Խուզարկություններ Ռուսաստանի ողջ տարածքում. Ինչ հետք է փնտրում Պուտինը

Ռուսաստանի իրավապահները առավոտից խուզարկություններ են սկսել Կրեմլի քննադատ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնու՝ երկրով մեկ գործող բոլոր գրասենյակներում: «Դե ինչ, շնորհավորում եմ: Սա ամենամեծ ոստիկանական գործողությունն է Ռուսաստանի նորագույն պատմության մեջ», - հայտարարել է Նավալնին՝ մանրամասնելով, որ համաժամանակյա խուզարկություններ են կատարվում երկրի ավելի քան 200 կետերում, 41 քաղաքներում, հատուկ գործողությանը մասնակցում են միանգամից մի քանի կառույցներ՝ Ներքին գործերի նախարարությունը, Ռոսգվարդիան, Քննչական կոմիտեն ու Անվտանգության դաշնային ծառայությունը:
Պերմում ոստիկանությունը գրասենյակ է մտել պատուհանից, Եկատերինբուրգում իրենց բանալիով են բացել դուռը, Սարատովում դուռն ուղղակի կոտրել են: Ընդ որում, թիրախում են եղել ոչ միայն շտաբերը, այլ որոշ աշխատակիցների, կամավորների ու անգամ նրանց հարազատների անձնական բնակարանները:

«Աղջիկս զանգեց, ասաց ոստիկանությունը եկել է մեր բնակարան խուզարկելու: Փաստացի, խաբեության եմ ներս մտել, քանի որ աղջիկս դուռը բացել էր հարևանի առաջ: Ես տուն գնացի հնարավորինս արագ: Խուզարկությունը մեկուկես ժամ տևեց, նրանք իրենց հետ տարան համակարգչային կրիչն ու որոշ փաստաթղթեր դատական նախորդ նիստերից: Հետո տարան Քննչական կոմիտե՝ հարցաքննության», - ըստ «Ազատության»՝ պատմում է Եկատերինբուրգում Նավալնու շտաբի պետ Յուրի Կուզմինիխը:
Շտաբերի համակարգողների խոսքով, քննչական գործողությունները շատ դեպքերում իրականացվում են առանց գրասենյակների աշխատակիցների ու փաստաբանների, ոստիկանները առգրավել են ընդդիմադիրների տեխնիկական միջոցները, հեռախոսները, համակարգիչները, փաստաթղթերն ու ծանրոցները:

Նովոսիբիրսկում Նավալնու գրասենյակի ղեկավարը ստիպված է եղել համակարգչի կրիչը տարհանել անօդաչու սարքի միջոցով մինչ ոստիկանները դուռն էին թակում՝ բնակարանում խուզարկություն իրականացնելու պահանջով․ - «Վերջ: Հատուկ գործողությունն ավարտվեց, ծանրոցը հասավ իր նշանակետին»:

Հաղորդվում է նաև, որ Կրեմլի տասնյակ ընդդիմախոսներ առավոտից չեն կարողանում իրենց գումարները տնօրինել, քանի որ բանկային հաշիվներն ու քարտերը սառեցվել են: Պատճառը Նավալնու հիմնադրամի դեմ հարուցված քրեական գործն է՝ փողերի լվացման հոդվածով, որը ընդդիմադիրները շինծու են որակում: «Սկզբում մեկ միլիարդի մասին էր խոսքը, հետո դարձրին 75 միլիոն», - հայտարարում է Նավալնին՝ հավելելով․ - «Երկու ամիս է մենք չենք կարողանում քննությունից ստանալ հասարակ մի հարցի պատասխան՝ այդ ի՞նչ հանցավոր ճանապարհով է մեր հիմնադրամը գումար աշխատել, որ հետո էլ դրանք լվանա»:

Նավալնին շարունակում է․ - «Ակնհայտ է, որ այս մասշտաբի գործողություն իրականացնելու հրամանը կարող էր տալ միայն անձամբ Վլադիմիր Պուտինը: Պատկերացրեք միայն, թե քանի մարդ է ներգրավված՝ հարյուրավորներ, գուցե անգամ հազարավոր մարդիկ ողջ երկրով մեկ տարբեր գերատեսչություններից միաժամանակ մուրճը ձեռքներն առած՝ վազել են դռները ջարդելու: Ասացեք խնդրեմ, դուք հիշո՞ւմ եք, որ մեր երկրում այսպիսի մասշտաբով գործողություն իրականացվի կոռուպցիանի դեմ, կամ ահաբեկիչների ու թմրամիջոցների առևտրով զբաղվողների դեմ»:
Ռուսաստանի քննչական կոմիտեն Նավալնու հիմնադրամի դեմ քրեական գործ է հարուցել օգոստոսի 3-ին՝ ճիշտ այն օրը, երբ Մոսկվայի կենտրոնում ընդդիմադիրները բողոքի հերթական ցույցն էին անցկացնում՝ հանուն ազատ ու արդար ընտրությունների: Ըստ այդ քրեական գործի, 2016-18 թվականներին հիմնադրամի աշխատակիցները երրորդ անձանցից խոշոր գումարներ են ստացել՝ ռուբլով ու արտարժույթով, որոնք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

Նավալնու աջակիցները հակադարձում են, թե այդ գումարները իրենց հաշվեհամարներին են փոխանցվել որպես նվիրատվություն ու աջակցություն կոռուպցիայի դեմ պայքարին: «Կրեմլն ուզում է կապել մեր ձեռքերը, բայց չի ստացվելու», - այսօր դիմելով աջակիցներին՝ հայտարարել է Նավալնին: - «Ուզում եմ նաև դիմել Կրեմլում նստածներին, որոնք ձեռնարկել են այս խեղկատակությունը. մենք ձեզ վերջին ընտրություններում ջարդ ենք տվել և հետագայում էլ պարտության կմատնենք, քանի որ ողջ երկիրը ատում է ձեզ: Դուք գողեր եք ու ավազակներ»:
Ակնհայտ է, որ իշխանությունն այս քայլին է գնացել անցած կիրակի Մոսկվայում ու Ռուսաստանի մի շարք այլ շրջաններում տեղի ունեցած ընտրությունների պատճառով, որտեղ ընդդիմությանը հաջողվել էր նկատելիորեն թուլացնել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության դիրքերը:

Նկատենք, որ միասնական քվեարկության այդ օրը Պուտինի կուսակցությունը 106 մանդատ կորցրեց շրջանային խորհրդարաններում:

«Ակնհայտ է, որ այս տեմպերով հաջորդ տարվա քվեարկությանը «Եդինայա Ռոսիան» կորցնելու է վերահսկողությունը բոլոր շրջանային խորհրդարաններում», նշել է Նավալնու ծրագրերի համակարգող Լեոնիդ Վոլկովը՝ ընդգծելով․ - «Այսօրվա բռնություններով իշխանությունը հենց այդ անխուսափելի սցենարը տապալելու անօգուտ փորձեր է անում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5756 անգամ
Լրահոս
Կանադան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա Հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերին, եթե... Քոչարյանի պաշտպանները ծավալուն հիմնավորումներ կներկայացնեն ՄԻԵԴ Մեծ պալատին Կառավարությունը 500 հազար դոլար կբաժանի Փաշինյանին գովաբանող լրատվամիջոցներին Օգտագործում ենք հայկական արտադրության պարագաներ, կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ Փաշինյանին բերել են իշխանության, որ մերժի Արցախը. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ) Ի՞նչ եք ուզում անել, մեր մասնագետներին դարձնել մանկուրտնե՞ր.Դավիթ Գասպարյան (video) Պատմության հետ առերեսվելու հրամայականը. Վիտալի Բալասանյանի բեկումնային քայլը Ես մեր ժողովրդից նեղացած եմ. Մերուժան Տեր-Գուլանյան (video) ՍԴ–ն պահում է իր խրամատը. ի՞նչ է սպասվում Երգիչ-երգչուհիներից մեկի հանդեպ քրգործ է հարուցվել, մեկի նկատմամբ էլ կհարուցվի Ինչու՞ ՀՀ իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցել «Համագործակցություն՝ հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովին. Կիրո Մանոյան (video) Էդ տրանսգենդերները, քիչ է վարակված են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով կա նաև տեղեկություն, որ ՀՀ-ում զբաղվում են մարմնավաճառությամբ.Նահապետյան (video) Առավել խայտառակ պատասխան Ալիևին, Նիկոլ Փաշինյանը չէր կարող տալ.Հայկ Նահապետյան (video) Շուտով հնարավոր է այդ տրանսգենդերները գեյ-շքերթներ իրականացնեն Հայաստանում.Հայկ Այվազյան (video) Մենք չենք հասկանում, թե 300.1 հոդվածն ինչի մասին է.Արամ Վարդևանյան (video) Վիրահատությունից հետո ինչպե՞ս է իրեն զգում Ռոբերտ Քոչարյանը.Ալումյանը մանրամասնում է (video) Եթե շարունակելու եք լսել՝ ինչեր են դուրս տալիս, նույնը կասեմ Ձեր վերադասի հասցեին.Ալումյանը՝ ոստիկաններին (video) Արամ Վարդևանյանը հրապարակեց Քոչարյանի առողջականի վերաբերյալ ԲԿ-ի տնօրենի գրությունը (video) Չի կարելի սրել մթնոլորտը.Կիրո Մանոյանը՝ Բալասանյան-Գրիգորյան «փոխհրաձգության» մասին (video) Միջադեպ «Զվարթնոց» օդանավակայանում Արցախում վտանգ են զգացել՝ Հայաստան-Ադրբեջան «փոխհրաձգության» ֆոնին Իշխանության սին հույսերն ու Վենետիկի զգուշացումը Վահե Գրիգորյանը խոշոր մասշտաբով սարքեց իշխանության գլխին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝Խաղողի մթերում,մթերման հետ կապված խնդիրներ,գյուղացիներին տրվող վարկեր,վարկային քաղաքականություն: Հոկտեմբերի 16-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են գրականագետ Դավիթ Գասպարյանն ու հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Թեմա՝Տեղեկություն կա ,որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը որոշել է` բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:Քննարկում թեմայի շուրջ: Հոկտեմբերի 16-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը,տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը և ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան: Թեմա՝Արցախից հնչող հայտարարություններ,Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն ու Արցախի հարցի քննարկումը, Ալիևի հայտարարությունը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ասուլիսը. Արցախի անվտանգությունը. Արցախի և Հայաստանի քաղաքական օրակարգն ու սպասվող ներքաղաքական զարգացումները: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Երևանի քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին. ի՞նչ է արվել» թեմայով։ Բանախոսներն են՝ Հասմիկ Խաչունց՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյան՝ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Դավիթ Խաժակյան՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Տեղի կունենա Հարություն Շմավոնյանի հուշարձանի պսակադրում և բաց դաս ապագա լրագրողների հետ մամուլի տան բակում Հոկտեմբերի 16-ին ժամը 10 00 –ին հայ մամուլի օրվա առթիվ տեղի կունենա Հարություն Շմավոնյանի հուշարձանի պսակադրում և բաց դաս ապագա լրագրողների հետ մամուլի տան բակում: (Քաղաք Երևան, Արշակունյաց 5): Բանախոս՝ հանդես, վերահիմնադիր՝ Մարտիկ Սարգսյան: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ասուլիսը: Թեման.- Մարմնամազրության աշխարհի առաջնության ամփոփում: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:Թեմա՝ Սիրիայում Թուրքիայի լայնածավալ ռազմական գործողությունները եւ դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի երկրների նկատմամբ:Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ:Հեռ.098-35-61-21 Հոկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կկայանա Ավանի աղի կոմբինատի ղեկավար Արեգ Ղուկասյանի ասուլիսը։ Ամեն տարի Հայաստան է ներկրվում մոտ 5000 տոննա աղ՝ նախատեսված տեխնիկական նպատակների համար: Մեր երկրի արդյունաբերությունը ի զորու է յուրացնել այդ ծավալի մոտ 10 տոկոսը: Ըստ փորձագետների` ներկրվող տեխնիկական աղի գերակշռող բաժինը, մարդու առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով վերամշակվելուց հետո ուղղվում է սննդի արդյունաբերության կարիքների համար: Ինչպե՞ս ... Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: ԹԵՄԱ՝ Հայաստանում ինչո՞ւ հանդուրժեցին Ալիեւի՝ Նժդեհի հետ կապված ինֆորմացիոն խայծը: