«Ես պետք է պարզաբանեմ. ես այդ դրվագը չեմ հիշում: Կարծում եմ, որ մեր հանրությունը գիտի, որ այն ժամանակահատվածներում, երբ որ թե՛ զինվորները կամ տարբեր անձինք եղել են հիվանդանոցներում, ես երբևիցե անտարբեր չեմ անցել:
Ինքն ասաց, որ քաղաքացիական հագուստով եմ եղել, բայց էն ժամանակ ես Գլխավոր շտաբի պետն էի, չեմ կարծում…»,- անդրադառնալով դատական նիստին Մարտի 1-ի զոհերից սերժանտ Տիգրան Աբգարյանի մոր ելույթին՝ նշեց ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը:
Դատական նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև Մարտի 1-ի զոհերից սերժանտ Տիգրան Աբգարյանի մայրը՝ ասելով, թե իր որդուն ոչ ոք չի այցելել հիվանդանոցում. «Իմ որդին 40 օր վիզը կոտրած պառկած էր հիվանդանոցում: 40 օրում մի՞թե որևէ մեկը չկարողացավ գալ տեսնել՝ այդ զինվորը մեռե՞լ է, թե՞ սաղ: Որևէ մեկը չեկավ»:
Նա հիշեց նաև, որ այդ ժամանակ հիվանդանոցում տեսել է Սեյրան Օհանյանին, ով չի մտել իր որդու սենյակ, ապա հիշեց, որ Ս. Օհանյանը այցելության էր եկել իր հորը, ով նույն հիվանդանոցում է պառկած եղել:
«Չեմ հիշում, որ իմ հայրն այնտեղ պառկած լինի»,- ասաց Օհանյանը:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը