Պետք է դատվեն Քննչական մարմինները, որոնք պարտավոր էին բացահայտել գործը. Ռոբերտ Քոչարյան

«Ստիպված եմ հայտարարություն անել, քանի որ ելույթներում ինձ հասցեագրված հարցադրումներ կային։ Պարոն Քլոյանը հետաքրքիր բան ասաց՝ պետք է գոնե ձեւական մեկին պատժել։ Այդ մեկը ես եմ, քանի որ գործը բացահայտված չէ։ Ես «Մարտի մեկի» դեպքերից հետո աշխատել եմ մեկ ամսից մի քիչ ավելի, Մարտի մեկի գործը բացահայտելը երբեք չի եղել իմ լիազորությունների շրջանակներում, ես ընդհանրապես գործին խառնվելու հնարավորություն չեմ ունեցել, եթե պարոն Քլոյանը դրանով է մտահոգված, առաջին հերթին պետք է հարցնի իր կողքը նստած դատախազներին եւ եթե պետք է մարդ դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը, կամ վարույթն իրականացնող դատախազը, կամ Քննչական մարմինները, որոնք պարտավոր էին բացահայտել գործը»,–«Մարտի 1»-ի գործով դատավարության ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 «Տուժողներին փաստաբանները գիտակցաբար չեն բացատրել գործի մասին որոշ մանրամասներ:Ինձ առաջարկում են դատել նրա համար, որ գործը պատշաճ չեն բացահայտել, ինձ համար սա վիրավորական է նաեւ այն պատճառով, որ փաստբաներն աշխատում են այդ մարդկանց հետ, կարող են բացատրել, որ դա այդպես չէ, իմ տպավորությամբ սովորեցնում են իրենք, որ հանրային առումով տպավորություն լինի, որ մեղավորը ես եմ։ Տիգրան Աբգարյանի մայրը ակնհայտ չի տիրապետում գործի նյութերին, ասաց այնպիսի բաներ, որոնք կապ չունեն գործի հետ, եւ իր մոտ նստած փաստաբան Սեդա Սաֆարյանը գիտակցաբար չի բացատրել նրան»,-ասաց նա:

«Այդ մարդկանց մոլորության մեջ է գցել ՀՔԾ պետը: Ես իբրեւ հայտարարել եմ, որ կա զոհ, սակայն դա եղել է ոչ թե իմ, այլ ՀՔԾ պետի հայտարարությունը, ես մամուլի ասուլիսին ասել եմ, որ կան ծանր վիրավորներ»,-հայտարարեց երկրոդ նախագահը և հավելեց,որ   որեւէ քայլ չի արվել քննչական մարմինների կողմից պարզելու, թե ով է քաղաքապետարանից մարդկանց տարել Լեոյի փողոց. «Ասում էին, որ ցուցարարներ չկային Լեոյի փողոցում, ցուցարարներ կային եւ դրա մասին վկայող բազմաթիվ ցուցմունքներ կան։ Մարդիկ ասում էին, որ կրակել են հենց ցուցարարների կողմից։ Հանրահավաքը եղել է քաղաքապատերանի դիմաց, իսկ բախումները եղել են Լեոյի փողոցում։

Որեւէ քայլ չի արվել քննչական մարմինների կողմից պարզելու, թե ով է քաղաքապետարանից այդ մարդկանց տարել Լեոյի փողոց, որեւէ մեկին չեն հարցրել։ Հակառակը գործը նյութերում տվյալ կա, որ Ներքին գործերի հրամանատարությունը սնայպերին հրավիրել է նրա համար, որ չեզոքացնի Տիգրան Աբգարյանին կրակողին։Եթե Աբգարյանի մայրն ուզում է իմանալ ճշմարտությունը, մենք գործի նյութերից այդ դրվագի վերաբերյալ փաթեթ կտրամադրեն տիկին Աբգարյանին»։

դիտվել է 177 անգամ
Լրահոս
16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am