Բրայզան ասաց այն, ինչի մասին լռում է Փաշինյանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան, որ հաճախ է «խտղտացնում» մեր նյարդերը Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իր սկանդալային հայտարարություններով, ինքն էլ չուզենալով` հաստատեց այն, ինչի մասին ավելի քան մեկ տարի է՝ ահազանգում են Փաշինանի ընդիմախոսները։

«Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ,-ասաց նա` արձանագրելով,-Բաքուն շա՜տ է ուզում «առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած` արդյոք, վարչապետ Փաշինյանը կկարողանա՞ արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները։ Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը եւ ճնշում է վարչապետ Փաշինյանին»։

Մեր ասածն էլ հենց այդ էր. Նիկոլը Ալիեւին բա՛ն է խոստացել, պատրաստ է «խոդ տալ» փողի եւ կոմունիկացիաների դիմաց հողեր հանձնելու Բոլթոնի պլանին, բայց վախենում է կորցնել իշխանությունը, դրա համար էլ ոտքը կախ է գցում`սպասելով ավելի լավ ժամանակների։

Բրայզան թափանցիկ զուգահեռ անցկացրեց 1997-98թթ. ստեղծված իրավիճակի հետ, «երբ Լևոն Տեր-Պետրոսյանը մոտ էր բեկմանը, կրկին հայտնվեց հսկայական ճնշումների ներքո, ինչին հետևեց ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը»։

Ամերիկացի դիվանագետն ինչ-որ բան ակնհայտորեն շփոթել է. «ողբերգական իրադարձություն» ասելով` երեւի նկատի ունի «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչությունը, որի հետեւանքով կառավարությունը եւ ազգային ժողովը գլխատվեցին, եւ նախագահ Քոչարյանը մենակ մնաց ռազմահհշական հրետանու «նատիսկի» դեմ, բայց կարողացավ իրավիճակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել, հաղթահարեց ներիշխանական ճգնաժամը եւ կանխեց ահաբեկիչների հնգյակի սկսած սողացող հեղաշրջումը։

Դրանով իսկ, կամա-ակամա, մատնել է` իրականում ում դեմ էր ուղղված, ում էր ձեռնտու եւ ինչ նպատակ էր հետապնդում Նաիրի Հունանյանը` գործի դնելով այդ հրեշավոր ծրագիրը։ Այն է` շուռ տալ պատմության անիվը եւ վերադարձնել մինչեւ 98թ. գոյություն ունեցող իրավիճակը, երբ Տեր-Պետրոսյանը «մոտ էր բեկմանը», բայց Արցախի իշխանությունը, Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը խանգարեցին` թույլ չտվեցին արձանագրել այդ «բեկումը»`Ադրբեջանին թողնելով ձեռնունայն։

Բրայզայի «բացահայտումը» սպառիչ պատասխան է տալիս այն հարցին, թե ինչու Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում` թուլացնելու Արցախի դիմադրողականությունը, ձեռքերը քշտած` ինչու է ամեն կերպ փորձում ազատվել «կոշտ թեւի» ներկայացուցիչներից՝ ի դեմս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, եւ ձեւավորել ձեռնասուն իշխանություն, որ չի խոչընդոտի կարգավորման հարցում «բեկում մտցնելու» պլանային առաջադրանքին, ինչու է այդքան հետեւողական Ռոբերտ Քոչարյանին «փակելու», ՊՆ նախկին բարձրաստիճաններին հետապնդելու եւ պատժելու հարցում։

Եվ ինչով բացատրել այն լարվածությունը, որ կա այսօր Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերություններում` ի հակակշիռ «փոխըմբռնման» այն մթնոլորտի, որ ստեղծվել է Ադրբեջանի միապետի եւ Հայաստանի «թավշյա կառավարության» միջեւ, որ նույնիսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլի պարզած թունդ ռազմահայրենասիրական «Միացում» կարգախոսը չխաթարեց։

Եթե այսքանից հետո ինչ-որ մեկը դեռ կասկածներ ունի` ինչից է գալիս «ամենաբարձր մակարդակով նոր որակի վստահությունը», որ կա Բաքվում Փաշինյանի «բարի մտադրությունների» վերաբերյալ, ոչնչով չենք կարող օգնել...

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 2462 անգամ
Լրահոս
Օգտագործում ենք հայկական արտադրության պարագաներ, կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ Փաշինյանին բերել են իշխանության, որ մերժի Արցախը. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) Ի՞նչ եք ուզում անել, մեր մասնագետներին դարձնել մանկուրտնե՞ր.Դավիթ Գասպարյան (video) Պատմության հետ առերեսվելու հրամայականը. Վիտալի Բալասանյանի բեկումնային քայլը Ես մեր ժողովրդից նեղացած եմ. Մերուժան Տեր-Գուլանյան (video) ՍԴ–ն պահում է իր խրամատը. ի՞նչ է սպասվում Երգիչ-երգչուհիներից մեկի հանդեպ քրգործ է հարուցվել, մեկի նկատմամբ էլ կհարուցվի Ինչու՞ ՀՀ իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցել «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովին. Կիրո Մանոյան (video) Էդ տրանսգենդերները, քիչ է վարակված են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով կա նաև տեղեկություն, որ ՀՀ-ում զբաղվում են մարմնավաճառությամբ.Նահապետյան (video) Առավել խայտառակ պատասխան Ալիևին, Նիկոլ Փաշինյանը չէր կարող տալ.Հայկ Նահապետյան (video) Շուտով հնարավոր է այդ տրանսգենդերները գեյ-շքերթներ իրականացնեն Հայաստանում.Հայկ Այվազյան (video) Մենք չենք հասկանում, թե 300.1 հոդվածն ինչի մասին է.Արամ Վարդևանյան (video) Վիրահատությունից հետո ինչպե՞ս է իրեն զգում Ռոբերտ Քոչարյանը.Ալումյանը մանրամասնում է (video) Եթե շարունակելու եք լսել՝ ինչեր են դուրս տալիս, նույնը կասեմ Ձեր վերադասի հասցեին.Ալումյանը՝ ոստիկաններին (video) Արամ Վարդևանյանը հրապարակեց Քոչարյանի առողջականի վերաբերյալ ԲԿ-ի տնօրենի գրությունը (video) Չի կարելի սրել մթնոլորտը.Կիրո Մանոյանը՝ Բալասանյան-Գրիգորյան «փոխհրաձգության» մասին (video) Միջադեպ «Զվարթնոց» օդանավակայանում Արցախում վտանգ են զգացել՝ Հայաստան-Ադրբեջան «փոխհրաձգության» ֆոնին Իշխանության սին հույսերն ու Վենետիկի զգուշացումը Վահե Գրիգորյանը խոշոր մասշտաբով սարքեց իշխանության գլխին Ժամանակն է վերջապես ընկալել պետության և թերթի խմբագրության տարբերությունը Բալասանյանը սկսում է դիմակազերծումը. ինչ է սպասվում հետո Թրամփը սպառնում է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, Էրդողանը հակադարձում՝ երբեք չի համաձայնի զինադադարի Ծածկադմփոց թավշյա տարբերակով.ինչ է կատարվել իրականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝Խաղողի մթերում,մթերման հետ կապված խնդիրներ,գյուղացիներին տրվող վարկեր,վարկային քաղաքականություն: Հոկտեմբերի 16-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են գրականագետ Դավիթ Գասպարյանն ու հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Թեմա՝Տեղեկություն կա ,որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը որոշել է` բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:Քննարկում թեմայի շուրջ: Հոկտեմբերի 16-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը,տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը և ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան: Թեմա՝Արցախից հնչող հայտարարություններ,Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն ու Արցախի հարցի քննարկումը, Ալիևի հայտարարությունը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ասուլիսը. Արցախի անվտանգությունը. Արցախի և Հայաստանի քաղաքական օրակարգն ու սպասվող ներքաղաքական զարգացումները: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Երևանի քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին. ի՞նչ է արվել» թեմայով։ Բանախոսներն են՝ Հասմիկ Խաչունց՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյան՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Դավիթ Խաժակյան՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Տեղի կունենա Հարություն Շմավոնյանի հուշարձանի պսակադրում և բաց դաս ապագա լրագրողների հետ մամուլի տան բակում Հոկտեմբերի 16-ին ժամը 10 00 –ին հայ մամուլի օրվա առթիվ տեղի կունենա Հարություն Շմավոնյանի հուշարձանի պսակադրում և բաց դաս ապագա լրագրողների հետ մամուլի տան բակում: (Քաղաք Երևան, Արշակունյաց 5): Բանախոս՝ հանդես, վերահիմնադիր՝ Մարտիկ Սարգսյան: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ասուլիսը: Թեման.- Մարմնամազրության աշխարհի առաջնության ամփոփում: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:Թեմա՝ Սիրիայում Թուրքիայի լայնածավալ ռազմական գործողությունները եւ դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի երկրների նկատմամբ:Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ:Հեռ.098-35-61-21 Հոկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կկայանա Ավանի աղի կոմբինատի ղեկավար Արեգ Ղուկասյանի ասուլիսը։ Ամեն տարի Հայաստան է ներկրվում մոտ 5000 տոննա աղ՝ նախատեսված տեխնիկական նպատակների համար: Մեր երկրի արդյունաբերությունը ի զորու է յուրացնել այդ ծավալի մոտ 10 տոկոսը: Ըստ փորձագետների` ներկրվող տեխնիկական աղի գերակշռող բաժինը, մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով վերամշակվելուց հետո ուղղվում է սննդի արդյունաբերության կարիքների համար: Ինչպե՞ս ... Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: ԹԵՄԱ՝ Հայաստանում ինչո՞ւ հանդուրժեցին Ալիեւի՝ Նժդեհի հետ կապված ինֆորմացիոն խայծը: