«Ո՞վ... ե՞ս...», կամ հիշողության թարմացման օպերացիա Լևոն Շիրինյանի հետ

«Ով... ե՞ս... չէէէ, ընկեր պետը». մոտավորապես այս փիլիսոփայությամբ ընթացավ մեր զրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ, երբ փորձեցինք թարմացնել նրա հիշողությունները և պարզել նրա նախկին դիրքորոշումները Ռոբերտ Քոչարյանի (որի աշխատակազմում, ի դեպ, որպես արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր մասնագետ, ժամանակին աշխատել է պարոն Շիրինյանը) և Սերժ Սարգսյանի մասին, որոնց շրջանի Հայաստանը Լ. Շիրինյանը ներկայումս անվանում է «գողապետություն (լութոկրատիա)», իսկ այդ «գողապետության» պարագլուխը, ըստ քաղաքագետի, բնականաբար «Քոչարյան-Սերժ» տանդեմն է:

Մեծ ջանքերով պարոն Շիրինյանին տանելով ոչ վաղ անցյալ՝ պարզեցինք, որ նա ոչ միայն նման ծայրահեղ բառերով հանդես չի եկել, ուղղված՝ «Քոչարյան-Սերժ» տանդեմին, այլև՝ ճիշտ հակառակը, շատ դեպքերում արտահայտել է դրական կարծիք:

Մեր «հարցաճնշումների» արդյունքում՝ պարոն Շիրինյանն, այդուհանդերձ, խոստովանեց, որ ժամանակին կողմ է եղել Ռ. Քոչարյանի՝ ներկայիս այդ «գողապետի», մեծ քաղաքականություն վերադարձին. «Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, կարծում եմ, նույնիսկ պարտադիր է»: Սա ժամանակի մամուլում պահվող նյութերից է, հրապարակված՝ 2011 թ.: Քաղաքագետն այստեղ խոսում է նաև Քոչարյանի միջոցով իշխանության հավասարակշռության անհրաժեշտության մասին և երեք նախագահներով ձևավորվելիք եռանկյան առկայությունը համարում դրական երևույթ: «Քոչարյանի փոխարեն լինեի, հենց այդ կարևոր խնդիրը լուծելու համար կգայի», - եզրակացնում էր պարոն Շիրինյանը:

Լևոն Շիրինյանը ժամանակին բազմիցս ողջունել է նաև մեկ այլ «գողապետի» կամ «լութոկրատիստի»՝ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը: Դա էլ խոստովանեց պարոն Շիրինյանը: Մամուլում հայտնի են բազմաթիվ օրինակներ: Քաղաքագետը, օրինակ, միանշանակ ճիշտ է համարել Սերժ Սարգսյանի քայլերը՝ կապված հայ-թուրքական հայտնի արձանագրությունների հետ: Լրատվամիջոցին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացում ճիշտ դիրքորոշում է ունեցել. «Մենք ուղղակի անվստահություն ունենք իշխանության հանդեպ եւ ամեն մեկս մի բան հնարում ենք եւ սկսում խոսել: Կա միջազգային հանրություն, որին պետք է հաշվի առնել, ամեն ինչ մերժելը մեր ուժերի մեջ չէ. Ուկրանիան մեզ օրինակ, որը հայտնվեց անդունդի մեջ»: Լեւոն Շիրինյանը կարծիք է հայտնել, որ այդ փաստաթղթերը «տողատակեր» չունեն, և համակարծիք է եղել Սերժ Սարգսյանի հետ նաեւ այն հարցում, որ թուրքական կողմն է ձախողել բանակցությունները: Քաղաքագետի այդպիսի հաստատումները բազմաթիվ են:

2009 թ. աշնան թեժ օրերին, երբ հանրությունը ՀՀ-ում և սփյուռքում ընդվզում էր հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունների և դրանք ստորագրող Է. Նալբանդյանի դեմ, պարոն Շիրինյանն, օրինակ, հայտարարել է, որ թուրքական կողմն իր բնավորության համաձայն փորձեց առավելագույնը ստանալ` ինչ-որ բան խցկելով հայտարարության տեսքով, ինչին Նալբանդյանը արժանապատիվ պատասխան է տվել: Քաղաքագետը հավելել է նաև, որ Հայաստանն արժանապատվորեն դուրս կգա ստեղծված իրավիճակից:

Լևոն Շիրինյանը 2014 թ. ողջունել է նաև «գողապետ» Սերժ Սարգսյանի՝ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթը, որտեղ նախագահը անդրադարձավ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման խնդրին և հնչեցրեց «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությունը. «Սերժ Սարգսյանը պատկերը փոխեց, ֆոլկլյոր օգտագործեց, չասաց որ ինքն է ասում, այլ Արցախի և Հայաստանի պարզ քաղաքացիներն են ասում: Շատ տեղին էր: Դա նաև մի արտահայտություն է, որն օգտագործվում է մեր հասարակության մեջ` մանավանդ թուրքերի հանդեպ: Կոնտեքստի մեջ ճիշտ էր», - հայտարարել է քաղաքագետը:

Նույն այս առիթով «գողապետի», ներողություն, այն ժամանակ՝ դեռևս նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին բազմաթիվ են գովեստի խոսքերը, օրինակ. «Շատ լավ ասվել է՝ գրողի ծոցը, լավ քայլ է արված, ճիշտ է արված Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին», հայտարարել է քաղաքագետը՝ հավելելով, որ հայկական կողմը լավ հաշվարկ է կատարել այս հայտարարությունից առաջ:

Պարոն Շիրինյանի փորձառությունը միանշանակ գնահատելի է. նա փայլուն կերպով հասկացավ, որ մեր զանգը և հարցադրումները պատահական չէին, ուստի՝ լավագույնս կարողացավ «բացատրել», թե ինչու է դրական արտահայտվել, ողջունել կամ արդարացրել այժմյան «գողապետերին»: Չնայած կամ այդուհանդերձ, խոսքի մեջ մի պահ էլի «դժվարացավ» խոստովանել, որ գովել է Սերժ Սարգսյանին: Դե, ներելի է. տարիքի հետ շատ բաներ են խառնվում իրար մարդու գլխի մեջ:

Խոստովանենք. քաղաքագետի խորությունը նաև դրա մեջ է. պիտի կարողանալ ամեն ինչ բացատրել, թեև՝ տհաճ և զայրացկոտ տոնով, քանի որ, բնականաբար, այս ամենը ներկա «հեղափոխական» նիրվանայի մեջ, բնավ պետք չէր ջրի երես հանել: Բայց դե՝ անցյալից չես փախչի, պարոն Շիրինյանն էլ դա լավ ըմբռնեց և, ի պատիվ իրեն, ամեն ինչ ընդունեց և խոստովանեց: Խոստովանեց նաև, որ ներկայումս իր կողմից անխնա քննադատվող Ռուսաստանը 2014 թ. եղել է «վիճակ առաջացնող», և ինքը հատուկ ելույթով փառաբանել է Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ մուտքը:

Կարճատև զրույցը նաև մի կարևորագույն բացահայտում արեց. պարզվում է, որ պարոն Շիրինյանի և Սերժ Սարգսյանի ջրերը սկսել են մի առվով չհոսել 2016 թ. Ապրիլյան քառօրյայի և նույն թվականի «Սասնա Ծռեր» ահաբեկչական խմբավորման գործողություններից հետո: Տրամաբանորեն կարելի է եզրակացնել, որ եթե չլինեին այդ դեպքերը, նշանակում է՝ պարոն Շիրինյանը շարունակելու էր իր «ողջույնի» ուղեգիծը առ ներկայիս «գողապետ»: Ստացվում է, որ պարոն Շիրինյանի դժգոհությունն առ մերօրյա «գողապետ» գոնե այդ շրջանում կապված է եղել Ապրիլյան քառօրյայի և «Սասնա Ծռերի» դեպքերի, այլ ոչ՝ «Հայաստանը գողապետության վերածելու» փաստի հետ: «Քոչարյան-Սերժ» տանդեմի «գողապետական» վարքագիծը, պարոն Շիրինյանը հետո է նկատել, հավանաբար՝ Փաշինյանի քայլքը նկատելուց հետո:

Դե, ինչ վերաբերում է Քոչարյանին, մյուս, նրա խոսքով՝ «գողապետին», ապա պարոն Շիրինյանը նրա «լութոկրատիզմը» չէր նկատել ո՛չ նրա ապարատում աշխատելու տարիներին, ոչ հետագայում, քանի որ, առնվազն մամուլում իսպառ բացակայում են Քոչարյանի հասցեին նրա կողմից տվյալ շրջանում արված նման որակումները, ավելին, ինչպես նշեցինք, 2011 թ. Շիրինյանը կողմ է եղել, որ նշյալ «գողապետը», «մարտի 1-ի սպանդի կազմակերպիչը», «Նոր Հայաստանի ապագայի հիմքերին հարվածող և Փաշինյանի հեղափոխության կողմից ոչնչացման ենթակա գլխավոր թիրախը» վերադառնա քաղաքականություն: Միգուցե մինչ 2011 թ. դեռ պարոն Շիրինյանին հայտնի չէ՞ր Քոչարյանի «գողապետական» վարքագիծը, հետո՞ է նա այդ ամենը պարզել, հավանաբար՝ դարձյալ Փաշինյանի քայլքը նկատելուց հետո՞՝ բարդ է ասելը…

Այնուամենայնիվ.

- Պարոն Շիրինյան, դուք ձեր գրառումներում ծայրահեղ ծանր քննադության եք ենթարկում ՀՀ նախկին նախագահներին, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին, որին անվանում եք գողապետ, պետության կեղեքիչ և այլն։ Մեզ հետաքրքրում է՝ Քոչարյանի պաշտոնավարումից հետո դուք երբևիցե կողմ արտահայտվե՞լ եք նրա՝ քաղաքականություն վերադարձին:

- Այո, երբ որ Սերժ Սարգսյանի իշխանությունը շատ էր ուժեղացել, երևի էլի դուք եք եղել, հարցրել եք, ասել եմ՝ իրավունք ունի, խոսքիս տերն եմ, ասեմ՝ ինչի համար, որովհետև իշխանությունը պիտի հավասարակշռվի, և այդ հավասարակշռությունը պայքարող թևերի միջև՝ հզորության իմաստով, հզորության չափորոշիչներով պիտի լինեն նրանք, ովքեր կարող են իրար հավասարակշռել, հիմա էլ նա կարող է, որովհետև դատարանի վճիռ չկա և այլն, նա հիմա էլ իրավունք ունի:

- Ինչի՞ իրավունք ունի:

- Կարող է մասնակցել ամեն ինչին, որովհետև դատարանը նրան կարող է և արդարացնել: Ես քաղաքագետ եմ և 1990-ական թթ. Դաշնակցության մեջ էլ եմ ասել այն օբյեկտիվ գործընթացների գնահատականները, ինչը որ կա, հիմա էլ եմ ասում՝ նա իրավունք ունի, և ոչ-ոք չի զրկել նրան այդ իրավունքից: Վճիռ կլինի՝ կարդարանա, չի արդարանա՝ դա այլ հարց է:

- Մեզ հետաքրքրում է ձեր կարծիքը, դուք կողմ եղե՞լ եք, որ նա վերադառնա:

- Ո՞վ:

- Դուք:

- Ո՞վ վերադառնա:

- Քոչարյանը:

- Ուզում է վերադառնա, ուզում է՝ չէ, ինձ հարցրել են՝ իրավունք ունի, ասել եմ՝ իհարկե այո, Քոչարյանը իրավունք ունի և միշտ էլ կարող էր վերադառնալ, ի՞նչ է եղել, նրան զրկել ե՞ն այդ իրավունքից: Հիմա եթե դատարանը կորոշի, որ արդար է՝ կարող է գալ:

- Երկրորդ հարցը վերաբերում է Սերժ Սարգսյանին, ում ևս դուք ծանր քննադատության եք ենթարկում։ Դուք իր պաշտոնավարման տարիներին երբևիցե դրական գույներով չե՞ք ներկայացրել նրա քաղաքականությունը, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության մասով։

- Եթե հավասարակշռված է եղել՝ ներկայացրել եմ, իմ քննադատությունը խստացել է Սերժ Սարգսյանի հանդեպ Ապրիլյան պատերազմի օրերին և Սասնա ծռերի ժամանակ: Ես «Սասնա Ծռերի» հեղափոխության կողմն եմ եղել, իսկ Ապրիլյան պատերազմին ասել եմ՝ գերագույն գլխավոր հրամանատարն ո՞ւր է և ի՞նչ է անում:

- Այսինքն՝ դուք կտրուկ փոխել եք նախկին ձեր դիրքորոշումները:

- Ո՞րն է իմ դիրքորոշումը եղել, որ: Լսեք, էսպիսի մի բան, ես ոչ քաղաքական գործիչ եմ եղել, ոչ կուսակցություն եմ ունեցել (թարմացնենք նաև այս հողի վրա որոշ դետալներ. պարոն Շիրինյանը ընդամենը մի քանի ամիս առաջ գլխավորել է իր իսկ ստեղծած Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակը՝ մասնակցելով 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին), ոչ էլ անձնական հարաբերություններ, ինձ հարցրել են որպես քաղաքագետի՝ ես բացատրել եմ գործընթացները, ինչպես որ հիմա ձեզ բացատրեցի:

- Այսինքն՝ նախկինում Սերժ Սարգսյանն իրեն արդարացնում էր, և դուք կողմ էիք նրան:

- Եթե արդարացրած լիներ՝ հեղափոխություն չէր լինի:

- Այսինքն՝ դուք երբեք նրան դրական կողմերով չե՞ք ներկայացրել:

- Ու՞մ:

- Սերժ Սարգսյանին:

- Դժվարանում եմ ասել, որովհետև՝ ի՞նչ դրական… Բայց առանձնապես ես ասեցի, որ սրվել է հարցը Ապրիլյան պատերազմից հետո:

- Արտաքին քաղաքականության մասո՞վ էլ չեք ողջունել Սերժ Սարգսյանին:

- Արտաքինո՞ւմ: Երբ որ նա ԵԱՏՄ մտավ, ես ելույթ եմ ունեցել և պաշտպանել եմ, ասել եմ՝ որովհետև, հավանաբար… և հիմա էլ եմ ենթադրում, որ Ռուսաստանը վիճակ է առաջացրել, և նա պիտի աներ այն, ինչ արել է: Եվ այդ դիրքորոշումն էլ ունեմ հիմա: Այսինքն՝ պաշտպանել եմ էդ դեպքում, երբ որ ուրիշները ոռնում էին, գուցե և Երկիր Մեդիայից:

 yerkir.am

դիտվել է 1953 անգամ
Լրահոս
Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am