Ամոթ է.ի՞նչ եք կրկնում «մերժիկների» ասածները. Լևոն Գալստյան (բնապահպանական ճակատի անդամ) (video)
«Ամուլսարի վերաբերյալ իրականացրած բոլոր փորձաքննություններն իրականացվել են մեր օրենքները խախտելով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան,էկոլոգիական հարցերով մասնագետ Նազելի Վարդանյանը:
Փաստաբանի խոսքով՝ կառավարության կողմից ակնհայտ խախտումով որոշումներ են ընդունվել. «Պետք է փաստենք մի բան՝ Էլարդի կողմից ներկայացված եզրակացությունը պետք է անվավեր ճանաչել, քանի որ այն կազմվել է ակնհայտ խախտումներով»:
Բնապահպանական ճակատի ղեկավար Լևոն Գալստյանն էլ նշում է. «Եթե մենք այսօր բարձրաձայնում ենք Ամուլսարի հարցը, դա դեռ չի նշանակում, որ մյուս հանքերում նույն վիճակը չէ: Ժողովուրդը հեղափոխություն արել է նրա համար, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտում էլ լինի շատ լուրջ, հեղափոխական փոփոխություններ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.