Այն, ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայվից հետո, չափազանց հուզիչ էր

Այս տարվա ապրիլի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերի ժամանակ հեղափոխական բարձր նոտայով հերթական հայտարարությունն արեց. «2018 թվականի ապրիլի 8-ին հայտարարել եմ, որ կառավարման միջին օղակներում կան մարդիկ, որոնք լուրջ պոտենցիալ ունեն, և մենք չենք գալիս կադրային ջարդ անելու. կա քաղաքացիական ծառայության մասին օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք 100 տոկոսով կատարվել է»,-հայտարարեց նա:

Իսկ այն, ինչ կատարվեց Նիկոլ Փաշինյանի 2019 թվականի ապրիլի 19-ի հայտարարությունից ընդամենը 5 ամիս անց, չափազանց հուզիչ էր: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին նախարար Սուրեն Պապիկյանը Իջևանի համայնքապետարանում աշխատակազմին և ավագանուն է ներկայացրել Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին. Սուրեն Պապիկյանը նկատել է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի նշանակմամբ Իջևանում այսօր կարևոր փուլի մեկնարկ է տրվում` պայմանավորված համայնքում առաջիկայում սպասվող բաց և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու ու նոր Հայաստանի ոգուն և էությանը համապատասխան գործունեություն ծավալող համայնքի ղեկավար ունենալու հրամայականով։ «Պարոն Ղալումյանը իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերել է լավ կառավարչի որակներ և որպես իջևանցի` ունի բարի համբավ։ Իհարկե, այս ընթացքում նրա ուսերին դրված է մեծ պատասխանատվություն, քանզի առաջիկա մի քանի ամիսներին մենք նրանից ակնկալում ենք հեղափոխական քայլեր համայնքի տնտեսության առողջացման, համայնքի բնակչության ոգու և տրամադրությունների բարձրացման հարցում, ինչը տարածաշրջանի ու Իջևան համայնքի համար պետք է զարգացման նոր էջ բացի»,- ըստ պաշտոնական հաղորդագրության ասել է նախարարը։

Ըստ հայաստանյան մամուլում տարածված տեղեկությունների` Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնքահայրն է, նաև ընկերը: Սրանով ամեն ինչ ասված է և հիմնավորապես հերքված` «ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ» պոպուլիստական պնդումը, որը 2019 թվականի ապրիլի 19-ի ֆբ ուղիղ եթերում պաշտոնապես արվել էր Փաշինյանի կողմից:
Իսկ ՀՀ հեղափոխական հպարտ քաղաքացիները դեռ հավատում են, որ հովանավորչությունը, որը կոռուպցիայի ամենավտանգավոր դրսևորումն է, այլևս պետական կառավարման համակարգում վերացված է: Երբ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլ»-ի ցուցակով ԱԺ տարավ աներձագին, ասվեց, թե մարդը քաղաքական ճանապարհ է անցել: Հիմա, երբ քավոր-սանիկներով վերցնում են կառավարման համակարգը, էլի ինչ-որ բաներ կասեն, հետո թափանցիկ ընտրություններով ինքան կուզեն` կխփեն:
ՀՀԿ-ն էլ էր նույնն անում, մեկ տարբերությամբ` չկար հեղափոխական պոպուլիզմ:


 Հայկ  Դավթյան

դիտվել է 5621 անգամ
Լրահոս
Մերժվածը Վիճակն անհույս է. իշխանության խորտակվող նավից փախուստը սկսված է Մետրոն գրվեց սառույցին, հերթը կորեական ավտոբուսներինն է. Կառավարությունը անհույս ծրագրերի սիրահար է Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Իրենց հայտարարագրերը թողած` ու՞մ հայտարարագրերի հետևից են ընկել. Ռոբերտ Հայրապետյան Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան (տեսանյութ) Տղամարդը պայթեցրել է 4 պայթուցիչ Կգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ Հայրապետյան Այո՝ դիմակին, Ոչ՝ ձեռնոցին Վարչապետը նոր թվեր ներկայացրեց «Ռեանիմացիայում օրեցօր տեղերը պակասում են, բժիշկներից շատերը հոգնել են». Շանթ Ուռուտյան Սցենարը շատ դառն է ընթանում, պետք է զգոն լինել. Հայկ Անտոնյան Ձերբակալվել է Հրանտ Դինքի կնոջը մահվան սպառնալիքներով նամակ ուղարկած անձը Հայաստանում հաստատված «փողոցային պողոսապետությունն» աղետալի հետևանքներ է ունենալու մեր երկրի համար.Համբարյան Կրակոցներ Առինջ գյուղում. վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները Մնում է հուսալ, որ երբ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանն ամենաժողովրդավարական երկիրն է, նկատի չունի մահվան առաջ բոլորի հավասարությունն ու գերեզմանոցը Համավարակը սահմաններ և ազգություններ չի ճանաչում․ Մհեր Գրիգորյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարինի Փաշինյանը վրաստանին «երեսով է տալիս» ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է. Էդվարդ Ֆիցգերալդ. Yerevan.Today Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակների դիմակները Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումն առաջիկա մեկ տարում լինելու է անհրաժեշտություն. Փաշինյան Իսկ ես սենց նկարներ ունեմ ՔՊ 1-ամյակից. Երևանի ավագանու անդամ
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները