Եթե վարչապետը չհրաժարվի Գյումրիում մաքսակետ կառուցելու մտքից, ապա փակելու ենք Էրեբունու ավտոշուկան. Ավտոներկրողների միության նախագահ

Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհրաժարվի Գյումրիում մաքսակետ կառուցելու մտքից և այս հարցում քաղաքացիների օգտին որոշում չկայացնի, ապա փակելուն ենք Էրեբունու ավտոշուկան, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

«Իրավիճակը շատ լարված է, ուրիշ ելք չունենք»,- ասաց նա և հույս հայտնեց, որ վարչապետը դրական որոշում կկայացնի: Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք առաջարկում են Գյումրիում մաքսատան գործելուն զուգահեռ Երևանում էլ մնա մաքսատուն. «Պետք է չինովնիկներն ընկալեն իրավիճակը, իրենք հեռու են գտնվում իրականությունից և միայն բողոքից հետո են մոտենում խնդիրներին: Եթե իրենք ժողովրդի կողմն են և չունեն անձնական շահեր Գյումրիում, ապա պետք է ժողովրդի օգտին որոշում կայացնեն»: Ավտոներկրողների միության նախագահն ասաց, որ ՊԵԿ նախագահի տեղակալը նույնիսկ հայտարարություն է արել, որ Գյումրիում ավտոշուկա են ցանկանում կառուցել, ինչը վրդովվեցրել է ավտոներկրողներին, քանի որ որպես առևտուր անող քաղաքացիներ չենք կարողանա մեքենաները թողնել Գյումրիում ու գալ տուն՝ Երևան: Ըստ նրա` դա ընդհանրապես աբսուրդ է: Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ եթե իրենց չբավարարող պատասխան տրվի, իրենք Էրեբունու ավտոշուկան փակելու են. «Սեփականատերերի հետ ենք խոսել և հազարավոր ավտոներ դուրս կգան և կփակեն ճանապարհները: Ես ափսոսանք եմ հայտնում, որ վարչապետի խորհրդականները շատ անփորձ, անխիղճ մարդիկ են»:

Ըստ նրա՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու արդյունքում վթարներն են ավելանալու և դրա համար բոլորը մեղադրելու են վարչապետին: 

դիտվել է 3828 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am