Փաշինյանն ուզո՞ւմ է ազատվել Վանեցյանից ու Օսիպյանից. ելքեր են ծրագրվում

Խորհրդարանն անցնող շաբաթ քննարկեց մի խնդրահարույց նախագիծ, որը ներկայացրել էր Լուսավոր Հայաաստան խմբակցությունը «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ Ոստիկանության օրենքում փոփոխությունների մասին նախագծերը: Առաջարկվում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Նախագծի հիմնական զեկուցող, պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ խորհրդարանական երկրների կառավարման համակարգի տրամաբանությունից է բխում, որ ազգային անվտանգության և ոստիկանական մարմինների ղեկավարների առջև դրվող պահանջները պետք է հավասարեցված լինեն պատգամավորների առջև դրված չափանիշներին:

Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Գործող օրենսդրությամբ ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Ոստիկանության պետ կարող է դառնալ ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

Ըստ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ պետության ղեկավարը կաշկանդված է այս ուժային կառույցների ղեկավարների պաշտոնում նշանակել նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է:«Հաշվի առնելով անցումային և հետհեղափոխական հասարակությունների առանձնահատկությունները, երբ հասարակարգը և քաղաքաական միջավայրը ինչ-որ առումներով փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևավորված քաղաքական իշխանությունը հնարավորություն չի ունենում իր վստահությունը վայելող անձանց նշանակել այդ կարևորագույն պաշտոններում: Մենք առաջարկում ենք քաղաքական իշխանությանը ազատել այս կաշկանդվածությունից»,- անկեղծորեն խոստովանեց Տարոն Սիմոնյանը:

Եւ ինչ է սա նշանակում, սրանից մի քանի արձանագրում կարելի է անել, նախեւառաջ, որ Նիկոլ Փաշինյանը թե Վանեցյանին, թե Օսիպյանին ստիպված, ճարահատյալ է նշանակել այդ պաշտոններում, քանի որ իր թիմում չկային համապատասխան մարդիկ, որոնք կարող էին զբաղեցնել այդ պաշտոնները, կարելի է արձանագրել, որ նա օր առաջ ուզում է ազատվել այդ մարդկանցից եւ օրենքում փոփոխություններ են կատարվում, որպեսզի նա կարողանա ինչպես ընդդիմադիր պատգամավորն էր ասում իր հավատարիմ ցանկացած մարդու նշանակել: Այստեղ, անշուշտ, հարց է առաջանում, ինչու է այս մասին օրենսդրական փոփոխությամբ հանդես գալիս ընդդիմադիր հռչակված ԼՀԿ-ն, ում պատվերով, կամ միգուցե քաղաքական գործարք է կայացել, որ այդ պաշտոններից մեկը փոփոխության դիմաց կտան ԼՀԿ-ի ղեկավարմանը: Իրականում մասնագետների գնահատմամբ սա չափազանց վտանգավոր փոփոխություն է, որովհետեւ խոսքը պետության անվտանգության եւ ոստիկանության մասին է եւ այստեղ հարկավոր են ոլորտի մասնագետ պրոֆեսիոնալներ, սրանք որբի գլխեր չեն, որ ամեն ասֆալտին պառկած գա ու սանրի:
Պատահական չէ, որ այս փոփոխությունը միանշանակ չընդունվեց իշխանության որոշ շրջանակներում:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց՝ չի՞ քանդվի հաստատված պաշտոնների համակարգը և քաղաքական պաշտոնների հիերարխիան: Հարցին Տարոն Սիմոնյանը բացասական պատասխան տվեց: Արտակ Մանուկյանն էլ նշեց, որ առաջարկվող նախագիծը ավելի շատ բխում է քաղաքական իշխանության շահերից և զարմանքով հայտնեց, որ նախագիծը հակասում է ԼՀԿ-ի փոխզսպող մեխանիզմների և հակակշիռների մասին հայտարարություններին: Արձագանքելով Արտակ Մանուկյանի խոսքին՝ Տարոն Սիմոնյանը նշեց.«Եթե Ազգային անվտանգության ծառայությունը լիներ այնպիսի սահմանադրական մարմին, ինչպիսին օրինակ՝ գլխավոր դատախազությունն է, ես նրա ղեկավարի համար այլ չափանիշներ կառանձնացնեի: Բայց քանի որ այսօրվա օրենքով և Սահմանադրությամբ այդ մարմինը կառավարության կազմում է, հենց դա է անտրամաբանական, որ չի կարելի այդ մարմինը մտցնել կառավարության կազմի մեջ՝ նրա ղեկավարի առջև դնելով այլ չափորոշիչներ»:Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, որ չէր սպասում, թե ընդդիմադիր խմբակցությունը կառաջարկեր այս նախագիծը:

Անի Սահակյան

դիտվել է 1741 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am