Կարծես ինքնասիրության հարց է՝ ամեն գնով պահել մի մեղադրանք, որը ջուր է. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ,լրագրողների հետ զրույցում հայտարարեց.
«Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից ինձ մոտ կարծիք է ձևավորվել, որ այն կիսատ են ընթերցել, վերցրել են մեկ պարբերություն և խոսել դրա մասին, մինչդեռ հաղորդագրության շարունակությունը ցույց է տալիս, որ դա այդպես չէ: Կարծես նրանց համար ինքնասիրության հարց է՝ ամեն գնով պահել մի մեղադրանք, որը պարզապես դատարկ է, ջուր է, ինչպես շատերն ասում էին վարչապետին»,- ասաց Լևոն Քոչարյանը։ Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը որոշի, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը պետք է չփոխվի, ի՞նչ քայլերի են դիմելու, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ դա կլինի «ճչացող մի բան այն մասին, որ այստեղ կա անձնական մոտիվացիա»: