Բրայզայի հայտարարությունը վկայում է, որ և՛ ներսի, և՛ դրսի բոլոր լուրջ շրջանակների կողմից Փաշինյանը դուրս է գրվել որպես վարչապետ․ Անդրանիկ Թևանյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունը ցույց տվեց, որ, ըստ էության, այս փուլում սառեցված գործընթաց է Արցախի ֆրոնտում, և այն մարդիկ, ովքեր ստվերային ներգրավված են եղել գործընթացի մեջ, մասնավորպես հենց ինքը` Մեյթյու Բրայզան, ստիպված են բացել փակագծերը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Մեթյու Բրայզայի հայտարարությանը:

Նշենք, որ Մեյթյու Բրայզան Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցին, մասնավորպես, պատասխանել էր. «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ: Բաքուն շա՜տ է ուզում առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած` արդյոք վարչապետ Փաշինյանը կկարողանա՞ արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները։ Ուստի, կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»։

Անդրանիկ Թևանյանն առավել մանրամասն պարզաբանեց, թե ինչ պետք է տեղի ունենա և ինչու դա տեղի չի ունենում: «Փաստացի Բրայզան ակնարկում է, որ Փաշինյանն «այո» է ասել Բոլթոնի պլանին և «այո» է ասել արցախյան խնդրի տխրահռչակ փուլային լուծման տարբերակին կամ դրանից ավելի լավ տարբերակին, ուղղակի հետ է քաշվել ինչ-ինչ պատճառներով և, ենթադրվում է, ՀՀ-ի կողմից հայտարարվել է, որ կան ճնշումներ և այդ ճնշումների ներքո ինքը չի կարող գնալ լուծումների: Բայց ես կարծում եմ` խնդիրն այն է, որ պոպուլիստ Փաշինյանը որևէ հարցում որևէ լուծման չի կարող գնալ և չի ուզում գնալ, որովհետև իր համար ավելի շատ խնդիրն իշխանական է, և ինքը հասկացել է, որ եթե Արցախի խնդրում գնա կոշտ և անցանկալի լուծումների, ապա կկորցնի աթոռը»,-ասաց նա:

Քաղաքագետը շարունակեց, որ Մեթյու Բրայզայի և այլ քայլերի տեսքով արևմտյան շրջանակները, որոնք ՀՀ-ի հետ աշխատում են Արևմուտքի տարածաշրջանային օպերատոր հանդիսացող Թուրքիայի հետ համատեղ, ցույց են տալիս իրենց հիասթափությունը Փաշինյանից:

«Իրենք կարծում էին, որ թավշյա հեղափոխությունը թեև հայտարարված էր, որ արտաքին քաղաքական գծի փոփոխություն չի անելու, այդուհանդերձ մտածում էին, որ արտաքին կուրսի փոփոխություն պետք է լինի: Իրենք ակնկալում էին, որ Փաշինյանը պետք է անի հետևյալ գործողությունները՝ առաջինն Արցախի հարցում գնա արագ և հայաստանյան կողմի համար ցավոտ լուծումների, որի արդյունքում հնարավոր կլինի հետագայում թուլացնել ռուսական ազդեցությունը մեր տարածաշրջանում, երկրորդը՝ ՀՀ-ն պետք է մտներ հակառուսական և հակաիրանական խաղի մեջ, երրորդը՝ ռուսական ռազմաբազաների դուրս մղման հարցը պետք է բարձրացվեր Հայստանում Փաշինյանի կողմից, ինչպես Վրաստանում եղավ և չորրորդը՝ Հայաստանը պետք է Փաշինյանը դարձներ պլացդարմ թավշյա հեղափոխությունների արտահանման համար»,-ասաց նա:

Թևանյանի խոսքով՝ այս չորս ուղղություններով էլ Փաշինյանը որոշակի գործողություններ արել է, բայց հետո հետ է քաշվել և փորձել է Կրեմլին սիրաշահել՝ Սիրիա գործուղելով զորախումբ և այլ քայլեր կատարելով: «Բայց, արդյունքում, ինքը դարձել է անցակալի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար: Մոսկվայի համար անցանկալի, որովհետև, այսպես ասած, նախագահների ակումբի անդամ Քոչարյանի դեմ է քայլեր ձեռնարկել քաղաքական առումով, ինչը նշանակում է դասակարգային հակասություններ Մոսկվայի և Երևանի միջև, ինչպես նաև Սիրիա զորախումբ է ուղարկել, որով նյարդայնացրել է Վաշինգտոնին»,-ասաց նա:

Անդրանիկ Թևանյանի գնահատմամբ՝ հիմա արևմտյան շրջանակները փորձում են, այսպես ասած, գունավոր հեղափոխություն իրակացնել Հայաստանում և առիթն Ամուլսարն է: «Բայց, իրականում, Հայաստանն աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտցնելու խնդիրն է, և այս առումով Մեթյու Բրայզայի հայտարարություններն ուղղակիորեն հարվածում են Փաշինյանին, թուլացնում են, որպեսզի տարբեր շրջանակներ տեսնեն, թե ինչ է իրենից ներկայացրել Փաշինյանն իր վարչապետության սկզբնական փուլում և ինչպես է խաբել Հայաստանի Հանրապետությանը: Մեծ հաշվով կարելի է ասել` և՛ ներսի, և՛ դրսի բոլոր լուրջ շրջանակնների կողմից Փաշինյանը դուրս է գրվել որպես քաղաքական գործիչ և որպես վարչապետ, ուղղակի խնդիրն այն է, թե որ մոդելով ինքը կհեռացվի»,-ասաց նա և նկատեց, որ եթե հեռացվի գունավոր հեղափոխության տարբերակով, դա նշանակում է, որ Հայստանը և Արցախը հայտնվելու են կատակլիզմների մեջ:

«Եվ բառի բուն իմաստով պետականության հարց է առաջնալու, լինել-չլինելու, եթե հեռացվի հայաստանակենտրոն ուժերի՝ այդ թվում իշխանության ներսի առողջ շրջանակների համատեղ ջանքերով, ապա մենք դուրս կգան այս թավշյա ծուղակից, որի մեջ գցել է Հայաստանին Փաշինյանը»,-ասաց նա:

դիտվել է 1681 անգամ
Լրահոս
Դիմակը պետք է փակի Ձեր քիթը և բերանը, վզի վրա այն օգտակար չի. վարչապետի օգնական Պատասխանատվությունից «թռնելու» փաշինյանական 50 երանգները «Սպեցնազը» պիտի հանեմ ու ծեծուջարդ անե՞մ, դա իմը չի, ո՞նց անեմ.Փաշինյան (video) Հեղափոխության շարժական «գույքը» և դրանց «հարկումը» Կոշտ խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հետ՝ խնդրի ճիշտ մասշտաբը չներկայացնելու համար. . վարչապետ Ինձ իրավիճակը ճիշտ չեն ներկայացրել.դաժան խոսակցություն եմ ունեցել ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի հետ.Փաշինյան (video) Քաղաքական առեւտո՞ւր, թե իշխանության վախճանի օպերացիա Օրական մահերի թիվը նայեք, իսկ իշխանությունը հանրաքվեով է զբաղված, դրա համար էլ էս օրի ենք.Մարուքյան (video) Նիկոլի ռեսուրսներն էնքան են սպառվել, որ սպեցնազ կիրառելուց է խոսում Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Իմ Քայլում վախեցած են Փնտրվում է մեղավոր.Էդմոն Մարուքյան (video) Քննարկվում է Ծառուկյանի վարչապետության հարցը Ոստիկանությունը չի անկարող, կառավարությո՛ւնն է իմպոտենտ ՍպառնԸ՞մ ես, Նիկոլ Ալեկոծված Ամերիկա. Մեկ աֆրոամերիկացու «ասֆալտին փռելու» հետևանքները Փաշինյանը պայծառ հայացքով ասում է՝ վարակված է, ինչու՞ եք զարմանում, որ մարդիկ չեն հավատում.Պետրոսյան (video) Ձեզ ի՞նչ կա, դուք հրես գնալու եք, բայց ձեր արածի հետևանքները դեռ երկար ենք մարսելու Սա պատահական բան չէ. Նիկոլը ժպիտը դեմքին հայտարարում է՝ իր երեխաները կորոնավիրուսով են վարակվել.Եղիազարյան (video) Նիկոլ Փաշինյան. Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք Ձեր էջերում «ԲՀԿ»-ական պատգամավորները սպասարկում են միայն Ծառուկյանի շահերը․Հրանտ Բագրատյան (video) «Բա էս լուսանկարն ինչի՞ չես դնում»․ Արսեն Նիկողոսյան Առողջ մարդիկ՝մանավանդ երիտասարդներ, դիմակ մի կրեք, ավելի լավ է հիմա վարակվեք կորոնավիրուսով.Մարինա Խաչատրյան (video) Աննա և Հրաչյա Հակոբյանները դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմ Ես նրան կարոտելու եմ շատ. Սարհատ Պետրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները,դիմակի կրում, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: Հունիսի 2-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: