիտեմ, թե ինչ փաստաթուղթ կամ առաջարկներ են քննարկվում: Բայց ես գիտեմ, որ Մադրիդյան փաստաթուղթը՝ 11 տարի առաջ համաձայնեցված, այսպես թե այնպես եղել է բանակցային սեղանին այս ողջ ընթացքում: Մադրիդյան սկզբունքներն ամենահամապարփակ, տրամաբանական, ամենալավ շրջանակն են, ըստ իս, ԼՂ հակամարտության կարգավորման համար, դա հիմնարար համաձայնագիր է նախագահ Սարգսյանի և Ալիևի միջև, որը նրանք այդպես էլ չկարողացան ավարտին հասցնել: Ամենակարևոր հարցն այն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով, միևնույն ժամանակ՝ ԼՂ-ն ունենալու է ժամանակավոր կարգավիճակ»:

Մնացե՞լ են վերոնշյալ սկզբունքները... Բրայզան հաստատել է մի բան, որի մասին բոլորը գիտեին, բայց Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման մասին, օրինակ` այսօրվա իշխանությունները ծպտուն չեն հանում:

Ինչպես հասկանալ՝ այս դրույթը գոյություն չունի՞... 

Թամար Բագրատունի

դիտվել է 3304 անգամ
Լրահոս
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ Փաշինյանին բերել են իշխանության, որ մերժի Արցախը. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) Ի՞նչ եք ուզում անել, մեր մասնագետներին դարձնել մանկուրտնե՞ր.Դավիթ Գասպարյան (video) Պատմության հետ առերեսվելու հրամայականը. Վիտալի Բալասանյանի բեկումնային քայլը Ես մեր ժողովրդից նեղացած եմ. Մերուժան Տեր-Գուլանյան (video) ՍԴ–ն պահում է իր խրամատը. ի՞նչ է սպասվում Երգիչ-երգչուհիներից մեկի հանդեպ քրգործ է հարուցվել, մեկի նկատմամբ էլ կհարուցվի Ինչու՞ ՀՀ իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցել «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովին. Կիրո Մանոյան (video) Էդ տրանսգենդերները, քիչ է վարակված են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով կա նաև տեղեկություն, որ ՀՀ-ում զբաղվում են մարմնավաճառությամբ.Նահապետյան (video) Առավել խայտառակ պատասխան Ալիևին, Նիկոլ Փաշինյանը չէր կարող տալ.Հայկ Նահապետյան (video) Շուտով հնարավոր է այդ տրանսգենդերները գեյ-շքերթներ իրականացնեն Հայաստանում.Հայկ Այվազյան (video) Մենք չենք հասկանում, թե 300.1 հոդվածն ինչի մասին է.Արամ Վարդևանյան (video) Վիրահատությունից հետո ինչպե՞ս է իրեն զգում Ռոբերտ Քոչարյանը.Ալումյանը մանրամասնում է (video) Եթե շարունակելու եք լսել՝ ինչեր են դուրս տալիս, նույնը կասեմ Ձեր վերադասի հասցեին.Ալումյանը՝ ոստիկաններին (video) Արամ Վարդևանյանը հրապարակեց Քոչարյանի առողջականի վերաբերյալ ԲԿ-ի տնօրենի գրությունը (video) Չի կարելի սրել մթնոլորտը.Կիրո Մանոյանը՝ Բալասանյան-Գրիգորյան «փոխհրաձգության» մասին (video) Միջադեպ «Զվարթնոց» օդանավակայանում Արցախում վտանգ են զգացել՝ Հայաստան-Ադրբեջան «փոխհրաձգության» ֆոնին Իշխանության սին հույսերն ու Վենետիկի զգուշացումը Վահե Գրիգորյանը խոշոր մասշտաբով սարքեց իշխանության գլխին Ժամանակն է վերջապես ընկալել պետության և թերթի խմբագրության տարբերությունը Բալասանյանը սկսում է դիմակազերծումը. ինչ է սպասվում հետո Թրամփը սպառնում է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, Էրդողանը հակադարձում՝ երբեք չի համաձայնի զինադադարի Ծածկադմփոց թավշյա տարբերակով.ինչ է կատարվել իրականում Աշնանային նոր սրացումներ` ընդդեմ Հայաստանի ու Արախի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝Խաղողի մթերում,մթերման հետ կապված խնդիրներ,գյուղացիներին տրվող վարկեր,վարկային քաղաքականություն: Հոկտեմբերի 16-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են գրականագետ Դավիթ Գասպարյանն ու հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Թեմա՝Տեղեկություն կա ,որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը որոշել է` բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:Քննարկում թեմայի շուրջ: Հոկտեմբերի 16-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը,տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը և ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան: Թեմա՝Արցախից հնչող հայտարարություններ,Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն ու Արցախի հարցի քննարկումը, Ալիևի հայտարարությունը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ասուլիսը. Արցախի անվտանգությունը. Արցախի և Հայաստանի քաղաքական օրակարգն ու սպասվող ներքաղաքական զարգացումները: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Երևանի քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին. ի՞նչ է արվել» թեմայով։ Բանախոսներն են՝ Հասմիկ Խաչունց՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյան՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Դավիթ Խաժակյան՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Տեղի կունենա Հարություն Շմավոնյանի հուշարձանի պսակադրում և բաց դաս ապագա լրագրողների հետ մամուլի տան բակում Հոկտեմբերի 16-ին ժամը 10 00 –ին հայ մամուլի օրվա առթիվ տեղի կունենա Հարություն Շմավոնյանի հուշարձանի պսակադրում և բաց դաս ապագա լրագրողների հետ մամուլի տան բակում: (Քաղաք Երևան, Արշակունյաց 5): Բանախոս՝ հանդես, վերահիմնադիր՝ Մարտիկ Սարգսյան: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ասուլիսը: Թեման.- Մարմնամազրության աշխարհի առաջնության ամփոփում: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:Թեմա՝ Սիրիայում Թուրքիայի լայնածավալ ռազմական գործողությունները եւ դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի երկրների նկատմամբ:Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ:Հեռ.098-35-61-21 Հոկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կկայանա Ավանի աղի կոմբինատի ղեկավար Արեգ Ղուկասյանի ասուլիսը։ Ամեն տարի Հայաստան է ներկրվում մոտ 5000 տոննա աղ՝ նախատեսված տեխնիկական նպատակների համար: Մեր երկրի արդյունաբերությունը ի զորու է յուրացնել այդ ծավալի մոտ 10 տոկոսը: Ըստ փորձագետների` ներկրվող տեխնիկական աղի գերակշռող բաժինը, մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով վերամշակվելուց հետո ուղղվում է սննդի արդյունաբերության կարիքների համար: Ինչպե՞ս ... Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: ԹԵՄԱ՝ Հայաստանում ինչո՞ւ հանդուրժեցին Ալիեւի՝ Նժդեհի հետ կապված ինֆորմացիոն խայծը: