Նիկոլական լակոտակրատ դասալիքները չգիտեն ինչ է՝ հանուն հայրենիքի կյանքը չխնայելը.Վոլոդյա Հովհաննիսյան (video)

Լաչին
<<Գյուրզա>> - <<Բերդաձոր>>- <<Սուարաս>> ճակատ
1992թ. սեպտեմբերի 12
Սեպտեմբերի 12-ին առավոտյան կատարվեց հերթապոխ: Ամեն ինչ հանգիստ էր : Տղաները նախաճաշից հետո զրուցում էին, երբ ձախ թվից, որտեղ Ժորա Հակոբյանի դասակն էր ուժեղ կրակոցներ լսվեցին:Նույն րոպեին հակառակորդի դիրքից ուղիղ նշանառությամբ սկսեցին կրակել երկու տանկեր , ՀՄՄ-2 և չորսփողանի զենիթային համակարգը:Դրությունը ավելի ծանրացավ երբ թշնամու տանկերը ու հետևակը սկսեցին շարժվել աջ թևի և կենտրոնի ուղղությամբ:Մուրադյան Բագրատը նկատեց որ թշնամին ուզում է դիրքավորվել իր թիկունքում և իր դասակի կրակով ետ մղեց նրանց և անցավ շրջանաձև պաշտպանության: Վաշտի հրամանատար Կամո Աղայանի, Արամ Դիլանյանի և Վարդան Օհանյանի հետ գրավեցին աջ թևը և ձորով շարժվող թշնամուն ստիպեցին նահանջել: Աշոտ Խաչատրյանը ԱԳՍ-ով խոցեց տանկերի հետևից շարժվող հետևակին, իսկ Սասունը, Վարդան Ղալումյանը և Աշոտ Գրիգորյանը կենտրոնում մարտերից հետո ետ մղեցին թշնամու տանկերը և հետևակը: Իրենց լավ դրսևորեցին առաջին դեսանտագրոհային գնդի ՀՄՄ-2-ի անձնակազմի ժամկետային զինծառայողները:
Տեխնիկան բարձրանալով ուղիղ նշանառության դիրք սկսվեց կռվել տանկերի դեմ, այնսպիսի հաջողությամբ որ թուրքերը կորցրեցին մեկ տանկ մյուսը նահանջեց: Ճակատային մարտը անցավ մեր հաղթանակով որից հետո թշնամու հրետանին սկսեց աշխատել մեր դիրքերի ուղղությամբ:
Շրջապատած հակառակորդին թիկունքից հարվածեց առավոտյան դեպի գյուղ գնացած Գրիշա Հարությունյանի խումբը: Թշնամին չդիմանալով ճնշմանը սկսեց նահանջել: Այս խումբը հասավ Ժորա Հակոբյանի դիրքերին և կազմակերպեց դասակի պաշտպանությունը: Մարտը շարունակվեց և անտառից եկավ Արմեն Կոստանյանը (Գոջին) ու գոչեց որ փամփուշտ է պետք տղաներին: Մուրադյան Բագրատը պաշտպանում էր վաշտի թիկունքն ու բազան, որտեղ Վոլոդյա Հովհաննիսյանի հրամանով հավաքվել էին անփորձ տղաները: Աջ թևի առաջին հենակետում դիրքավորված Սերժիկ Հովհաննիսյանը, Սամվել Կարապետյան, Կամո Աղայանը, Կորյուն Գրիգորյանը, բռնակոթցի Սևադան, Սերյոժա Հովսեփյանը , ֆուտբոլիստ Դաիվթը, Մուկուչ Թևոսյանը (Էլչիբեյ), Հրաչ Կյուրեղյանը, Արամ Դիլանյանը, Ֆրունզ Առաքելյանը, լեռնաշենցի Տիգրանն ու Կյաժը, Շողունց Վագները կարողացան կանգնեցնել ձորով հարձակով թշնամուն, մինչև մարտի վերջ այդ ուղղությամբ թշնամին չկարողացավ առաջ շարժվել: Տիրեց լռություն և բոլորի հայացքը ուղղվեց դեպի ձախ դիրքերը: Մարտիկները սթափվեցին անգեղակոթցի Սասունի կոչից
-Տղերք պետք է օգնեք:
Կամզվեց մարտական շղթա. Կենտրոնում վաշտի հրամանատար՝ Վոլոդյա Հովհաննիսյան, աջից Արմեն Գրիգորյան և Վարդան Ղալումյան, ձախից՝ Սասուն Միրզոյան և Գրիրշա Հարությունյան:
Խումբը շարժվեց զառիվեր և դեռ մի քանի քայլ էր արել, երբ հանդիպեց սրընթաց իջնող ադրբեջանցիների ջոկատին: Համազարկով գետին տապալվեց առաջին շարքը, չհասցնելով լիցքավորել ինքնաձիգը տղաները ընկան կրակի տակ; Տղերքը կարողացան ետ մղել թշնամու գրոհը և բարձրանալ վեր: Նույն պահին Վոլոդյան կարողացավ խոցել ծառից ծառ վազող թշամուն , որը ընկնելով գետնին մաքուր ռուսերենով կյանք խնդրեց: Վոլոդյան ադրբեջանցու մոտ տեսա Հակոբյան Ժորայի ինքնաձիգը և երբ կռացավ այն վերցնելու.այդ պահին ձախից Վոլոդյաի վրա եկավ մի ադրբեջանցի:Սակայն վրա հասած Սասունը ձախ ձեռքով բարձրացրեց զենքի փողը ու աջ բռունցքը իջեցրեց ադրբեջանցու գլխին: Ադրբեջանցին տեղնու տեղը մաահցավ: Վոլոդյան նկատեց, որ վիրավոր ադրբեջանցին փորձում է ատրճանակով կրակել իր վրա, դանակը խրեց թշնամու կոկորդը:Երկրորդ շղթան ոչնչացնելուց հետո առաջ շարժվելով հանդիպեցին Գուրգենին, ով դիրքավորված շարունակում էր մարտը: Երրորդ գիծը գրավելուց հետո տղաները Ժորա Հակոբյանի դասակի դիրքերն ու խրամատների մեջ գտան մեր զոհված տղաների դիակները: Բոլոր տղաները զոհվել էին մարտական դիրքում մինչև վերջ կռվելով թշնամու գերակշիռ ուժերի դեմ: Ղալումյանը և Գրիգորյանը առաջացան այն ուղղությամբ որտեղ հարձակվել էր թշնամին և ընկած էին գետնի ադրբեջանցիների դիակները: Գրիշը գրկել էր իր մանկության ընկերոջ՝ _որայի մարմինը և ողբում էր: Տղաները նկատեցին դեպի ձորը նահանջող ադրբեջանցիներին ու սկսեցին ոչնչացնել թշնամուն: Ադրբեջանցիները փորձեցին կրակով աջացեկլ նաահընջողներին և երկու տանկ դուրս բերեցին դիմացի բլրի վրա որոնք սկսեցին կրակել մեր ուղղությամբ: Չուշացավ մայրաքաղաքային գնդի հրետանավորների պատասխանը: Հրետանվորները շարքից հանեցին թշնամու տանկերից մեկը, մյուսը անցավ բլրի հետևը:
Մարտը տևեց 9:00-ից մինչև 15:30, որի ընթացքում թշնամին կորցրեց 2 տանկ և 83 ասկյար: Սպանվեց օպերացիան ղեկավարող ադրբեջանցի գնդապետը: Թշնամին նպատակ ուներ կոտրել Սիսական 2-րդ վաշտի դիմադրությունը և գրավել Թարխանլի գյուղի տեղակայված գնդի շտաբը: Հաջողության դեպքում թշնամուն դրանից հետո ոչ ոք մինչև Լաչին չէր դիմադրի:
17:00-ին Սիսիանից եկավ օգնական ուժերը: Կատարվեց հերթափոխ, և զոհերը տեղափոխվեցին Սիսիան: Մարտում քաջի մահով ընկան.
1. Ժորա Հակոբյան-Ախլաթյան
2. Վանյա Խաչատրյան-Շաքե
3. Սեյրան Միքայելյան-Ույծ
4. Ալեքսանդր Իսայան-Բաքու-Մորենի
5. Սլավիկ Ամիրաքյան-Թասիկ
6. Սամվել Խաչատրյան-Բռնակոթ
7. Սեյրան Ստեփանյան-Տոլորս
                                                      Վոլոդյա Հովհաննիսյան՝ <<Սիսական ջոկատ>>

դիտվել է 1936 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am