Եթե ես առաջին օրն ասել եմ՝ թիմից եմ, վերջին օրը լինելու եմ թիմում. Արթուր Մանուկյանը կվերցնի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորական մանդատը

«Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանին խորհրդարանում կփոխարինի Արթուր Մանուկյանը: Tert.am-ի հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ ընթացակարգին համապատասխան կստանձնի օրենսդրի մանդատը:


Նշենք, որ Մանուկյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, նաև երգում է «Հովեր» պետական կամերային երգչախմբում, «Գոյ» ազգային փորձարարական թատրոնի դերասան է: Անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Արթուր Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ Էդգար Առաքելյանի՝ մանդատից հրաժարվելու պատճառներին և որակել որպես պատասխանատվությունից հրաժարվելու քայլ:

«Պատասխանատվությունը նրա համար է, որ ինչ-որ մեկը պետք է ստանձնի, ես իհարկե չեմ պատկերցնում, որ այս ամենը հեշտ է լինելու: Երբ պարզ էր, որ հեղափոխությունը եղավ, ես հասկանում էի, որ լինելու է ծայրահեղ դժվար: Եթե այն ժամանակ ենթադում էի, այսօր արդեն գիտեմ, որ ամեն քարի տակ ական կա դրված, հնարավոր չէ մեկ ոլորտին նույնիսկ ամենաթույլ ուժգնությամբ ձեռք տալ և ահավոր խնդիրներ դուրս չգան: Այդ խնդիրները մեկ օրվա չեն, դրանք տասնյակ տարիների խնդիրներ են, բայց խնդիրն այն է նաև, որ մենք պետք է ապրենք, դրանք չենք կարող թողնել մյուս սերնդի վրա, պետք է խնդիրը վերցնենք, փորձենք լուծումներ գտնել, եթե կարողացանք՝ ուրեմն լավ, եթե ոչ, գոնե պարզ լինի, որ կա խնդիր, որի շուրջ մեր ուժերը չհերիքեց և մյուս սերունդը կարող է լուծում գտնել, ոչ թե բացահայտեն իրենց համար տարբեր խորություներով թաքնված ականներ, որոնցից կարելի է նաև զարհուրել, ո՞նց կարելի է այդ խնդիրները չլուծելով առաջ գնալ, ապրել երջանիկ, հարուստ ու անհոգ»,-ասաց նա:

Արթուր Մանուկյանն առանց անձնավորման նշեց, թե թիմային պատասխանատվություն չվերցնելն իր համար անընդունելի է: «Ես թատրոնի, երգչախմբի մարդ եմ և, եթե մի օր որոշեմ, որ թիմային պատասխանատվություն չեմ վերցնում ինձ վրա, դա կլինի աղետ, ապուշություն: Եթե թատրոնի ներկայացման ժամանակ որոշեմ, որ ես թիմային չեմ, անհատական եմ և իմ ուղին պետք է տանեմ, ես կլինի հիմար վիճակում՝ ներկայացման, հանդիսատեսի և իմ կոլեգաների առջև»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե նա ընդունո՞ւմ է, որ պետք է որոշ դեպքերում իր մոտեցումները վերանայվեն, գուցե զիջվեն թիմային որոշմանը, Արթուր Մանուկյանը նշեց, որ ինքն այն թիմի անդամ է, որտեղ երբեք չեն վերաբերում խնդրին ստորադասելու կամ վերադասելու սկզբուքնով: «Կարծիքները հնչում են, փորձում են փաստարկված լինել, լսվում են կարծիքները և փորձում ենք ընդհանուր եզր գտնել, որովհետև քաղաքականության մեջ մեկի կարծիքը դա ոչինչ է, բայց միաժամանակ բազմակարծությունը նրա համար է, որ ի վերջո գաս հանգուցալուծման: Բազմակարծությունը դրա համար է, ոչ թե ամեն մեկը մի բան գոռա, սելը ամեն մեկն իր կողմը տանի: Իմ փորձառությունը կուսակցությունում ինձ վստահություն տալիս է, որ ես լսված կլինեմ, հաշվի առնված կլինի, բայց ընդհանուր որոշումը պետք է լինի, և բոլորս ոչ թե պետք է ծառայենք, այլ փորձենք այդ որոշումը ի կատար ածենք, որպեսզի աջը աջ լինի, ձախը՝ ձախ, որ հասկանալի լինի, թե այդ մարդիկ ուր են գնում, կգնան մյուսները, թող ճիշտ գնան, սիրով, ամեն ինչ բաց ու թափանցիկ է»,-ասաց նա:

Նորընտիր պատգամավորը համաձայն է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցը կարևոր փորձություն է իր քաղաքական ուժի համար: «Դեռ շատ հստակ լուծում չկա իշխանության կողմից, դեռ կարծիքները ազդեցություն ունեն և դեռ կունենան, որոշումն անպայման կլինի, և եթե դա լինի մեր թիմի վերջը, թող լինի մեր թիմի վերջը, թող գա ուրիշ թիմ, որը կարող է Ամուլսարի հարցը լուծել այնպես, որից բոլոր կողմերը գոհ կլինեն»,-ասաց նա:

Իր անձնական տեսակետը խնդրի շուրջ Մանուկյանը չի շտապում ներկայացնել, բայց շեշտում է, որ կսկսի թիմի որոշման բոլոր հետևանքները: «Մի օրինակ բերեմ, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պետք է խաղա Բրազիլիայի հետ, բոլորը 90 տոկոսով գիտեն այդ խաղն ինչով է ավարտվելու, բայց թիմի խաղացողները դուրս չգան մարզադաշտ և ասեն՝ ես հրաժարվում եմ, սա իմը չի: Բոլոր հարցերի համար պետք է պատասխանատվություն վերցնել, կներեք էլի, մեղր ուտելուց բոլորը գդալներով են, իսկ մեղր հանելու համար մեկին են սպասում: Սա կոնկրետ մեկի չի վերաբերում, բայց եթե ես առաջին օրը ասել եմ՝ թիմից եմ, վերջն օրը ես լինելու եմ թիմում»,-ասաց նա:

Մանուկյանը նշեց, որ ինքը չի ուսումնասիրել Ամուլսարի տնտեսական և քաղաքական ասպեկտները և խորապես չի կարող պատկերացնել խնդիրը: «Բայց ես ծնվել եմ 1970 թ․-ին, 19-20 տարեկան էի, երբ Ատոմակայանը և Նաիրիտը փակվեցին, իհարկե, նրանք ահավոր վնաս էին տալիս էկոլոգիային, և Չեռնոբիլը նոր էր եղել և բոլորը էմոցիոնալ, ոչ էմոցիոնալ համոզմունքով դեմ էին, և՛ Ատոմակայանը, և՛ Նաիրիտը փակվեցին, բայց այդ գործարանների վնասները որևիցէ մեկը հաշվե՞լ է, հաշվե՞լ է քանի միլիոն մարդ է արտագաղթել երկրից, քանի միլիոնը չծնվեց, ոչ ոք չի տեսել, և քանի որ ես դա տեսել եմ, ես չեմ շտապում եզրակացություն անել»,-ասաց նա:

Իսկ այն մեկնաբանությունները, որ նոր իշխանությունն իր սկզբունքներից շեղվում է, քանի որ մինչ այդ ասում էին, որ ժողովուդն է որոշում, Մանուկյանը պատասխանեց, որ ժողովրդին միշտ պետք է լսել: «Միշտ պետք է լսել ժողովրդին, բայց միշտ չէ, որ ժողովրդի ասած ճանապարհը ելք է և ոչ թե անդունդ»:

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am