Նոր մանրամասներ՝ երեկ Արագած լեռան հարավային գագաթում տեղի ունեցած արջի հարձակումից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով, երբ, ըստ ահազանգողի, արջը Արագած լեռան լանջին հարձակվել էր իրենց վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Էրեբունի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը և Աշտարակի հիվանդանոցի բժիշկները Արագած լեռան հարավային գագաթի լանջին հայտնաբերել են Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, Վարշավա քաղաքի բնակիչ, 33-ամյա Պյոտր Բ.-ի դին, որը փրկարարներն ու Աշտարակի հիվանդանոցի բժիշկները հատուկ ճոպաններով ահագին հատված պատգարակով ոտքով տեղափոխել են, ապա «Արմենիա ՀԵԼԻԿՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ին պատկանող սանավիացիայի ուղղաթիռով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տեղափոխել են: Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ահազանգը համապատասխան ծառայություններին տվել է նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, Վարշավա քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարգարիտա Լ.-ն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս իրավապահներին հայտնել է, որ իրենք Արագած լեռան լանջին զբաղվում էին լեռնագնացությամբ, որի ժամանակ էլ արջը հարձակվել է ընկերոջ վրա, ինչի հետևանքով ընկերն ընկել է ձորը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում էին ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ավելի ուշ հայտնաբերվել էր զբոսաշրջիկներից մեկի դին, իսկ մյուսն էլ՝ վիրավոր և սպասում էին, որպեսզի ՀՀ առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով դեպքի վայր ժամանի Սանավիացյի ուղղաթիռը, որպեսզի դին և վիրավորին տեղափոխեին անվտանգ վայր։ Դեպքի վայր պետք է ժամաներ նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը։ 

դիտվել է 1692 անգամ
Լրահոս
ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան Էդուարդ Շարմազանովը բարկացավ․ «Ալեն Սիմոնյա՛ն, ես էլ լապտերով ձեր մեջ ման եմ գալիս՝ հայ կա, թե չէ» (video) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ 4 ամսում կստեղծենք այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը կհանձնվի․ Հրանտ Բագրատյան (video) Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու» Հասարակության վրա փորձում է վախ ծախել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am