Այս պահին ամենակարևորը՝ ՀՀ երկրորդ նախագահը ազատության մեջ լինի. Սեյրան Օհանյան.video
Արդեն տեղեկացրել ենք,որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ՝ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։
Վերջիններս նույնպես դատարանում են :
Նախքան նիստի մեկնարկը Սեյրան Օհանյանը կարճ պատասխանեց լրագրողների հարցերին. «Այս պահին ամենակարևորն այն է, որ ՀՀ երկորդ նախագահի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվի և նա ազատության մեջ լինի: Մնացածը դատավարութփյան ընթացքում»:
Առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Սեյրան Օհանյանն ասաց. «Ես դա չեմ ընդունել, որովհետև անհիմն է»: