Գյումրին այն քաղաքն է, որտեղից ես վերցրել եմ իմ երաժշտությունը. Տիգրան Մանսուրյան

168 ժամը գրում է. «Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի ավարտն ազդարարվեց Գյումրիում՝ «Սև բերդ» ամրոցում սեպտեմբերի 13-ին: ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարի համերգները սեպտեմբերի 1-13-ը տեղի էին ունեցել նաև Երևանում և Ստեփանակերտում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, առաջին անգամ ներկայացրեց կոմպոզիտորի հայտնի մեղեդիները նոր գործիքավորմամբ։ Համերգների ընթացքում հնչեցին Մանսուրյանի կինոերաժշտությունը, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։

Համերգաշարի ավարտն ազդարարվեց Գյումրիում՝ «Սև բերդ» ամրոցում: Մաեստրոյի ստեղծագործությունների հազարավոր սիրահարների հետ միասին հոբելյանական երեկոյին ներկա էին նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի, Գյումրու, Վանաձորի քաղաքապետերը, պաշտոնատար այլ անձինք ու պարզապես Մանսուրյանի արվեստի սիրահարները: Համերգի ընթացքում հնչեց Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, դիրիժոր Ռուբեն Ասատրյան:Մանսուրյանին Շիրակ աշխարհի հետ բարի ու ջերմ հիշողություններ են կապում. Բեյրութից Մանսուրյանների ընտանիքը ժամանակին հենց Շիրակ է ներգաղթում։ Գյումրիում է մաեստրոն ստանում իր առաջին երաժշտական կրթությունը։ Երբեք մեծանուն կոմպոզիտորն առիթը բաց չի թողնում խոսելու ու շնորհակալություն հայտնելու այն քաղաքին ու մարդկանց, ովքեր մեծ դեր են ունեցել իր՝ երաժշտական ճաշակի ձևավորման գործում:

«Ես էապես այս հանրության մի մասն եմ: Այնքան թանկ հիշատակներ ունեմ ես այստեղ մարդկանց հետ կապված: Նրանք, ովքեր բեկումնային դարձրեցին իմ կյանքը: Այնքան դեմքեր ու անուններ կան…Ես խորապես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ուզեցին, որ ես այսօր այստեղ կանգնեմ՝ 40, 50 տարի անց: Նրանք՝ ոչ մեկն անհետ չեն անցել, նրանց մասին ես պատմել եմ իմ երաժշտության մեջ: Ես 1964 թվականին մտա կինոաշխարհ դրանք փոքր ֆիլմեր էին, իսկ 5 տարի հետո եղավ ոչ ավելի- ոչ պակաս Փարաջանովի «Նռան գույնը», «Մենք ենք մեր սարերը» և այլն, ու շատ շուտով ես տեսա, որ իմ ֆիլմերի թիվը 100-ն անցել է: Այդ ֆիլմերի երաժշտությունը ես այստեղից եմ տարել՝ այն իրականությունից, որ ես ապրել եմ այստեղ՝ այս քաղաքում ու Արթիկում: Այս երաժշտությունը ես չեմ հնարել, դրանք գոյություն են ունեցել, իրական են, ես ընդամենը բերել եմ դրանք երաժշտության աշխարհ»,-համերգի ավարտին նշեց մաեստրոն:Համերգաշարն առիթ է դարձել, որ նորովի նոտագրվեն և հրատարակվեն մաեստրոյի կինոգործերը։ Սա հատկապես ուրախացրել էր մաեստրոյին. «Մի ամբողջ երաժիշտների խումբ է միացել այս գործին՝ նորոգել, գործիքավորել, ընտրել, ֆիլմերից հանել հատվածներ: Աշխատել ենք բոլորով միասին: Մեծ աշխատանք է կատարված»:

Համերգի ավարտին ի նշան երախտիքի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Տիգրան Մանսուրյանին նվիրեց Գյումրու խորհրդանիշները՝ գերբը, ֆայտոնի մանրակերտը, ինչպես նաև շնորհակալագիր՝ բոլոր գյումրեցիների անունից:

Համերգի ողջ հասույթը կտրամադրվի Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցներին՝ երաժշտական գործիքների ձեռքբերման և Մանսուրյանի անվան աշակերտական կամերային նվագախմբի ստեղծման նպատակով:

Համերգաշարը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am